Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության է մատնել Կազանի «Ռուբինին»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է «Սպարտակի» պահեստայինների նստարանին և փոխարինման է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին: Մովսիսյանն այդ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակած 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: