TotalFootball.am


14.11.17 17:48

Ֆուտբոլի մասին և ոչ միայն. Արթուր Եդիգարյանի բլիցը


«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը ներկայացնում է թիմի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի հետ իր բլից-հարցազրույցը:

 

ՉԱՎԻՆ, ԻՆՅԵՍՏԱՆ, ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԵՎ ՕԴՈՆԿՈՐԸ

Ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ երբևէ խաղացել ես:

Չավի և Ինյեստա:

Ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում հետ խաղացել ես նույն թիմում:

«Փյունիկում» և ազգային հավաքականում` Հենրիխ Մխիթարյան: Կարող եմ առանձնացնել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Օդոնկորին, ում հետ հանդես ենք եկել Ուկրաինայի «Գովերլայի» կազմում:

Ամենաուժեղ թիմը, որի դեմ երբևէ խաղացել ես:

Գերմանիայի և Իսպանիայի ազգային հավաքականները:

Ամենահիշարժան խաղը:

Շատ հիշարժան խաղեր կան: Ազգային հավաքականի կազմում կառանձնացնեմ Չեխիայի (2:1) և Սլովակիայի (4:0) հավաքականների նկատմամբ արտագնա հաղթանակները, Սերբիայի ընտրանու հետ երևանյան ոչ-ոքին (1:1): Ակումբային մակարդակով կնշեմ «Կայրաթի» կազմում Ղազախստանի Գավաթի խաղարկության եզրափակիչում «Ակտոբեի» նկատմամբ տարած հաղթանակը` 4:1: Կարծում եմ, որ շատ հիշարժան խաղեր դեռ առջևում են:

Ամենահիշարժան գոլը:

«Կայրաթի» կազմում հեռահար հարվածով գրավեցի Կարագանդայի «Շախտյորի» դարպասը: Այդ օրը մեր թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նշում էր ծննդյան 50-րդ տարեդարձը:

Ո՞վ է եղել քո կուռքը ֆուտբոլում:

Կլոդ Մակելելե:

Կա՞ ինչ-որ ավանդույթ, որին հետևում ես խաղերից առաջ:

Կոնկրետ ավանդույթ չկա, սակայն միշտ ձգտում եմ լավ վերականգնվել խաղի նախօրեին և պատրաստվել առաջիկա հանդիպմանը:

 

ՖՐՈՒՆԶԻԿԸ, ՋՈԼԻՆ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Սիրելի դերասանը:

Մհեր Մկրտչյան:

Սիրելի դերասանուհին:

Անջելինա Ջոլի:

Սիրելի կինոնկարը:

«Նվագախմբի տղաները»:

Ի՞նչ երաժշտություն ես նախընտրում:

Լսում եմ թե հայկական, թե ռուսական և թե արտասահմանյան երաժշտություն:

Մանկության ամենասիրելի մուլտֆիլմը:

Հիմա երեխաները «Maша и Медведь» են նայում, իսկ մեր ժամանակ ակտուալ էր «Ну, Погоди»-ն:

Հայտնի մարդկանցից ումի՞ց ինքնագիր կվերցնեիր:

Շառլ Ազնավուրից:

Ի՞նչ հոբբի ունես:

Սիրում եմ խաղալ մեծ և սեղանի թենիս:

Ո՞ր երկրում կցանկանայիր ապրել:

Հայրենիքում ինձ շատ լավ եմ զգում, սակայն կուզենայի ապրել նաև Եվրոպայում կամ Լաս Վեգասում:

Ի՞նչ սուպերհատկություն կընտրեիր:

Ինքնաթիռից չվախենալու հատկությունը (ծիծաղում է):

3 անձ կամ իր, որոնց դու կվերցնեիր քեզ հետ անմարդաբնակ կղզի:

Կնոջս, երեխաներիս և շատ ուտելիք (ծիծաղում է):

Սիրելի ավտոմեքենայի մակնիշը:

«Մերսեդես»:

 

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» «ԱՄԵՆԱ»-ՆԵՐԸ

Սիրելի թիմը:

«Ալաշկերտ»:

«Ալաշկերտում» քո ամենաուրախ խաղընկերը:

Արարատ Առաքելյան:

«Ալաշկերտում» քո ամենալուրջ խաղընկերը:

Երկար մտածելուց հետո…«Միրո, մեր թիմում ամենալուրջն ո՞վ է»: «Ես»: Այո, Միհրան Մանասյան (ժպտում է):

«Ալաշկերտում» քո ամենախելացի խաղընկերը:

Խորեն Վերանյան:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1