TotalFootball.am


29.10.17 22:16

Կարեն Բարսեղյան. «Մեր մեղավորությունն է, որ մարզասերները քիչ են գալիս մարզադաշտ»


«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո  տեղի է ունեցել «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը․

«Մենք իսկապես շատ լուրջ էինք պատրաստվել այս խաղին, քանի որ հասկանում էինք խաղի կարևորությունը։ Շատ լուրջ ուսումնասիրել էինք «Արարատին», գիտեինք, որ դժվար է լինելու։ Մեկնարկային 20 րոպեները ցույց տվեցին, թե որքան լուրջ ենք տրամադրված այս խաղին։ Ինձ առաջին 20-25 րոպեները շատ գոհացրին, երբ բարձր արագություններով էինք խաղում, տեխնիկական խոտանը շատ քիչ էր, գործողությունները հստակ էին և հասկանալի։ Դրանից հետո երևի թե ինչ-որ բան փոխվեց, հոգեբանություն է։ Սկսեցինք թերանալ մեր գործողություններում, բայց դա ֆուտբոլի մի մասն է։ Փորձեցինք երկրորդ կեսում շտկումներ մտցնել, «Արարատն» էլ արդեն ավելի ագրեսիվ էր գործում»:

- Պահերի իրացման ժամանակ վարպետության պակասը զգացվում էր, ի՞նչ պետք է անել։

- Եթե նկատել եք դա միայն այսօրվա խնդիրը չէ, նախորդ խաղերում էլ մենք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Այո, նման խնդիր կա, մենք մարզումների ընթացքում շատ ժամանակ ենք հատկացնում պահերը իրացնելուն, որպեսզի նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվենք, երևի թե կատարողական վարպետությունը պետք է ավելի բարելավենք, որովհետև հասկանալի է, մենք այսօր գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, բայց կլինեն խաղեր, որտեղ ընդամենը 1-2 գոլային հնարավորություն կունենանք, դա պետք է օգտագործենք։ Ճիշտ եք նկատել, մենք այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք իրականացնում։ Կփորձենք մյուս խաղերում ավելի լավ իրացնել մեր հնարավորությունները։

- Հանդիպումը նշանակվել էր բավականին ուշ ժամի, ի՞նչ կասեք այդ մասին։

- Կարծում եմ, որ ընդունված ժամ է, միայն մեզ մոտ չէ, Եվրոպայում էլ այդպես է։ Պետք է պատրաստվենք, խաղի ժամը որևէ նշանակություն չունի, ի՞նչ ժամ ասում են, այդ ժամին էլ պատրաստ ենք խաղալ։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Հնարավոր է, որ այժմ ավելի ցուրտ է և ձեր ասածի մեջ տրամաբանություն կա և կարելի է ավելի շուտ սկսել։ Բայց դա ընդհանրապես չի ազդում մեր գործողությունների ու խաղի վրա, որովհետև ինչպես տեսնում եք «Հանրապետական» մարզադաշտը հիմա գտնվում է իդեալական վիճակում, լուսավորությունն էլ կա։ Հնարավոր է, որ այս լուսավորության պարագայում նման լավ խոտածածկով խաղադաշտում երեկոյան ժամերին ավելի հետաքրքիր է ֆուտբոլ խաղալը, ցավալին այն է, որ քիչ երկրպագուներ կան։ Բայց դա երևի թե մեր մեղավորությունն է, որ մարզասերները քիչ են և շատ չեն գալիս մարզադաշտ։ Նորմալ է։

«Գանձասար-Կապան» ՖԱ մամուլի ծառայություն

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1