Կիպրոսի առաջնության 9-րդ տուրում «ՆԵԱ Սալամիսը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը, սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է «Օմոնիային»:
Ոսկանյանը եղել է տանտերերի մեկնարկային կազմում և փոխարինվել է 63-րդ րոպեին, իսկ 66-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Դավիթ Մանոյանը, որը դեղին քարտ է ստացել փոխարինման մտնելուց 13 րոպե անց:
Այս խաղից հետո «ՆԵԱ Սալամիսը» 6 միավորով 12-րդ տեղում է: