TotalFootball.am


25.05.14 20:31

Հայկական ֆան ակումբներ. «Սև հովազներ»-ը` «Շիրակ»-ի պաշտոնական ֆան ակումբ


TotalFootball.am-ը սկսում է նոր նախագիծ, որի շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ հայկական թիմերի ֆան ակումբների ինչպես ստեղծման պատմությանը, այնպես էլ նրանց ներկայիս գործունեությանը:  Հայկական ակումբներից իր կազմակերպված ֆան ակումբով հպարտանալու առիթ ունի Գյումրիի «Շիրակ»-ը. երկրպագուները մեծ նվիրվածությամբ աջակցում են թիմին թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումների ժամանակ:  «Շիրակ»-ի ֆան ակումբի՝«Սև հովազներ»-ի ստեղծմանն ու ներկայիս գործունեությանը մեզ օգնեց ծանոթանալ ֆան ակումբի անդամներից Ռաֆիկ Գևորգյանը:

«Սև հովազներ» ֆան ակումբը հիմնադրվել է 2010 թվականի վերջերին Աշիկ Գարանյանի, Աշոտ Մկոյանի, Հովակիմ Սարգսյանի, Սուրեն Սիմոնյանի և այլոց կողմից: Ակումբի անունը որոշվել է` հաշվի առնելով թե՛ Գյումրիի, թե՛ «Շիրակ» ՖԱ-ի զինանշանների վրա գտնվող հովազը: Արդեն 2013 թվականին որոշվում է ստեղծել ֆան խորհուրդ, որի նպատակն էր ամբողջ ՀՀ  տարածքով  համախմբել թիմի երկրպագուներին, միասնաբար աջակցել սիրելի թիմին և զարգացնել երկրպագելու մշակույթը:  2014 թվականի փետրվարի 2-ից ֆան ակումբը սկսել է երկրպագուների անդամագրումը: Յուրաքանչյուր ցանկացող իր դիմումի համաձայն կարող է դառնալ «Սև հովազներ» ֆան ակումբի անդամ: Ռաֆիկի խոսքով բոլոր անդամագրված երկրպագուների ներկայությունը «Շիրակ»-ի խաղերին պարտադիր բնույթ չի կրում, սակայն.

«Անդամագրված յուրաքանչյուր անձ ունի երկրպագուի անձնագիր, որի մեջ նշվում է նրա՝ խաղերին հաճախելիության գրաֆիկը, և ակտիվ երկրպագուները պարբերաբար խրախուսվում են: Բայց կան անդամներ, ովքեր աշխատանքի բերումով չեն կարող բոլոր խաղերին ներկա գտնվել»:

Իսկ հույժ կարևոր խաղերից առա՞ջ…     

«Խաղից մի քանի օր առաջ ժողով ենք հրավիրում, որի ընթացքում որոշում ենք, թե տվյալ խաղի համար մեզ ինչ է հարկավոր ու ակումբի ղեկավարության և ֆան ակումբի միջոցներով ապահովում ենք երկրպագման ատրիբուտների առկայությունը: Արտագնա խաղերին տեղափոխման հարցն ամբողջովին լուծում է «Շիրակ»-ի ղեկավարությունը: Ինչպես հայտնի է մեր ֆան ակումբը մեկնեց նաև Թբիլիսի ու ներկա գտնվեց «Դինամո» - «Շիրակ» ընկերական խաղին: Այնտեղ մեզ միացավ նաև Թբիլիսիի հայկական համայնքը: Եվ շնորհակալություն մեր բոլոր հայ ընկերներ, ովքեր միացան մեզ ու մեզ հետ միասին երկրպագեցին մեր «Շիրակ»-ին»:

«Շիրակ»-ի երկրպագուները` «Բանանց»-ի դեմ խաղին

 «Սև հովազներ»-ն անպայման իրենց ներկայությունն են ունենում նաև Ազգային  հավաքականի տնային բոլոր հանդիպումներին, իսկ այժմ արդեն համագործակցում են Հայաստանի հավաքականի պաշտոնական ֆան ակումբի հետ ու պատրաստվում այսուհետ միասին երկրպագել մեր ընտրանուն:

Ռաֆիկ Գևորգյանը` ձախից

Ակումբն ունի նաև ֆան խորհուրդ, որը կազմված է 5 հոգուց, ովքեր ընտրվում են ակումբի անդամների քվեարկության միջոցով:  Ֆան ակումբի հետ կապված ցանկացած վերջնական որոշում կայացնում է ֆան խորհուրդը: Խորհրդի ժողովներն անցկացվում են Գյումրիի քաղաքային մարզադաշտի վարչական շենքում ամիսը մեկ անգամ, որին կարող են ներկա գտնվել ֆան ակումբի անդամներն ու ԶԼՄ ներկայացուցիչները:

Ռաֆիկը նաև անդրադարձավ «Շիրակ»-ի երկրպագուների վերջին 2 որակազրկումներին. առաջին դեպքում ՀՖՖ Կարգապահական կոմիտեն ներեց երկպագուներին, իսկ արդեն 2-րդի արդյունքում որակազրկվեցին 3 խաղով ու թիմը ստիպված եղավ առանց հանդիսականների անցկացնել արդեն ավարտված առաջնության վերջին տնային հանդիպումը.

«Եթե զուտ օրենքի տեսանկյունից դիտենք իրավիճակը, ապա 2 որակազրկումներում էլ պահպանվել է օրենքի տարրը, սակայն մենք դեմ էինք Կարգապահական կոմիտեի 15-րդ հոդվածին, ըստ որի, ցանկացած թեթև վիրավորանքի դեպքում կարող են օրենքով զարկել երկրպագուների՝ մարզադաշտ այցելելուն: Նշեմ, որ 2 դեպքում էլ ֆան ակումբի կողմից անկարգություններ չեն եղել, մենք բոլոր խաղերին հետևում ենք, որ մարզադաշտում բոլորը հնարավորինս կոռեկտ երկրպագեն: Ամեն դեպքում, հասկանում ենք մյուսներին, քանի որ ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, և երբեմն էմոցիաները տեղի են տալիս»:

ՀՀ Բարձրագույն խմբի արդեն ավարտված առաջնության 25-րդ  տուրի «Շիրակ» - «Ուլիս» հանդիպմանը գյումրեցիների որակազրկված երկրպագուները գտել էին ելքը.

«Այդ խաղի ընթացքում մենք բոլորս մեր սիրելի թիմին երկրպագել ենք մարզադաշտից դուրս ու այժմ պատրաստվում ենք խնդրանքով դիմել ՀՖՖ-ին, որպեսզի պատիժը մեղմվի և հաջորդ առաջնության գոնե առաջին խաղին հնարավորություն ունենանք ներկա գտնվել՝ թեկուզ միայն ֆան ակումբի անդամներով»:

«Սև հովազներ» ֆան ակումբին այսօր արդեն անդամակցում է 100 հոգի և հաշվի առնելով ակումբի հանդեպ օրըստօրե մեծացող հետաքրքրությունը այդ թիվը միտում ունի ավելանալու՝ նպաստելով նաև երկրպագուական մշակույթի զարգացմանը ՀՀ ողջ տարածքում:

Պատրաստեց՝ Ստելլա Բաբլոյանը 


 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1