TotalFootball.am

27.12.16 19:07

«Անարգանք Հայաստանում». Goal-ը Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում չընդգրկվելու մասին


Բրիտանական հեղինակավոր Goal.com ինտերնետ-պարբերականն անդրադարձել է այն փաստին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի՝ տարվա լավագույն մարզիկի հավակնորդների տասնյակում: Ահա, թե ինչ է գրում հեղինակը «Անարգանք Հայաստանում. Մխիթարյանը բացակայում է լավագույն մարզիկների տասնյակից» վերնագիրը կրող հոդվածում.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը իր երկրի ամենահայտնի մարզիկներից մեկն է, բայց արհամարհվել է իր հայրենակից մի խումբ լրագրողների կողմից , որոնք կազմել են 2016 թվականի լավագույն մարզիկների ցանկը:

27-ամյա հայ ֆուտբոլիստը իր ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է և սկսել է նաև ցուցադրել իր տաղանդները՝ վերջապես ՄՅՈւ-ի հիմնական կազմում հայտնվելուց հետո: Այնուամենայնիվ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայում չկարողացան Հենրիխի համար տեղ գտնել՝ երկրի լավագույն մարզիկների իրենց ցանկում, չնայած նրան՝ այդ լրագրողներից շատերը քվեարկել էին Մխիթարյանին օգտին, ինչի արդյունքում Մխիթարյանն իր կարիերայում 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով այս հարցին, մասնավորապես ասել է.

«Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումներն անուրանալի են ֆուտբոլում և բոլորը դրա մասին գիտեն, նույնիսկ այն մարդիկ, որոնք փորձում են հեքիաթներ պատմել այն մասին, թե ինչպես են իրենք ընտրել տարվա լավագույն մարզիկներին:

Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով»:

Հեղինակն իր հոդվածն ավարտում է հետևյալ տողերով.

«Մխիթարյանին լավագույն մարզիկների ցանկից դուրս թողնելու մասին լուրը հայտնվեց հենց այն բանից հետո, երբ նա Boxing Day-ի օրը՝ «Սանդերլենդի» հետ խաղում բացառիկ գոլի հեղինակ դարձավ՝ ուրախացնելով երկրպագուներին»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  29  61
Գանձասար-Կապան  29

 56

Շիրակ  29  52
Փյունիկ  29  42
Բանանց  29   21
Արարատ  29  12



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1