TotalFootball.am


09.11.17 20:48

Էրիկ Վարդանյան․ «Շատ ուրախ եմ, բայց պետք է խաղից խաղ ավելացնեմ»


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի կազմում 4-րդ գոլը հեղինակեց «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որի համար սա նորամուտի խաղ էր հավաքականում։ Խաղից հետո 19-ամյա ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով։

«Տպավորություններս շատ լավ են, բայց պետք է անցնենք առաջ, քանի որ վաղը խաղ ունեմ երիտասարդականի կազմում։ Ինձ թվում է` ամբողջական հանդիպում կանցկացնեմ մինչև 21 տարեկանների հավաքականում, այդ պատճառով ինձ ավելի շատ համարում եմ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։ Շատ ուրախ եմ, բայց պետք է պատրաստվեմ հաջորդ հանդիպմանը և խաղից խաղ ավելացնեմ»,-Էրիկ Վարդանյանի խոսքերն է փոխանցում TF թղթակից Երվանդ Հակոբյանը։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0