TotalFootball.am


04.10.17 11:35

Աղվան Պապիկյան. «Հայաստանում խաղերին հաճախում էին մոտ 50 հոգի, այդ պատճառով ինձ ձգում էր Լեհաստանը»


Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, ով այժմ հանդես է եկել Լեհասանի առաջին դիվիզոնը ներկայացնող Չենստախովայի «Ռակովա» թիմում, ծավալուն հարցազրույց է տվել  լեհական  Sport.pl-ին, որում խոսել է նաև  Հայաստանի հավաքական չհրավիրվելու մասին:  Ստորև ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի հարցազրույցը:

-Ինչ որ ժամանակ հրավիրվում էիր Հայաստանի հավաքական: Եվրո-2012-ի ընտրական փուլում   մինչև վերջ պայքարում էիք 2-րդ տեղի համար: Ինչո՞վ է տարբերվում ներկայիս թիմը այդ ժամանակվա հավաքականից:

-Դա գալիս է նրանից, որ այն ժամանակ մեզ ոչ ոք չէր ճանաչում և մեզ թերագնահատում էին:  Շատ ֆուտբոլիստներ նոր էին հրավիրվել հավաքական և զարմացնում էին իրենց խաղով: Հիմա բոլորը մեզ հետ մաքսիմում կենտրոնացած են խաղում, քանի որ գիտեն, որ հեշտ չի լինելու: Այն ժամանակ թիմը մարզում էր Վարդան Մինասյանը: Ես նրան շատ եմ հարգում: Նա կարողանում էր առավելագույնը քաղել ֆուտբոլիստից և շտկել իրավիճակը: Հիմա մեր հավաքականը փոխվել է: Կան մի քանի նոր ֆուտբոլիստներ և նոր մարզիչ՝ Արթուր Պետրոսյանը: Նրան լավ չեմ ճանաչում, բայց հույս ունեմ, որ կծանոթանամ:

-Բոլորը ճանաչում են Հենրիխ Մխիթարյանին: Քո կարծիքով, ու՞մ է պետք ուշադրություն դարձնել հավաքականում:

-Առայժմ Մխիթարյանին համարժեք ֆուտբոլիստ չունենք: Ձգտում ենք պաշտպանվել ամբողջ թիմով և հակագրոհել, իսկ երբ կա Մխիթարյանը՝ թիմը խաղում է նրա վրա: Ինձ դուր է գալիս նաև Մարկոս Պիզելին: Հենց նա գոլ խփեց Լեհաստանի հետ խաղում:

-Մոտ 2 տարի առաջ դու հանդես էիր գալիս Հայաստանի առաջնությունում: Ի՞նչ կասես:

- Հայաստանի առաջնությունն անհամեմատելի է Լեհաստանի առաջնության հետ: Առաջնությունում կա 6 թիմ: Միակ առավելությունն այն էր, որ մենք միշտ պայքարում էինք չեմպիոնության համար և հնարավորություն ունեինք հանդես գալ եվրագավաթներում:  Այնուամենայնիվ, ինձ ձգում էր Լեհաստանում խաղալը:

-Դժվա՞ր էր կյանքը Հայաստանում:

-Ես Երևանից չեմ բողոքում: Այնտեղ կան մի քանի տեղեր որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Ես ապրել եմ ակադեմիայում և ամեն ինչ հիանալի էր: Աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չեն եղել, միայն թե խաղերին հաճախում էին մոտ 50 հոգի, այդ պատճառով էլ ինձ ձգում էր Լեհաստանը: Գիտեի, թե այստեղ ինչքան հիասքանչ է ֆուտբոլը՝ նույնիսկ առաջին դիվիզիոնում:

Հարցին, թե ու՞մ է երկրպագելու Հայաստան-Լեհաստան խաղին, Պապիկյանն ասել է, որ միշտ էլ ցանկանում է Հայաստանի հաղթանակը, բայց ուզում է Լեհաստանին տեսնել 2018 թվականի աշխարհի առաջնությունում:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1