Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում նորվեգական «Ռոսենբորգը» հյուրընկալում է մակեդոնական «Վարդարին»:
Հայտնի է, թե ինչ կազմով դաշտ դուրս կգան հյուրերը. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը մեկնարկային կազմում են:
Գաչևսկի, Գրինչարով, Մուսլիու, Համբարձումյան, Դեմիրի, Գլիգորով, Նիկոլով, Յիգաուրի, Ռիբեյրո, Բլազևսկի, Բարսեղյան:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: