ԱԱ-2018-ի ընտրական փուլի նախավերջին խաղում Լեհաստանի Ազգային հավաքականը Երևանում ջախջախեց Հայաստանի հավաքականին: Մրցակցի 6 գոլերին մերոնք պատասխանեցին 1-ով:
Խաղից հետո լրագրողներին հանդիպեց Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան:
- Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մեր գլխավոր նպատակը 3 միավորն էր: Տղաներից յուրաքանչյուրն արժանի է գովեստի: Գովելի է, որ քարտեր չեղան: Ամեն ինչ կարգին է ու բոլորը հաջորդ խաղի համար մեր տրամադրության տակ են: Լևանդովսկու համար ևս շատ ուրախ եմ: Սա դեռ վերջը չէ, նա դեռ ավելին կասի: Ինչ վերաբերում է Կրիխովյակին՝ ուրախ եմ, որ վերադարձել է կազմ: Նա լավ ֆիզիկական տվյալներ ունի, շատ լավ տեսնում է խաղադաշտը: Նա դեռ ավելացնելու տեղ ունի:
- Նախքան խաղը մենք ամեն ինչ պլանավորում ենք ու փորձում ենք ընտրել օպտիմալ կազմը: Բայց դա չի նշանակում, թե բոլորը չէ, որ պատրաստ են: Բոլորը լավ պատրաստ են ու պետք է ամեն ինչ անեն թիմի համար:
- Այնպես չէ, որ ամբողջ 90 րոպեն անցավ մեր պլանավորածի պես: Բայց ես ուրախ եմ, որ իմ ֆուտբոլիստները հիանալի խաղ ցուցադրեցին, բարձր մոտիվացվածություն կար, և ուրախ եմ, որ հաղթեցինք:
- Հայաստանի հավաքականը շատ հետաքրքիր ու լավ թիմ է: Ես սպասում էի այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Մաղթում եմ, որ մյուս խաղերում ավելի հաջողակ լինի:
- Սպասելի էր այն, ինչպես հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մենք լավ ուսումնասիրել էինք ու պատրաստված էինք: Վերջին երկու խաղերում Լեհաստանի հավաքականը բավականին վերականգնվել էր պարտությունից հետո ու կարող ենք ասել, որ թիմը կազմակերպված խաղ ցույց տվեց: