TotalFootball.am


22.01.16 23:19

Մխիթարյան. «Մեր առաջին իսկ խոսակցության ժամանակ Տուխելն ասաց. «Միկի, ես կարող եմ քեզ բարձր մակարդակի հասցնել»


Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում խոսել է նախորդ մրցաշրջանում ձախողումների, ընթացիկ մրցաշրջանում գրանցած վերելքի, Թոմաս Տուխելի հետ հարաբերությունների և դորտմունդյան թիմից հնարավոր տեղափոխության մասին.

«Նախորդ մրցաշրջանում ինչպես իմ ,այնպես էլ ամբողջ թիմի խաղն այնքան էլ լավ չէր ստացվում: Յուրաքանչյուրը փորձում էր ամեն ինչ անել, բայց արդյունքում մենք չէինք կարողանում հաղթել կամ բավաանաչափ գոլեր խփել հաղթելու համար: Մրցաշրջանի առաջին կեսից հետո, մենք արդեն մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում էինք, ինչը մեզ համար սարսափելի էր: Հետո, մրցաշրջանի արդեն երկրորդ հատվածում մենք սկսեցինք ավելի լավ խաղալ, հաջողությունը մի փոքր մեր կողմն էր և վերջում կարողացանք Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: 

Այս տարի կարող եմ ասել, որ մրցաշրջանի առաջին հատվածը բավականաչափ լավն էր, քանի որ մենք դեռևս շարունակում ենք պայքարը Գերմանիայի գավաթում, երկրորդն ենք Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և Եվրոպա լիգայում էլ մրցելու ենք «Պորտու»-ի հետ: Պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի այս ամենը շարունակենք ամենաբարձր մակարդակով, և նաև պատրաստ լինենք հաջորդ մրցաշրջանին:

Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ շատ գոլեր խփել, նաև շատ գոլային փոխանցումներ եմ կատարում և լավ եմ խաղում, բայց ես նաև շատ ոգևորված եմ մեր թիմի ցուցադրած խաղով: Այս տարի մենք հիանալի ֆուտբոլ ենք ցուցադրում, բոլորը սկսել են սիրել մեր խաղաոճը: Եվ ես կարծում եմ, որ նրանք կշարունակեն սիրել այն: Այնպես որ, մոտ ապագայում մեզ համար ամեն ինչ լավ կդասավորվի:

Թոմաս Տուխելին առաջին անգամ հանդիպել եմ մարտին, և նա ինձ համոզեց մնալ: Ես ևս ցանկանում էի մնալ, քանի որ ապացուցելու որոշ բաներ ունեի մարդկանց, ցանկանում էի ցույց տալ, որ ես արժանի եմ այստեղ մնալուն: Այդ իսկ պատճառով ես փորձում եմ նաև այս տարի մնալ այստեղ, որպեսզի ցույց տամ իմ բոլոր որակները և օգնեմ թիմին ավելի շատ խաղերում հաղթելու հարցում:

Տուխելի հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ նաև խաղադաշտից դուրս, և ես շատ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Որովհետև մեր ունեցած առաջին իսկ խոսակցության ժամանակ նա ինձ ասաց. «Միկի, ես քեզ կարող եմ բարձրակարգ խաղացողի մակարդակի հասցնել»: Ինչ-որ մի պահ ես կասկածեցի նրա այդ խոսքերին, որովհետև այնքան էլ վստահ չէի, որ վատ մրցաշրջանից հետո նա ինձ կկարողանա բարձրակարգ ֆուտբոլիստ դարձնել: Բայց նա արեց դա և ես շնորհակալ եմ նրան:

Նա ի՞նչ արեց. նա պարզապես քեզ տալիս է այն վստահությունը, որի կարիքը դու ունես և նա քեզ թույլ է տալիս անել այն, ինչ կարող ես: Եվ հենց դա է պատճառը, որ թիմի բոլոր ֆուտբոլիստներն այս տարի փայլում են:

Նա ոչ միայն ինձ հետ է խոսում, խոսում է բոլոր ֆուտբոլիստների հետ և նրանց հետ ճիշտ խոսակցության մեջ է մտնում: Նա շատ խորհուրդներ է տալիս: Կարող է քեզ ասել, թե որ հարցում ես դու ճիշտ, որ հարցում ես սխալ, և հետո դու սկսում ես մտածել այդ մասին, և ի վերջո դու հասկանում ես որ նա իրականում ճիշտ էր:

Արդյոք նա կկարողանա՞ ինձ համոզել մնալ: Հուսով եմ՝ այո: Եթե նա արել է առաջին քայլը, ինչու՞ ոչ երկրորդը: Շշուկները, թե ես կարող եմ հեռանալ ակումբից, պարզապես շշուկներ են: Այո, ճիշտ է: Շշուկներ են:

Ես ցանկանում եմ մեզ տեսնել ամենաբարձր հորիզոնականներում, քանի որ, իրականում, այս ֆուտբոլով մենք արժանի ենք լինել նվազագույնը երկրորդ տեղում: Այնպես որ մենք մտադիր ենք պայքարել հաջորդ տարի ՉԼ-ում մասնակցելու համար, հետո նորից վերադառնանք Բեռլին Գերմանիայի գավաթի եզրափակչին մասնակցելու համար, իսկ հիմա ԵԼ-ում առաջ գնանք այնքան, որքան հնարավոր է»,- ասել է Մխիթարյանը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1