TotalFootball.am

15.06.17 11:14

Հենրիխ Մխիթարյան. «Միգուցե կարիերայիս ավարտից հետո զբաղվեմ բիզնեսով»


Հայաստանի Ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Российская Газета»-ին տված հարցազրույցում խոսել է հոր հետ կապված հիշողությունների, նրա խաղերի ձայնագրությունները դիտելու, Բրազիլիայում անցկացրած օրերի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ է պատրաստվում անել կարիերայի ավարտից հետո: 

Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից.

- Մանկության տարիներին ես ունեի երազանք` հաղթել ՈՒԵՖԱ-ի Գավաթը կամ Չեմպիոնների լիգան: Այդ նպատակներից մեկին ես հասա: Իսկ ընդհանրապես` իմ յուրքանաչյուր հաջորդ մրցաշրջանը պետք է նախորդից ավելի լավը լինի: Կարելի է ասել` դա իմ գլխավոր առաջադրանքն է:

- Ես հիմա էլ եմ դիտում հորս խաղերի տեսագրությունները: Նա արագաշարժ հարձակվող էր` հզոր հարվածով: Ի դեպ, իմ խաղերը չեմ դիտում, քանի որ դրանցում նկատում եմ միայն սխալներս:

- Իհարկե սիրում եմ դիտել այլ թիմերի մասնակցությամբ խաղեր: Ինձ հետաքրքիր է ոչ միայն Չեմպիոնների լիգան, այլև տարբեր առաջնություններ. Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի: Ես երբեմն նաև Հայաստանի առաջնության խաղերն եմ դիտում: Այնտեղ խաղում են իմ ընկերները, ծանոթները: 

- Կոնֆեդերացիաների Գավաթն անպայման կնայեմ: Բայց որևէ մեկին չեմ երկրպագելու:

- Ես խոսում եմ 6 լեզվով. հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն: Ռուսերենը սովորել եմ տատիկիս շնորհիվ. նա ռուս էր: 

- Ես ավարտել եմ Հայաստանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Բացի դրանից, սովորել եմ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի երևանյան մասնաճյուղում` տնտեսագետի մասնագիտացմամբ: Ընդունվեցի այնտեղ, քանի որ նրանց դիպլոմը գործում է գրեթե 60 երկրում: 

- Առայժմ չեմ մտածել, թե ինչով եմ զբաղվելու կարիերայիս ավարտից հետո: Բայց ես կարող եմ նաև մնալ ֆուտբոլում: Որպես ֆունկցիոներ կամ մարզիչ, այդքան էլ կարևոր չէ: Միգուցե, զբաղվեմ բիզնեսով: Առայժմ չգիտեմ: 

- Հավաքականում ամենահիշվող խա՞ղը: Այդպիսի խաղերը շատ են: Նույն Մոնտենեգրոյի հետ խաղը անցած տարի, երբ մենք պարտվում էինք 0-2 հաշվով, բայց հաղթեցինք 3-2 հաշվով: Կամ Իտալիայի հավաքականի հետ խաղը 2013 թվականին, երբ ես հյուրընկալվելիս գոլ խփեցի Բուֆոնին ու դարձա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Կնշեմ նաև Դանիայի և Սլովակիայի հավաքականների հետ արտագնա խաղերը, երբ մենք զարմացրինք բոլորին ու հաղթեցինք 4-0 հաշվով:

- Չէի ասի, թե Տուխելի խորհուրդ տված «Inner game of tennis» («Թենիսի ներքին խաղը»), գիրքը շրջել է իմ կյանքը: Օգնել է ի՞նձ - այո: Դա Բունդեսլիգայում իմ 2-րդ մրցաշրջանից հետո էր: Այդ տարին շատ դժվար էր ինձ ու թիմի համար: Երբ Տուխելը երկավ «Բորուսիա», անձամբ խոսեց ինձ հետ: «Հենրիխ, դու պետք է 10 գոլ խփեց ու 15 գոլային փոխանցում կատարես»: Արդյունքում ես խփեցի 23 գոլ ու կատարեցի 32 գոլային փոխանցում: Եվ նա ինձ խորհուրդ տվեց կարդալ այդ գիրքը: Դրանում պատմվում է անձնական ու մասնագիտական ասպեկտով կատարելագործվելու հնարավորությունների մասին: Այն, ասես, հատուկ ինձ համար գրված լիներ: Առաջ ես հաճախ էի տառապում բաց թողած պահերի համար: Քննադատում էի ինքս ինձ ինչ-որ սխալների համար: Բայց այդ գիրքն ինձ շատ բան սովորեցրեց: Հիմա ես հեշտ եմ հաղթահարում նման պահերը: Եվ ինձ դա օգնում է: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Շիրակ  2  6
Փյունիկ  2

 4

Ալաշկերտ  2  3
Արարատ  2  3
Բանանց  2   1
Գանձասար-Կապան  2  0



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1