Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):
Հայաստան-Լեհաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին և կմեկնարկի 20:00-ին
|