TotalFootball.am


21.09.13 23:11

Գևորգ Նռանյան. «Ուրախ եմ գոլերիս համար»


Սեպտեմբերի 21-ին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում «Արարատ»-ը հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին (5:0): Հանդիպումից հետո TotalFootball.am-ի թղթակցի հետ զրուցեց արարատցիների կազմում դուբլի հեղինակ դարձած Գևորգ Նռանյանը.

«Շատ լավ խաղ էր, տղաները լավ խաղացին, տրամադրված էին ամենակարևորը, գոլերիս համար էլ ուրախ եմ: Չէի ասի, թե հեշտ ստացվեց «Ալաշկերտ»-ի դարպասը գրավելը, ուղղակի, աշխատանքի արդյունքում գոլերը ստացվեցին:

Ցանկացած թիմի դեմ դժվար է խաղալը, քանի որ մեր առաջնությունում հեշտ թիմ չկա, թիմերն իրար հավասար են:

Ինչպես տեսնում եք առաջնությունն արդեն լավ է ընթանում մեր թիմի համար և ասյպես էլ պիտի շարունակենք»:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0