TotalFootball.am


05.10.17 15:20

Կորցնելու ոչինչ չկա, պետք է խաղալ պատվի համար


ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականն այսօր «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ:

Լեհաստանի հավաքականը  Երևանում կարող է նվաճել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր, եթե հաղթանակի հասնի Արթուր Պետրոսյանի թիմի նկատմամբ, իսկ խմբի մյուս խաղում՝ Չեռնոգորիան ու Դանիան ոչ-ոքի խաղան:     

Հայաստանի ընտրանու համար այս հանդիպումն Աշխարհի 2018 թվականի առաջնության մասնակցության համար ոչ մի նշանակություն չունի: Ընտրական փուլի մնացած 2 խաղերում հաղթանակի հասնելու դեպքում նույնիսկ Հայաստանի ընտրանին չի կարողանա վեր բարձրանալ 4-րդ հորիզոնականից:

Նախորդ ամիս Լեհաստանի հավաքականը 0:4 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն, որից հետո 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի հավաքականի դարպասը:

Մեր ընտրանին արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջելով Ռումինիայի ընտրանուն, սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց Դանիային, որից հետո վերջնականապես փոշիացրեց Մունդիալ-2018-ին մասնակցելու չնչին հնարավորությունները:

Ազգերի լիգայի նոր ձևաչափի հաստատումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն առաջիկա 2 խաղերում պարտվելու դեպքում կհայտնվի ավելի թույլ զամբյուղում, հետևաբար շանսերն ավելի մեծ կլինեն  մասնակցելու Եվրոպայի հաջորդ առաջնությանը: Այս առիթով հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց հետևյալը.

«Ինձ համար դա նշանակություն չունի: Եթե կարողանանք հաղթել լեհերին, դա մեզ համար մեծ հաջողություն կլինի, քանի որ վերջին 10 տարում Լեհաստանը նման ուժեղ կազմ չի ունեցել: Պետք է խաղանք ու արդյունքի հասնենք»:

Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականին այսօր չի խանգարի ավելորդ լարվածությունն՝ ի տարբերություն ընտրական փուլի մեկնակարկային խաղերի, երբ ազգային թիմի վրա մեծ ճնշում կար, ինչն էլ իր հերթին հոգեբանական ազդեցությունէր թողնում հավաքականի խաղի վրա:

Հատկանշական է, որ Լեհաստանի ընտրանին Երևանում երբեք չի կարողացել հաղթել Հայաստանի հավաքականին, սա ևս լրացուցիչ խթան պետք է հանդիսանա մեր ֆուտբոլիստների համար, և ավելորդ ճնշում՝ Լեհաստանի հավաքականի համար:

Մեզ մնում է միայն դուրս գալ խաղադաշտ ու խաղալ ֆուտբոլ՝ պատվի համար: Մեծ հաշվով կորցնելու ոչինչ չունենք, սակայն, անկախ ամեն ինչից, հաղթանակը նոր հույսեր կարթանացնի հաջորդ խաղերի համար և որոշ չափով կլուծի Արթուր Պետրոսյանի՝ հավաքականում մնալ-չմնալու հարցը:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1