TotalFootball.am


02.12.17 23:22

«Հայերը նախանձեցին «Ղարաբաղի» հաջողությանն ու ստեղծեցին «Արցախը». ադրբեջանական կայքի անդրադարձը


Ադրբեջանում չեն կարողացել վերապրել նորաստեղծ «Արցախ» ակումբի գոյության փաստով պայմանավորված ցայտնոտը: 1news.az կայքը հրապարակում է պատրաստել: 

Թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը.

______

Աղդամի «Ղարաբաղի» վերջին հաջողությունները ուժեղ ներգործություն են ունեցել հայերի վրա: Չարացած «հարևանները» ոչ մի կերպ չեն կարողացել ընդունել ադրբեջանական ակումբի՝ եվրագավաթներում խաղալու փաստը, իսկ վերջերս էլ ՉԼ-ի խմբային փուլ դուրս գալը նույնիսկ հունից հանել է հայկական ֆուտբոլի ղեկավարներին: 

Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ Չեխիայում ապրող գործարար Սևան Ասլանյանը որոշել է շտկել իրավիճակն ու ստեղծել է «Արցախ» ակումբը (հենց այդպես են հայերն անվանում Ղարաբաղը): 

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնների՝ «Արցախը» իր ելույթները սկսել է Հայաստանի երկրորդ դիվիզիոնից և անմիջապես դարձել է առաջնության առաջատարներից մեկը: Չնայած ուժեղությամբ երկրորդ առաջնության անլրջությանը՝ նորեկները հրավիրել են 3 լեգեոների՝ ուկրաինացիներ Իվան Կոմլևին, Իվան Ռուդնիցկիին ու Եգոր Լուգովիին:

Բնականաբար, բոլորին պարզ է, թե ինչ նպատակով է Հաաստանը նման քայլեր ձեռնարկում. «Ղարաբաղը» երեք անգամ անընդմեջ մասնակցել է Եվրոպա Լիգայի խմբային փուլին՝ խաղալով այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Ինտերը», «Մոնակոն», «Տոտենհեմը», որոնք ողջ աշխարհում ունեն հայ երկրպագուներ, իսկ այս տարի նույնիսկ դուրս եկավ Չեմպիոնների լիգա, որտեղ խաղաց համաշխարհային գրանդների՝ «Չելսիի», «Ատլետիկոյի» ու «Ռոմայի» դեմ: Հենց ֆուտբոլի շնորհիվ ողջ աշխարհը ծանոթացավ «Ղարաբաղի» պատմությանը, պատերազմի ժամանակ շրջափակողների վայրագությունների մասին: Նման ելքը չէր կարող ուրախացնել հայերին, որոնք որոշեցին ստեղծել իրենց ակումբը... 

12 տուրերից հետո այս թիմը գլխավորում է Հայաստանի երկրորդ դիվիզիոնում՝ տանելով 10 հաղթանակ: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ մրցաշրջանից «Արցախը» հանդես կգա Բարձրագույն խմբում, և միանգամայն իրատեսական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված կլինի թիմի չեմպիոնությամբ: Հատկանշական է նաև, որ ակումբի տիտղոսակիր հովանավորն է ֆրանսիական «Ռենո» ընկերությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է «Արցախի» մտադրությունների լրջությունը: Ուստի առաջիկա տարիներին հայերը իրենց նախագիծը առաջ կտանեն եվրոպական ֆուտբոլում:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1