TotalFootball.am


19.11.16 14:53

Լևոն Ստեփանյան. «Հենրիխ Մխիթարյանը դեռ կդրսևորի իրեն Անգլիայում, աստիճանաբար մարզավիճակ կհավաքի»


TotalFootball.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան Լևոն Ստեփանյանի հետ, ով ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Իրանում: Ստեփանյանը խոսել է Հայաստանի առաջնության, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և այլ թեմաների մասին:

Մի տարի է՝ վերադարձել եմ Հայաստան, դեռ չեմ աշխատում: Սպասողական վիճակ է, ամեն պահի հնարավոր է առաջարկ ստանամ Իրանից: Եթե մինչև դեկտեմբերի վերջ հրավեր չունենամ Իրանից, ամենայն հավանականությամբ, այստեղի ակումբներից մեկում աշխատանքի կանցնեմ: Տեսնենք ինչպես կստացվի:

Առաջարկներ կան համագործակցելու և աշխատելու, բայց ես ինքս չեմ համաձայնում, քանի որ սպասում եմ ձմեռային դադարին, Հավանականությունը մեծ է, որ թիմ գտնվի Իրանում: Եթե չստացվի՝ այստեղ կանցնեմ աշխատանքի:

- Արդյո՞ք հետևում եք Հայաստանի առաջնության խաղերին:

- Առաջնության գրեթե բոլոր խաղերին գնում եմ: Ինչպես գիտեք՝ թիմերի քանակը քիչ է, և խաղերը հիմնականում անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին: Ամեն տուրից երկու խաղ կայանում է Երևանում: Համարյա բոլոր խաղերին ներկա եմ եղել, գրեթե բոլոր թիմերի խաղին ծանոթ եմ:

«Փյունիկը» միշտ տեղ է տվել երիտասարդ խաղացողներին և նույնիսկ հասել է արդյունքի: Եթե նկատել եք՝ «Փյունիկում» խաղում են 1995, 1996, 1997 և 1998 թվականներին ծնված ֆուտբոլիստներ, ովքեր, ճիշտ է, փորձի պակաս ունեն, բայց ժամանակի ընթացքում փորձ ձեռք կբերեն: Մյուս թիմերում էլ կան լավ ֆուտբոլիստներ: Օրինակ՝ «Ալաշկերտում» հավաքաված են փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր դարձել են Հայաստանի չեմպիոն: 

Իմ կարծիքով՝ «Փյունիկը» համար առաջինն է, քանի որ հույսը դրել է տեղի ֆուտբոլիստների վրա: Արդյունքն այն է, որ բոլոր տարիքայինների հավաքականներում կան «Փյունիկի» բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Եթե վերցնենք խաղային դիրքերով, ապա շատ եմ հավանում «Արարատի» դարպասապահին՝ Արամ Հայրապետյանին, ում իսկապես կուզեի տեսնել հավաքականում: Ինձ թվում է, որ Հայրապետյանը կարող է օգուտ տալ հավաքականին:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնության ցածր մակարդակը:

- Առաջնության մակարդակը կապված է թիմերի քանակի հետ: Մի մրցաշրջանի ընթացքում թիմերը 6 անգամ խաղում են միմյանց հետ, ինչքան կարելի է, դա չլսված բան է: Պարզ է, որ չի լինի անհրաժեշտ մոտեցումը, մոտիվացիան և ձգտումը: Բայց, ընդհանուր առմամբ, վատ չէ: 6 թիմերի պայքարում էլ հնարավոր չէ ասել, թե որն է ուժեղ, որը՝ թույլ:

«Շիրակը» միշտ խաղացել է տեղի ֆուտբոլիստներով, 1992 թվականից եղել է մրցանակային տեղերի հավակնորդների թվում: Այս տարի բավական լավ մարզավիճակում է «Գանձասար-Կապանը»: Ճիշտ է, առաջնության մեկնարկում 3-4 պարտություն կրեցին, բայց հիմա լավ մարզավիճակում է: Նույնը կարող եմ ասել «Բանանցի» վերաբերյալ: Վստահ եմ, որ Արթուր Ոսկանյանի շնորհիվ մեծ փոփոխություններ կլինի թմում: Նա լավագույն երիտասարդ մարզիչներից է: «Բանանցը» աստիճանաբար կգտնի իր տեղը:

- Հայաստանում չափազանց մեծ թիվ են կազմում լեգիոնականները. արդյո՞ք դա լավ է մեր առաջնության համար:

- Չգիտեմ՝ ինչից ելնելով են լեգիոներներին հրավիրում: Ես ինքս երկար տարիներ եղել եմ լեգիոներ, հանդես եմ եկել մի առաջնությունում, որտեղ շատ դժվար է խաղալը: Ես գտնում եմ, որ լեգիոները պետք է 2-3 գլուխ ավելի ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից: Հայաստանի առաջնությունում տեսել եմ շատ լեգիոներների, ովքեր զիջում են մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Եթե ցանկանում ենք լեգիոներ բերել, որ օգուտ տա մեր ֆուտբոլին, ապա պետք է բարձրակարգերին բերենք, որպեսզի տեղի ֆուտբոլիստները նրանցից ինչ-որ բան սովորեն: Օրինակ, ես և Արմենակ Պետրոսյանը (TotalFootball.am / Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ) այնպես ենք արել, որ երբեք չքննադատեն մեզ: Ես և Արմենակը եղել ենք Իրնի առաջնության լեգիոներների խորհրդանշական հավաքականում:

Կարծում եմ՝ ֆեդերացիան հսկողության տակ պետք է վերցնի, սահմանափակում դնի: Ամեն թիմ 3-4 լեգիոներ ունենա: Լեգիոներների մեծ թիվը վնասում է մեր հավաքականներին:

- Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի և նրա օգնականների մասին:

- Անկեղծ ասեմ, Արթուր Պետրոսյանի նշանակման օրվանից ես հավատում էի մեր հավաքականի հաջողությանը: Հավատում էի, որ մեր հավաքականը կդառնա այն հավաքականը, որը երեք տարի առաջ էր: Արթուր Պետրոսյանը եղել է շատ լավ ֆուտբոլիստ, լավ անձնավորություն, իսկ հիմա՝ շատ լավ մարզիչ: Նույնը կարող եմ ասել նրա օգնականների մասին. Ռազմիկ Գրիգորյանի հետ մանկուց մի թիմում ենք մեծացել: Որպես մարզիչ՝ Գրիգորյանը կարող է օգնել Պետրոսյանին: Սարգիս Հովհաննիսյանի հետ 3 տարի խաղացել եմ ԽՍՀՄ առաջնությունում: Նա երկար ժամանակ է, ինչ աշխատում է Մոսկվայի «Լոկոմոտիվում»: Երեքն էլ լավ ֆուտբոլիստներ են եղել: Դարպասապահների մարզիչը՝ Հայկ Կիրակոսյանը, երկար տարիներ աշխատում է «Փյունիկում»: Հայաստանի դարպասապահների 90 տոկոսը նրա շնորհիվ են կայացել: 2-3 տարի միասին աշխատել ենք «Փյունիկում»: Գիտեմ, որ քրտնաջան աշխատել է, և լավ դարպասապահներ է տվել ազգային հավաքականին և «Փյունիկին»:

Հետաքրքրվեցի և իմացա, որ Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականի 2-3 ֆուտբոլիստ խաղացել է Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Նշեմ, որ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը կկրկնապատկի ֆուտբոլիստների ոգևորությունը: 

- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մասին:

- Ներկա եմ եղել մինչև 19 տարեկանների հավաքականի բոլոր խաղերին: Ունենք լավ խաղացողներ, որոնց հետ պետք է ծավալի աշխատանք տանել: Մեր ֆուտբոլիստների համար բարդ է Շվեյցարիայի և Հունգարիայի հետ խաղալը: Եթե նկատել եք, մերոնք ֆիզիկապես զիջում էին մրցակիցներին: Բարձրագույն խմբում գրեթե չեն խաղում այդ ֆուտբոլիստների մեծամասնությունը:

- Մեզ հայտնի է, որ Ձեր որդին՝ Արթուրը, խաղում է «Արարատ-2»-ում: Ի՞նչ կասեք նրա մասին:

- Արթուրը 1999 թվականի ծնված է, նա երկար ժամանակ խաղում էր «Փյունիկում»: Երբ ավարտվեց նրա պայմանագիրը՝ տեղափոխվեց «Արարատ»: Չգիտեմ ինչու, բայց ինքը չէր ուզում մնալ «Փյունիկում»: Արթուրը Գալուստ Պետրոսյանի հրավերով տեղափոխվեց «Արարատ», մի քանի մարզումից հետո Պետրոսյանը շատ հավանեց Արթուրի խաղը: Արթուրը լավ տեխնիկա և լավ որակներ ունի: «Արարատում» բոլորը գոհ են նրա խաղից: Նրա մոտ առաջընթաց եմ նկատում, մեծ ապագա ունի: Մնացածը ժամանակը ցույց կտա:

- Մի փոքր խոսենք Հենրիխ Մխիթարյանի մասին: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Մխիթարյանը քիչ խաղաժամանակ ստանում «Մանչեսթեր Յունայթեդում»:

- Ցանկացած ֆուտբոլիստի ժամանակ է պետք, երբ նոր թիմ է տեղափոխվում: Երբ Իրանի հավաքականը մարզական հավաքի նպատակով ժամանել էր Հայաստան, այն ժամանակ ես զրուցեցի Անդոյի (TotalFootball.am / Անդրանիկ Թեյմուրյանի) հետ, նա ինձ ասաց, որ ժամանակի ընթացքում Մխիթարյանը կդառնա Անգլիայի առաջնության լավագույններից մեկը:

Անգլիայում տարբեր է մթնոլորտը: Մխիթարյանը դեռ կդրսևորի իրեն Անգլիայում, աստիճանաբար մարզավիճակ կհավաքի: Նա դեռ շատ բան ունի ապացուցելու: Հենոն հենց այնպես չի տեղափոխվել Անգլիա: Իմանալով Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը՝ երբեք չէի ասի, որ նա սխալվել է Անգլիա տեղափոխվելով: Հենոն դեռ մեզ կուրախացնի:

- Հայաստանի ներկայիս հավաքականում արդյո՞ք կան ֆուտբոլիստներ, որոնց հետ աշխատել եք:

- Գոռ Մալաքյանի հետ աշխատել եմ «Փյունիկ-2»-ում, ինչպես նաև Գոռ Մանուկյանի հետ: Երբեմն «Փյունիկ-2»-ում մարզվում էր Դավիթ Մանոյանը: 

 

Արթին Ազադքոլի (Առաքելյան)





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1