TotalFootball.am


29.12.17 01:21

Armenian Football Media Awards 2017. բոլոր ծրարները բացված են


Armenian Football Media Awards-ը վերածվեց ավանդույթի. 2016 թվականին առաջին անգամ մրցանակը շնորհվեց լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Այս տարի փոխվեց մրցանակաբաշխության ձևաչափը, ավելացան անվանակարգերը: Ամփոփ ներկայացնելով՝ այն դարձավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում լավագույնների մրցանակաբաշխությունը:

Առանց հանդիպման վայրը փոխելու՝ դեկտեմբերի 28-ին Yerevan Time-ում քվեարկությանը հավատարմագրված լրագրողների, մարզիչների ու ֆուտբոլիստների ներկայությամբ ամփոփվեց Armenian Football Media Awards 2017-ը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր մրցանակաբաշխության պաշտոնական կայքը՝ սահմանված 5 անվանակարգերում քվեարկության արդյունքներով ձևավորվել էին ֆինալիստների եռյակները: 

Առաջինը բացվեց մրցանակաբաշխության միակ բաց քվեարկության՝ «Տարվա լավագույն ֆուտբոլային մեկնաբան» անվակարգի հաղթողի անունը թաքցնող ծրարը: Քվեարկությանը մասնակցած 13 հազար ֆուտբոլասերների ձայների բաշխման արդյունքում լավագույնը ճանաչվեց Էդուարդ Քալանթարյանը (Արմենիա ԹիՎի): Ֆինալիստների եռյակում էին նաև Խաչիկ Չախոյանը (Արմենիա Թիվի) և Գևորգ Լոռեցյանը (Vivaronews.am): 

Առաջին խմբի առաջնությունում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը: Նրա հետ միասին լավագույն եռյակում էին «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը և «Բանանց-2»-ի նախկին գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: 

«Առաջին խմբի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում լրագրողների քվեարկության արդյունքում հավասար ձայներ էին ստացել միանգամից 2 ֆուտբոլիստ՝ առաջատար «Լոռիից»՝ Վիգեն Ավետիսյանը, և «Արցախից»՝ Գրիգոր Աղեկյանը

«Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ» մրցանակին 2-րդ տարին անընդմեջ արժանացավ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Ֆինալիստների եռյակում էին նաև Վարդան Բիչախչյանը («Շիրակ»), և Կարեն Բարսեղյանը («Գանձասար-Կապան»): 

«Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արտակ Եդիգարյանը, որի հիմնական մրցակիցները կոչման համար պայքարում իր թիմակից Միհրան Մանասյանն ու «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էին: 

Եվս մեկ մրցանակ սահմանել էր Armenian Football Media Awards մրցանակաբաշխության կազմակերպիչ Հայկ Պետրոսյանը: «Տարվա բացահայտում» մրցանակին արժանացավ «Փյունիկի» ֆուտբոլիստ էրիկ Վարդանյանը, որին պարգևատրեց Հայաստանի Ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 

 

Մրցանակաբաշխությունից հետո Footballmediaawards.am-ը հրապարակեց քվեարկության մանրամասները, որոնց կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Իսկ մրցանակաբաշխության լուսանկարները կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1