TotalFootball.am

17.05.17 10:00

«Բանանց-2»-ի գլխավոր մարզիչն ամփոփել է չեմպիոնական տարին


«Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին. 

- Անձրևոտ եղանակ, 1:0 հաշիվ... ինչպե՞ս կմեկնաբանեք այսօրվա խաղը:
- Խաղի կարևորությունը շատ մեծ էր, դրա համար էլ, բարձր էր լարվածությունը: Դա էր պատճառը, որ մի փոքր բարդ ստացվեց, «Էրեբունին» էլ հաճելիորեն զարմացրեց: Մինչև վերջ պայքարեցին և իմ կարծիքով շատ լավ խաղացին: Բայց միևնույնն է, չեմպիոնությունը մնում է չեմպիոնություն: Տպավարություններն ու էմոցիաները միայն դրական են: Շատ ուրախ ենք, թեկուզ և այսպիսի խաղով, մենք արժանի էինք չեմպիոնության: 

- Կարճ ինչպե՞ս կամփոփեք մրցաշրջանը: Ինչպիսի՞ն էր «Բանանց-2»-ի համար:
- «Բանանց-2»-ն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ շատ հաջող մեկնարկեց այս մրցաշրջանում և հաղթանակներ տարավ առաջին ութ խաղերում: Մեր մարզչական շտաբը թիմը գլխավորեց՝ չեմպիոնության համար ունենալով լավ հիմք: Թիմը համալրեցին որակյալ երիտասարդներ, լավ ապագա ունեցող պրոֆեսիոնալներ, որոնք էլ բարձր մակարդակով գործն ավարտին հասցրեցին: Շնորհավորում եմ «Բանանց-2»-ին, բոլոր մարզիչներին, ակումբի ղեկավարությանը, երկրպագուներին:  

- Որքա՞ն կարևոր էր Առաջին խմբում հաղթելը «Բանանցի» համար:
- Շեշտեմ, որ չեմպիոն չենք դարձել առանց առաջին թիմին ֆուտբոլիստ մատակարարելու: Ավելի կարևոր է այն, որ դուստր թիմն առաջին թիմին ֆուտբոլիստներ է մատակարարում: Պարբերաբար եղել է նաև, երբ Բարձրագույն խմբում վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստները միացել են երկրորդ թիմին և մարզավիճակ հավաքելուց հետո վերադարձել են «Բանանց»: Եղել են ֆուտբոլիստներ, ովքեր «Բանանցի» մարզադպրոցից տեղափոխվել են «Բանանց-2», ապա նաև՝ առաջին թիմ: Այս ամենը ավելի կարևոր էր: Շատ դժվար էր, սակայն դա համատեղեցինք նաև արդյունքի հետ: Այն ֆուտբոլիստները, ովքեր համալրում են առաջին թիմի շարքերը, պետք է հաղթող մեծանան, դառնան հաղթող պրոֆեսիոնալներ և արդեն առաջին թիմը համալրեն հաղթողի հոգեբանությամբ: Չեմպիոնությունը շատ կարևոր էր, որպեսզի ֆուտբոլիստները թրծվեն, թեկուզ և, այսօրվա նման խաղերում, սովորեն մինչև վերջին վայրկյանը պայքարել, հաղթել և ինչու ոչ, չեմպիոն դառնալ, ինչը այդքան էլ հեշտ բան չէ: Թիմը կարող է ունենալ որակյալ ֆուտբոլիստներ, լինի տակտիկապես գրագետ, սակայն հոգեբանորեն պատրաստ չլինի չեմպիոնությանը: Այսօր տեսանք, որ մեր երկրորդ թիմը պատրաստ է չեմպիոնության պայքարում հաղթելուն, իսկ դա նշանակում է, որ առաջին թիմը համալրելուց հետո նրանք հաղթող են լինելու:





  Լրահոս



Հայաստան

Ո՞ր թիմը կնվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը

  • Յուվենտուս
  • Ռեալ Մադրիդ

«Էսթեղլալը» պարտվեց ջախջախիչ հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից. Հրայր Մկոյանը մասնակցեց խաղին
279
Մխիթարյանը՝ մրցաշրջանի մասին. «Դժվարություններ եղան, բայց ես պատրաստ էի դրան»
363
Ալ-Այն - Էսթեղլալ. Հրայր Մկոյանը մեկնարկային կազմում է
308
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 28-րդ տուր
122
Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը
1881
«Երևան Լ.Հ.»-ն՝ 2016-2017թթ. կանանց ֆուտբոլի մրցաշարի հաղթող
110

Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  29  61
Գանձասար-Կապան  29

 56

Շիրակ  29  52
Փյունիկ  29  42
Բանանց  29   21
Արարատ  29  12



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1