TotalFootball.am


21.09.13 18:25

Ռաֆայել Նազարյան. Սուպերգավաթային խաղում ռոտացիաների կդիմենք


Փյունիկի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետևյալն ասաց Շիրակի դեմ Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղից հետո.

- Գյումրիում խաղալը, առավել ևս հաղթելը դժվար է: Շնորհավորում եմ մեր տղաներին: Հաղթեցինք ստանդարտներից խփած գոլերի շնորհիվ, բայց պետք է նշել, որ մեր բախտը բերեց: Շիրակը երկրորդ կեսում ավելացրել էր ճնշումը, մենք էլ փոխել էինք մարտավարությունը և հակագրոհում էինք:

- Առաջադրանք կա՞ր, թե ովքեր պետք է իրացնեն ստանդարտները:

-  Այո, կոնկերտ առաջադրանք կար, որ Գագիկ Պողոսյանը հեռու տարածությունների հարվածները կատարի, իսկ մոտ դիրքերից՝ Աղվան Պապիկյանը:

-  Սուպերգավաթային խաղը որքանո՞վ կարևոր է ձեզ համար:

-   Նկատի ունենալով թիմի տարիքը, նաև խիտ գրաֆիկը, ամսի 24-ին, 28-ին  և 2-ին խաղեր ունենք, ռոտացիաների կդիմենք: Ոչ թե չենք կարևորում սուպերգավաթը,  այլ ուղղակի հնարավորություն կտանք խաղալու այն տղաներին, ովքեր քիչ են խաղացել մրցաշրջանի ընթացքում: Բացի այդ հավաքականում էլ են խաղում ֆուտբոլիստներ և հանգստանալու հնարավորություն կտանք նրանց: Կոնկրետ Վարազդատ Հարոյանը կհանգստանա:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0