TotalFootball.am


09.10.17 15:53

Անփառունակ մրցաշրջան. մեր հավաքականը կրկնեց ԱԱ-2006-ի ընտրական փուլի ցուցանիշը


Հայաստանի Ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Աստանայում ավարտեց իր պատմության 5-րդ ԱԱ ընտրական փուլը: 1992 թվականին ձևավորված ազգային թիմի առաջին մրցափուլը Մունդիալ-1998-ի ընտրական խաղերն էին: 

Սկզբում՝ նորաստեղծ, հետո՝ խաղամակարդակ ձեռք բերող թիմի սինդրոմից այդպես էլ չազատված մեր ընտրանուց սպասելիքները վերջին տարիներին շատ են, վերջում տիրող հիասթափությունը՝ առավել ևս: 

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ սկսված ու Արթուր Պետրոսյանի հետ ավարտված ԱԱ-2018-ի ընտրական փուլը իսկական ֆիասկո էր: Մեր ընտրանին անցկացրեց 10 հանդիպում, տարավ ընդամենը 2 հաղթանակ, որոնցից մեկը խմբի ամենաթույլ հավաքականի՝ Ղազախստանի նկատմամբ, մյուսը՝ Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ: Այդ խաղում 0-2 զիջելուց հետո մերոնք հաղթեցին 3-2 հաշվով: Ու երեկ խմբի ետնապահի հետ խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունքը: Մյուս 7 խաղերում մեր հավաքականը պարտվել է, ընդ որում՝ 2 անգամ պարզապես ջախջախվել է սեփական հարկի տակ. Հայաստան - Ռումինիա՝ 0-5, Հայաստան - Լեհաստան՝ 1-6, երկու խաղում պարտվել 3 գոլի տարբերությամբ. Մոնտենեգրո - Հայաստան՝ 4-1, Հայաստան - Դանիա՝ 1-4: Մրցափուլն ավարտեցինք ընդամենը 7 միավորով՝ միավոր վաստակելով անցկացրած խաղերից 3-ում: 

TotalFootball.am-ը հետադարձ հայացք է գցել նախորդ ընտրական փուլերում մեր հավաքականի գրանցած արդյունքներին: 

ԱԱ-1998 - Հայաստանի Ազգային հավաքականն անցկացրած 10 խաղերից 6-ում միավոր է վաստակել՝ 5 հանդիպում անցկացնելով ոչ-ոքի ու մեկն ավարտելով հաղթանակով. 

Հայաստան - Պորտուգալիա՝ 0-0

Հս. Իռլանդիա - Հայաստան՝ 1-1

Ալբանիա - Հայաստան՝ 1-1

Հայաստան - Հս. Իռլանդիա՝ 0-0

Ուկրաինա - Հայաստան՝ 1-1

Հայաստան - Ալբանիա՝ 3-1

Այսպիսով, մրցափուլը մերոնք ավարտել են 8 միավորով: 

ԱԱ-2002 - Հայաստանի Ազգային հավաքականն այս ընտրական փուլն անցկացրեց առանց հաղթանակների, սակայն կայացած 10 խաղերից 5-ում միավոր վաստակեց. 

Նորվեգիա - Հայաստան՝ 0-0

Հայաստան - Ուելս՝ 2-2

Հայաստան - Բելառուս՝ 0-0

Հայաստան - Լեհաստան՝ 1-1

Ուելս - Հայաստան՝ 0-0

Այսպիսով, մրցափուլը մերոնք ավարտել են 5 միավորով, որը մինչ այժմ գրանցված երկրորդ ամենացածր ցուցանիշն է: 

ԱԱ-2006 - Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը միավոր է վաստակել նույնքան խաղում, ինչ վերջինում, մի տարբերությամբ, որ 2004/05 թվականներին անցկացրել է 12 ընտրական խաղ: Կրելով 9 պարտություն՝ մերոնք հաղթել են երկու խաղում ու մեկն ավարտել ոչ-ոքի՝

Հայաստան - Ռումինիա ՝ 1-1

Հայաստան - Անդորրա՝ 2-1

Անդորրա - Հայաստան՝ 0-3

Այսպիսով, այս մրցափուլը մեզ համար ավարտվել է 7 միավորով: 

ԱԱ-2010 - Սա Հայաստանի հավաքականի զարթոնքին նախորդող շրջանն էր: Հավաքականն այդ մրցափուլում ամենավատ ցուցանիշները գրանցեց՝ անցկացրած 10 խաղից միավոր վաստակելով ընդամենը 2-ում: 

Հայաստան - Էստոնիա՝ 2-2

Հայաստան - Բելգիա՝ 2-1

Այսպիսով, մրցաշրջանն ավարտվեց ընդամենը 4 միավորով: 

ԱԱ-2014 - Այս ընտրական փուլում արդեն նկատելի էին ԵԱ-2012-ի ընտրական փուլում փայլած հավաքականի անկումներն ու վերելքները: Մեծ հույսերով սկսված մրցափուլն ավարտվեց խոր հիասթափությամբ: Բայց վաստակած միավորների քանակով սա մերոնց, առայժմ, ամենաարդյունավետ մրցափուլն է: Հայաստանի հավաքականն անցկացրած 10 խաղերից 5-ից միավոր վաստակեց՝ հաղթելով 4 խաղում և ոչ-ոքի ավարտելով մեկը:

Մալթա - Հայաստան՝ 0-1

Դանիա - Հայաստան՝ 0-4

Չեխիա - Հայաստան՝ 1-2

Հայաստան - Բուլղարիա՝ 2-1

Իտալիա - Հայաստան՝ 2-2

Այսպիսով, այս ընտրական փուլը մերոնք ավարտեցին 13 միավորով: Բրազիլական երազանքը շատ մոտ էր թվում, սակայն հետո պարզվեց, որ մեզ ոչ-ոք չէր ասել, թե մենք գնալու էինք Բրազիլիա: 

Այդ ընտրական փուլից մեզ մնացին միայն Դանիայի ու Չեխիայի հավաքականների հետ արտագնա փայլուն հաղթանակների հիշողությունը, Հայաստանի Ազգային հավաքականի պատմության ամենաարագ գոլը. Դանիա - Հայաստան խաղի 27-րդ վայրկյանին Յուրա Մովսիսյանն արդեն բացել էր հաշիվը: Եվ, իհարկե, այդ ընտրական փուլին հաջորդող ժամանակահատվածում Ազգային հավաքականի շարունակական վերելքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընդհուպ մինչև ռեկորդային 30-րդ հորիզոնական: 

Իսկ հետո սկսվեց կայուն անկումը...


_______

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Գանձասար-Կապան  9  12
Բանանց   9  12
Փյունիկ  8  5
Արարատ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1