TotalFootball.am

10.08.17 11:45

Վարազդատ Հարոյան. «Ինձ համար մեծ երջանկություն է, որ «Ուրալում» խաղում է իմ հայրենակիցը»


«Ուրալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել «Զենիթի» հետ խաղի ծրագրի համար: Հարոյանը պատմել է այն մասին, թե ինչպես հայտնվեց կարիերան Եկատերինբուրգում շարունակելու տարբերակը, ինչպես է այս տեղափոխության վրա ազդել Էդգար Մանուչարյանը: 

- Ցանկալի է սկսել «Ուրալի» մարզաշապիկով քո առաջին պաշտոնական խաղի մասին հարցով: Ինչպե՞ս կգնահատես նորամուտդ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում: 

- Ես շատ ուրախ եմ, որ նոր ակումբում իմ առաջին իսկ խաղում մեզ հաջողվեց հաղթել: Ինձ համար՝ որպես պաշտպանի, կարևոր է, որ դա «չոր» հաղթանակ էր: «Ուրալը» լավ տեսք ուներ ողջ խաղի ընթացքում և արժանիորեն վերցրեց 3 միավորը: Ես դեռ ավելացնելու տեղ ունեմ, բայց, կրկնում եմ, կարևոր է, որ տուն վերադարձանք հաղթանակով: 

- Այդ խաղում ոչ-ոքին «Ուրալի» համար դրական արդյունք կլինե՞ր: 

- Երկու թիմերն էլ շատ լավ խաղացին, պահեր կային ինչպես մեր դարպասին, այնպես էլ՝ մրցակցի, բայց հանդիպման վերջնամասում հաջողությունն ակնհայտորեն մեր կողմն էր: Մենք խաղադաշտ չենք մտնում, որպեսզի ինչ-որ կոնկրետ խաղում խաղանք ոչ-ոքիի ամար, դրա ամար էլ կարևոր էր հենց հաղթելը Մոսկվայում: 

- «Ռոստովի» հետ խաղից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Ալեքսանդր Թարխանովը մեկնարկային կազմում քո բացակայությունը բացատրեց նրանով, որ Իրանում ու Հայաստանի հավաքականում դու մի փոքր այլ գործառույթներ ունեիր խաղադաշտում, քան հիմա: Անհատական հրահանգներ ստացե՞լ էիր նրանից «Դինամոյի» հետ խաղից առաջ: 

- Ոչ, Ալեքսանդր Ֆեդորովիչն անձամբ չի զրուցել ինձ հետ: Հարցն այն է, որ Իրանում միանգամայն այլ ֆուտբոլ են խաղում, ավելի հարձակվողական, և պաշտպանությանն այդքան էլ շատ ուշադրություն չեն դարձնում: Ինձ դեռ որոշ ժամանակ է պետք, որ հարմարվեմ Ռուսաստանի առաջնությանը, ու այո, նաև առաջնությունն է մակարդակով բարձր իրանականից: Ինձ համար անակնկալ չէր, որ առաջին տուրում հենց Դինգան զբաղեցրեց կենտրոնական պաշտպանի տեղը:

- Այն, որ «Ուրալում» արդեն խաղում է Հայաստանի հավաքականում քո թիմակիցը, ազդե՞ց մեր ակումբ տեղափոխվելու վրա:

- Էդգարն իմ մասին պատմել էր «Ուրալում», և ակումբի ներկայացուցիչներն արդեն ինձ հրավիրեցին փորձաշրջանի: Ես ու Էդգարը վաղուց ենք ծանոթ, ու ինձ համար մեծ երջանկություն է, որ «Ուրալում» խաղում է իմ հայրենակիցը: Դա կօգնի ինձ՝ ավելի արագ մերվել թիմին: Երբ երկշաբաթյա հավաքից հետո ինձ պայմանագիր առաջարկեցին, երկար չմտածեցի, չէ՞ որ սա իմ կարիերայում մեծ առաջընթաց է: 

- Կարիերան շարունակելու այլ տարբերակներ կայի՞ն: 

- Այո, մի քանի տարբերակներ կային եվրոպական առաջնություններից, բայց «Ուրալի» տարբերակն ինձ համար նախապատվելի էր: 

- Ո՞ր առաջնություններ էին կանչում: 

- Այդ առաջնություններն ակնհայտ զիջում էին ռուսականին: Տարբերակներից մեկը Կիպրոսի առաջնությունն էր, բայց դա ոչ մի կերպ չէր համապատասխանում իմ ձգտումներին: 

- Դու՝ որպես Հայաստանի հավաքականի հիմնական պաշտպան, չես խորհրդակցե՞լ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ տեղափոխությունից առաջ:

- Ոչ, նման խոսակցություն չի եղել: 

- Պատմիր, թե առհասարակ ինչպես սկսվեց քո ֆուտբոլային ուղին: 

- Հայրս նույնպես զբաղվում էր ֆուտբոլով և արդեն 7 տարեկանում ինձ տարավ «Փյունիկի» մարզադպրոց: Այդ ակումբում էլ ես կայացա որպես ֆուտբոլիստ, խաղացի պատենական ու երիտասարդական բոլոր թիմերում, ինչից հետո ինձ պայմանագիր առաջարկեցին գլխավոր թիմի հետ: «Փյունիկում» ես խաղացել եմ մինչև 2016 թվականի կեսը ու միայն նախորդ մրցաշրջանում տեղափոխվեցի «Փադիդե»: 

- Հաջողվե՞լ է խաղալ կամ ինչ-որ կերպ հետևել Հենրիխ Մխիթարյանի խաղին «Փյունիկում»: 

- Այո, հենց առաջին տարում, երբ ես հայտնվեցի գլխավոր թիմում, Հենրիխն իր վերջին մրցաշրջանն անցկացրեց Հայաստանի առաջնությունում ու տեղափոխվեց Ուկրաինայի առաջնություն:

- Այն ժամանակ արդեն նկատվո՞ւմ էր, որ Մխիթարյանն աճում է որպես համաշխարհային մակարդակի խաղացող: 

- Իհարկե, նա առանձնանում էր իր տեխնիկայով ու արագությամբ, իսկ մարզումների ժամանակ մյուսներից ավելի քրտնաջան էր աշխատում: Ես զարմացած չեմ, որ հիմա նա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»:

- Հենրիխը 6 լեզվի է տիրապետում: Քանի՞ լեզվի ես դու տիրապետում: 

- Իմ մայրենիից բացի գիտեմ ռուսերեն ու անգլերեն:

- Ի՞նչ լեզվով ես թիմակիցներիդ հետ շփվում խաղադաշտում: 

- Մեկս մյուսին հուշումներ անում ենք ռուսերենով: Թիմում բոլորն էլ ինչ-որ չափով գիտեն ռուսերեն: 

- Հայկական ԶԼՄ-ներում 2012 թվականին գրում էին, որ քեզ փորձաշրջանի են կանչել գերմանական «Քյոլն»: Դա որքանո՞վ էր համապատասխանում իրականությանը: 

- Իսկապես հետաքրքրություն կար «Քյոլնի» կողմից, և ես նույնիսկ մեկնեցի Գերմանիա՝ փորձաշրջանի: Մի քանի օր մարզվեցի հիմնական թիմի հետ, ամեն ինչ լավ էր, բայց պայմանագիր այդպես էլ չառաջարկեցին ինձ: Եթե անկեղծ՝ ապա ես չհասկացա, թե ինչու: Դրանից հետո փորձաշրջանի եմ եղել «Ռոստովում», ռուսական ակումբն ուզում էր ինձ պահել, բայց ի վերջո չկարողացավ համաձայնության գալ «Փյունիկի» հետ ֆինանսական հարցերում: 

- Իսկ Ղազախստա՞նը: 

- Իրոք, տարբերակ կար «Ակտոբեի» հետ: Մեկ շաբաթ ես եղա Ղազախստանում, բայց այնտեղ ընդհանրապես ոչինչ չստացվեց ու ես վերադարձա Երևան: 

- Գիտեմ, որ Գերմանիայում փորձաշրջանի ժամանակ ներկա ես եղել Դորտմունդի «Բորուսիայի» հետ «Քյոլնի» խաղին: Ինչպիսի՞ զգացողություն է՝ գտնվել խաղադաշտից այն կողմ, այն էլ՝ լեփ-լեցուն տրիբունայում: 

- Դա հիանալի էր, մարզադաշտում մթնոլորտը, իհարկե, տպավորեց, նման բան Հայաստանի առաջնության խաղերին հաստատ չես տեսնի: Բայց ինձ համար, որպես ֆուտբոլիստի, ցանկալի էր այդ պահին լինել խաղադաշտում, ոչ թե տրիբունայում (ծիծաղում է՝ հեղ.): 

Շարունակելի...





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Շիրակ  2  6
Փյունիկ  2

 4

Ալաշկերտ  2  3
Արարատ  2  3
Բանանց  2   1
Գանձասար-Կապան  2  0



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1