TotalFootball.am

14.07.17 00:18

MEN. Ինչու պետք է «Յունայթեդի» երկրպագուները հիանան Մխիթարյանի երկրորդ մրցաշրջանով


Manchester Evening News-ը, հիմնվելով Sky Sports-ին Յուրի Ջորկաեֆի տված հարցազրույցի վրա, ամփոփել է, թե ինչու պետք է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հիանան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրորդ մրցաշրջանով:

***

Հենրիխ Մխիթարյանը իր դեբյուտային մրցաշրջանը «Յունայթեդում» եզրափակեց ակրոբատիկ հարվածով` դժվարին մեկնարկից հետո Եվրոպա Լիգայի եզրափակչում հիանալի գոլի հեղինակ դառնալով:

Հայն իր «Օլդ Թրաֆորդ»-յան կարիերան սկսեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյուի կողմից հեռացվելով: Բայց 28-ամյա կիսապաշտպանը մրցաշրջանն ավարտեց որպես «Մանչեսթեր Յունայթեդի»` Եվրոպա Լիգայի հաղթական թիմի անբաժանելի մաս:

Կիսապաշտպանն իր առաջին մրցաշրջանում մի քանի մոգական պահեր ցուցադրեց, առաջին հերթին` իր «կարիճ գոլը» «Սանդերլենդի» դարպասը, որն ի վերջո նրան «Մրցաշրջանի գոլ» մրցանակը բերեց:

Աշխարհի չեմպիոն ու Մխիթարյանի ընկեր Յուրի Ջորկաեֆը «Յունայթեդի» երկրպագուներին հաջորդ մրցաշրջանում նրանով հիացած լինելու բազմաթիվ պատճառներ է մատնանշել:

Ջորկաեֆը Sky Sports-ին ասել է. «Դուք պետք է հիշեք, որ նա իր մակարդակը բարձրացրեց ողջ մրցաշրջանի ընթացքում: Նա շատ լավ զարգացավ ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի», այնպես էլ ինքն իր համար:

Այն վստահությամբ, թե ինչպես նա ավարտեց մրցաշրջանը և մեկ տարի Լիգային ու ակումբին սովորելուց հետո, ես վստահ եմ, որ նա բարձունքում կլինի»:

Մխիթարյանն ու Ջորկաեֆը վաղեմի ընկերներ են, «Բոլթոնի» նախկին ֆուտբոլիստն իրենց երիտասարդ տարիներից լուսանկար էր հրապարակել «Թվիթերի» իր էջում` շնորհավորելով Մխիթարյանին Եվրոպա Լիգայում հաջողության համար. «Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր»:

Լավ ճանաչելով իր ընկերոջը` Ջորկաեֆը վստահ է, որ Մխիթարյանի երկրորդ մրցաշրջանն «Օլդ Թրաֆորդում» էլ ավելի լավը կլինի, հատկապես հիմա, երբ նրան է միացել Ռոմելու Լուկակուն:

Ջորկաեֆը բացատրել է. «Դու կարիք ես ունենում մեկի, ով կարող է մի վայրկյանում փոխել խաղը:

Դա Հենրիխն է: Նրա ազդեցությունը միայն գոլեր խփելը չէ: Նա փորձում է ազատ տարածություններ գտնել ու արդյունավետորեն գրոհել: Ես վստահ եմ, որ սա մեծ մրցաշրջան է լինելու նրա համար»:





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  29  61
Գանձասար-Կապան  29

 56

Շիրակ  29  52
Փյունիկ  29  42
Բանանց  29   21
Արարատ  29  12



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1