TotalFootball.am

10.08.17 13:36

Հարոյան. «Կրիշտիանուն առանձնանում է նրանցից, ում դեմ ես արդեն խաղացել եմ, նրա ետևից հասնելը գրեթե անհնարին է»


Հայաստանի Ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի նախախաղային պաշտոնական ծրագրին: Հարցազրույցում Հարոյանը խոսել է Եկատերինբուրգում հարմարվելու, Իրանում ունեցած խնդիների ու Հայաստանի հավաքականում խաղալու մասին: 

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

- Արդեն ավելի քան 5 տարի է՝ խաղում ես Հայաստանի հավաքականում: Ո՞ր խաղն է ամենից լավ տպավորվել

- 18 տարեկանից խաղում եմ Ազգային հավաքականում, և այս ժամանակի ընթացքում քիչ խաղեր չեմ անցկացրել, հիմա նույնիսկ չեմ հիշի իրական թիվը: Կառանձնացնեմ, երևի, հավաքականի մարզաշապիկով ամենաառաջին խաղը, երբ մենք սենսացիոն կերպով 4-0 հաշվով հաղթեցինք Դանիային, այն էլ՝ հյուրընկալվելիս: 

- Ի՞նչ կասես Մոնտենեգրոյի հետ վերջերս կայացած խաղի մասին, որում կարողացաք հաղթել՝ ընթացքում պարտվելով 0-2 հաշվով:

- Այդ խաղում ես հավաքականում իմ առաջին գոլը խփեցի: Թիմը գրեթե 3 տարի չէր կարողացել հաղթանակ տանել սեփական հարկի տակ, և ընդմիջման ժամանակ մարզիչն ասաց, որ մենք իրավունք չունենք այդ օրը հիասթափեցնելու մեր երկրպագուներին: Բայց այնուամենայնիվ, Դանիայի հետ խաղն ավելի լավ է տպավորվել: Այդ ընտրական փուլն, առհասարակ, լավագույն էր Հաաստանի հավաքականի պատմության մեջ, մեզ մի փոքր չբավականացրեց, որ դուրս գայինք խմբից:

- ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը E խմբում ընդամենը 4 միավորով է ետ մնում երկրորդ տեղից: Ինչի՞ հույս ունեք մնացած խաղերում:

- Ամեն տարի, յուրաքանչյուր ընտրական փուլում մեր գլխավոր առաջադրանք է՝ դուրս գալ խմբից: Այս անգամ մի փոքր անհաջող մեկնարկեցինք: Բայց երկու ամսվա ընթացքում ևս 4 խաղ կլինի, որոնք լիովին կարող են փոխել իրավիճակը մեր խմբում: Կփորձենք հաղթել ամեն խաղում:

- Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ հավաքականը գլխավորեց Արթուր Պետրոսյանը: Նրա գալուց հետո ի՞նչ փոխվեց հավաքականում:

- Նրա գալով թիմի մթնոլորտը փոխվեց դեպի լավը: Ֆուտբոլիստներից շատերին նա լավ է ճանաչում, բոլորի հետ մշտապես շփվում է: Անմիջապես հասկացրեց, թե ինչ է ուզում մեզնից տեսնել խաղադաշտում:

- Մինչ այս ընդհանրապես գիտեի՞ք արդյոք այնպիսի ակումբի մասին, ինչպիսին «Ուրալն» է ու հետևում էիք Ռուսաստանի առաջնության մասին:

- Իհարկե, լսել էի «Ուրալի» մասին, չէ՞ որ Էդգար Մանուչարյանը վաղուց է խաղում այստեղ: Այս ակումբի մասնակցությամբ քիչ խաղեր չեմ դիտել: Շատ լավ թիմ է, որը նախորդ մրցաշրջանում արժանի արդյունք ցուցադրեց Ռուաստանի Գավաթում: Ընդհանրապես, ռուսական լիգան շատ ուժեղ է, և ես ուրախ եմ, որ հայտնվել եմ հենց «Ուրալում»:

-Տեղափոխությանն ինչպե՞ս վերաբերվեցին քո մտերիմներն ու հարազատները:

- Իրանից հետո նրանք այդ նորությունն ուրախությամբ ընդունեցին (ծիծաղում է՝ հեղ.): Այնտեղ ինձ համար շատ դժվար էր ոչ թե ֆուտոբոլային դաշտում, այլ հենց կենցաղում: Ռուսաստանում շատ ավելի հեշտ է, ես վատ չեմ տիրապետում ռուսերենին, բացի դրանից, հայ համայնքը Ռուսաստանում ամենամեծաթիվն է, դրա համար էլ խնդիրներ գրեթե չկան: Կարելի է լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

- Մանուչարյանից բացի ՌՖՊԼ-ի հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ ես կապ պահում:

- Որքան ես գիտեմ, Ռուսաստանում Էդգարից բացի ուրիշ ոչ մի հայ ֆուտբոլիստ չի խաղում:

- Իսկ Ռուսլան Կորյա՞նը «ԲՄԱ-Խաբարովսկից»:

- Իրոք, բոլորովին մոռացել էի (ծիծաղում է՝ հեղ.): Նրա հետ շփվում եմ, բայց ոչ այնքան մտերիմ, որքան Էդգարի հետ:

- Պատմիր, թե ինչպես ես հարմարվել Եկատերինբուրգում, ո՞ւմ հետ ես ապրում:

- Այստեղ եկել եմ կնոջս ու փոքրիկ դստերս հետ, նա ընդամենը 2 տարեկան է:

- Քաղաքում որտե՞ղ ես արդեն հասցրել լինեն, սիրելի տեղեր հայտնվե՞լ են:

- Այո, Էդգարի հետ հաճախ շատ լավ ռեստորան ենք գնում, կոչվում է «Խմելի-Սունելի»

- Այն նույն տե՞ղը, որի մասին խոսում էր Գեորգի Չանտուրիան թիմի շնորհանդեսի ժամանակ: Իսկապես համեղ խաչապուրինե՞ր են:

- Այո, հենց այդ տեղը (ծիծաղում է՝ հեղ.): Վրացական խոհանոցը շատ մոտ է հայկականին, դրա համար էլ ինձ այնտեղ դուր է գալիս:

- Քո հիմնական մրցակիցը կենտրոնական պաշտպանի դիրքում Դոմինիկ Դինգան է: Ալեքսանդր Թարխանովն արդեն ընտրություն կատարե՞լ է ձեզնից որևէ մեկի օգտին:

- Ժամանակը ցույց կտա, խաղերը ցույց կտան: Առայժմ դժվար է ինչ-որ բան ասել, ով ավելի լավ պատրաստ լինի, նա էլ դուրս կգա մեկնարկային կազմում:

- Միգուցե, հավաքի ժամանակ փորձարկել եք երեք պաշտպանով խաղալու տարբերակը:

- Ոչ, մենք անընդհատ փոխվում էինք: Մեկ Դոմինիկն էր դուրս գալիս Բալաժիցի հետ, մեկ՝ ես:

- Առաջին տպավորությունները Թարխանովի հետ աշխատանքից:

- Միայն դրական տպավորություններ են, ինձ շատ հոգեհարազատ է այն, թե ինչ ֆուտբոլ է նա դավանում «Ուրալում»: Չնայած, մենք պրոֆեսիոնալներ ենք ու պետք է հարմարվենք ցանկացած պայմանի:

- Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը խաղի ժամանակ գտնվում է թիմի կողքին՝ պահեստայինների նստարանին:

- Ոչ մի արտասովոր բան: Միայն «Ուրալում» չէ, որ այդպիսի իրավիճակ է: «Փադիդեում» նույնպես թիմի նախագահը նստում է պահեստայինների նստարանին:

- «Ուֆայի» հետ ոչ-ոքի ավարտված խաղից հետո Իվանովը լավ տրամադրությամբ մտա՞վ հանդերձարան:

- Նա հանգիստ էր, ասաց, որ այդպիսի խաղում պետք է 3 միավոր վերցնեինք: Ես համաձայն եմ նրա հետ, մրցակիցը ոչ մի յուրահատուկ բան չցուցադրեց:

- Խաղալով Հայաստանի հավաքականում՝ դու առիթ ես ունեցել խաղալու այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ռոյսը, Ռոնալդուն, Բալոտելլին: Նրանցից ո՞ւմ դեմ խաղալն էր ամենադժվարը:

- Ամենից դժվարը Ռոնալդուին ու Պիռլոյին կասեցնելն էր: Բայց, թերևս, Կրիշտիանուն առանձնանում է նրանցից, ում դեմ ես արդեն խաղացել եմ, նրա ետևից հասնելը գրեթե անհնարին է:

- Իրանում դու խաղացիր մեկ մրցաշրջան, ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

- Իրանում ամեն ինչ այլ կերպ է, թե ֆուտբոլում, թե կյանքում: Ինձ համար դժվար էր այնտեղ գտնվելը: Չնայած ես մասնակցեցի Իրանի առաջնության բոլոր խաղերին, ընդ որում՝ առանց փոխարինման, այդպես էլ չհարմարվեցի:

- Կարո՞ղ ես ինչ-որ արտասովոր բան հիշել, որ պատահել է Իրանում:

- Պետք է մտածել… Հիշեցի: Մի անգամ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ երկրաշարժ եղավ: Այդ պահին ես ընտանիքիս հետ տանն էի, բայց լավ է, որ ամեն ինչ լավ ավարտվեց: Դրանից հետո կնոջս ու դստերս ուղարկեցի Հայաստան՝ ապահովության համար:

- Ճի՞շտ է, որ Իրանում պաշտոնապես արգելված է ալկոհոլի վաճառքը: Այդ խնդրի հետ բախվե՞լ ես:

- Այո, ըստ օրենքի՝ այնտեղ չի կարելի հենց այնպես ալկոհոլ գնել, բայց եթե շատ է պետք, իհարկե, կարելի է գտնել (ծիծաղում է՝ հեղ.):

- Թիմակիցներդ չէի՞ն խնդրում հայկական կոնյակ տանել:

- Ոչ, նման բան չեմ հիշոում: Մեծ ցանկության դեպքում էլ ես չէի կարող նման բան անել: Ինձ պետք չեն խնդիրներ օրենքի հետ:

- Իսկ ինչպե՞ս էր ինտերնետի հարցը: Ասում են՝ այնտեղ այն  շատ դանդաղ է ու որոշ սոց. կայքեր չեն աշխատում:

- Ինտերնետը, ըստ էության, նորմալ էր: Բայց շատ հայտնի սոց. կայքեր ուղղակի արգելափակված են: Օրինակ, Իրանում ես չէի կարողանում YouTube մտնել: Բայց ես սոց. կայքերի սիրահար չեմ, դրա համար էլ ինձ դա շատ չէր մտահոգում:

- Ի՞նչ առաջադրանքներ ես դնում քո առաջ «Ուրալի» հետ:

- Թիմի հետ որքան հնարավոր է վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Շատ գոլեր ես, իհարկե, չեմ խփում, բայց կձգտեմ որքան հնարավոր է հուսալի խաղալ պաշտպանությունում: Չնայած՝ վերջերս գնդակները թռչում են մրցակիցների դարպասը (ծիծաղում է՝ հեղ.):

- Ո՞վ է եղել մանկության տարիների կուռքդ:

- Ես այն ժամանակ էլ չեմ ունեցել ու հիմա էլ կուռքեր չունեմ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն իրենց ուժեղ ու թույլ կողմերը: Յուրաքանչյուրից կարելի է մի բան սովորել:

- Օրինակելի կենտրոնական պաշտպանը՝ ըստ քեզ:

- Շատ են ուժեղ պաշտպանները, բայց ժամանակին ինձ դուր էր գալիս Նեմանյա Վիդիչը:

- Շարունակիր հայտնի ֆուտբոլային բացականչությունը. «Самый лучший из армян – это...»

- «Самый лучший из армян – это Вато Ароян» (ծիծաղում է՝ հեղ.): Կատակում եմ, եթե անկեղծ՝ նման բացականչութուն չեմ լսել:

- Ինչպե՞ս ես անցկացնում ֆուտբոլից ազատ ժամանակը:

- Լավագույն ժամանակն ընտանիքի հետ անցկացրած ժամանակն է:

- Մի քանի խոսք «Ուրալի» երկրպագուներին Վարազդատ Հարոյանից:

- Ուզում եմ երկրպագուներին ասել, որ գան մարզադաշտ ու աջակցեն իրենց սիրելի թիմին: Իսկ մենք, մեր հերթին, կձգտենք որքան հնարավոր է շատ ուրախացնել նրանց:

- Լավագույն ֆիլմը, որ դիտել ես վերջերս:

- «Արքան է խոսում»:

- Սիրելի կերակրատեսակը:

- Իհարկե, տոլմա (ծիծաղում է՝ հեղ.):

- Մեսսի՞, թե՞ Ռոնալդու:

- Մեսսի:

- Մեքենայի սիրելի մակնիշը:

- BMW

- Մեյվեզե՞ր, թե՞ Մաքգրեգոր:

- Կհամարձակվեմ ասել Մաքգրեգոր, նա շատ ուժեղ է:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Շիրակ  2  6
Փյունիկ  2

 4

Ալաշկերտ  2  3
Արարատ  2  3
Բանանց  2   1
Գանձասար-Կապան  2  0



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1