TotalFootball.am


23.12.14 16:26

Ֆուտզալի և Կանանց ֆուտբոլի մրցանակները գտան իրենց տերերին


Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում այսօր` դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Ֆուտզալի, ինչպես նաև Կանանց ֆուտբոլի 2014 թվականի աշնանային մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ինչպես հայտնի է, Կանանց ֆուտբոլի 2014/15 թթ. աշնանային ստուգողական մրցաշարում հաղթող է ճանաչվել «Երևան-Գ.Մ.» թիմը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում հանգրվանել են «ԱՖԴ Աղջիկներ» (Արթիկ) և «Երևան -Լ.Հ.»  թիմերը` համապատասխանաբար:

Ավանդաբար, մրցանակներ հանձնվեցին նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստուհիներին.

Լավագույն դարպասապահ - Լենա Անդրեասյան 

Լավագույն ռմբարկու – Լուսինե Հովհաննիսյան 

Լավագույն հարձակվող  -Լիանա Յաղմուրյան

Լավագույն կիսապաշտպան - Սոֆիկ Թորոսյան

Լավագույն պաշտպան - Մարիամ Ստեփանյան

Մրցաշարի լավագույն մարզիչ ճանաչվեց «Երևան-Գ.Մ.» թիմի գլխավոր մարզիչ  Գայանե Մկրտչյանը, իսկ 2014 թվականի կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանն է:

«Երևան-Գ.Մ.» թիմը ներկայացնող Մարիամ Ստեփանյանը, ով նաև ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան, մեր թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ չէր սպասում, որ կարժանանա նման մրցանակի, չնայած.

«Շատ հաճելի էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆուտբոլի Ֆեդերացիային և կոմիտեի անձնակազմին, ովքեր կազմակերպեցին մեր մրցաշարը: Շատ էի սպասում մեր ակումբի հաղթանակին: Վերջապես եկավ այդ օրը, իսկ հիմա պատասխանատվությունն ու զգոնությունը էլ ավելի է մեծանում: Այս անգամ մրցակցությունը բավական բարդ էր, թիմերը բավական լուրջ էին նախապատրաստվել»,- նշեց Մարիամը: 

Այնուհետև հերթը Հայաստանի Ֆուտզալի 2013/14 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրներինն էր:

Հայաստանի Ֆուտզալի հավաքականի` վերջին տպավորիչ ելույթներից հետո այստեղ ևս մեծ էր ոգևորությունը: ՀՖՖ գործկոմի կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նախ բոլոր թիմերին շնորհավորեց ստացած մրցանակների առթիվ և հույս հայտնեց, որ նոր տարում կլինեն նոր ձեռքբերումներ և նոր հաջողություններ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2015 թվականը պատասխանատու տարի է այս երկու հավաքականների համար:

Հայաստանի Ֆուտզալի 2013/14 մրցաշրջանի չեմպիոնը Վանաձորը ներկայացնող «Թալ-Գրիգ» ակումբն է: Երկրորդ տեղում է «Պոլիտեխնիկ» թիմը, իսկ երրորդում` Գյումրու «Գյումրի» թիմը:

Այստեղ ևս վճռվեցին լավագույններն ու ստացան իրենց մրցանակները: Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Էգդար Կիրակոսյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստը Արմեն Բաբայանն է:

Նարե Հովհաննիսյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1