TotalFootball.am


08.01.18 23:15

Դոնեցկ – Քիշվարդա տրանզիտ. «Ձգտում եմ Մխիթարյանի պես դառնալ հայ ազգի ներկայացուցիչը մեծ ֆուտբոլում». Աբով Ավետիսյան


Հունգարական «Քիշվարդայի» երիտասարդական թիմում խաղում է Դոնեցկի «Մետալուրգի» սան, «Շախտյորի պատանեկան թիմի նախկին ֆուտբոլիստ Աբով Ավետիսյանը: TotalFootball.am-ը ծավալուն հարցազրույց է անցկացրել հայ պատանու հետ՝ իր և ընթերցողների համար պարզելու, թե ով է նա: 

Ծննդյան տարեթիվը: 03.10.2001

Ծննդավայրը: Դոնեցկ, Ուկրաինա

Այս պահին ապրում է: Քիշվարդա, Հունգարիա

Համաստեղությունը: Կշեռք

Հասակը: 180սմ

Դիրքը: Աջ պաշտպան

Խաղային համարը: 22

Ներկայիս թիմը: «Քիշվարդա»

Առաջնությունը: Հունգարիայի 1-ին լիգա

Սիրելի կատարողը / Ժանրը: Եգոր Կրիդ, Rush / Hip-Hop

Նախկին թիմերը: Դոնեցկի «Մետալուրգ», «Շախտյոր»

- Աբով, ինչպե՞ս է ստացվել, որ հայկական արմատներով տղան ծնվել է ուկրաինական Դոնեցկում ու խաղում է հունգարական թիմում:

- Դե, շատ պատմությունների պես՝ ծնողներս նախքան իմ ծնվելը Հայաստանից տեղափոխվել են Դոնեցկ, ու այստեղ ծնվել եմ ես և ինձնից փոքր երկու քույրերս: Իսկ հունգարական ակումբում հայտնվեցի Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո, երբ ընտանիքս Դոնեցկից տեղափոխվեց:

- Լավ, փորձենք ամենասկզբից սկսել. ինչպե՞ս որոշեցիր ֆուտբոլիստ դառնալ:

- 5 տարեկանից ֆուտբոլ եմ խաղում: Դա իմ սիրելի սպորտաձևն է: Նախքան ֆուտբոլի հաճախելս էլ սիրում էի դիտել խաղերը:

- Հարազատներիդ մեջ ֆուտբոլիստներ կայի՞ն:

- Այո: Արթուր Միրանյանն իմ զարմիկն է: Մեր միջև 6 տարվա տարիքային տարբերություն կա: Կարելի է ասել՝ գրեթե միասին ենք մեծացել: Նրանք էլ էին Դոնեցկում ապրում: Ի դեպ, իմ՝ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալն Արթուրի թիմի խաղից հետո էր: Ես 5 տարեկան էի, իսկ նա՝ 11-12: Ես գնացել էի Արթուրի խաղը դիտելու, իսկ նրանք ինձ կանչեցին խաղադաշտ՝ իրենց հետ խաղալու: Դա իմ առաջին խաղն էր իսկական ֆուտբոլային խաղադաշտում: Զվարճալի էր (Ծիծաղում է՝ խմբ.): Կարելի է ասել, որ հենց այդ պահից հասկացա, որ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ:

- Ծնողներդ այդ ցանկությանդ ինչպե՞ս վերաբերվեցին:

- Շատ լավ: Հայրս մեծ ֆուտբոլասեր է: Ծնողներս երբեք դեմ չեն եղել, որ ես զբաղվեմ ֆուտբոլով: Ընդհակառակը՝ միշտ աջակցում են ինձ:

- Ո՞ր թիմում արեցիր առաջին քայլերդ:

- Ես սկսեցի Դոնեցկի «Մետալուրգի» մարզադպրոցից: Մինչև հիմա հիշում եմ առաջին մարզչիս, նրա գլխավորությամբ առաջին մարզումս: Շատ ուրախ մարզում էր: Մարզիչս էլ շատ բարի ու կատակասեր մարդ էր: Ես մինչ այս պահը մոտ 5-7 մարզիչ եմ ունեցել: Բոլորից էլ շատ բան եմ սովորել: Շատ փորձ, մոտիվացիա: Առհասարակ, մարզիչներս ինձ լավ են վերաբերվել, բայց երբեմն նաև ոչ այնքան լավ պահեր են եղել:

- Ո՞վ է քո կարիերայում մինչ այս պահը մեծ դեր խաղացել:

- Հայրս (Ժպտում է՝ խմբ.): Արդեն ասացի, որ նա մեծ ֆուտբոլասեր է: Ու ինձ շատ մեծ ուշադրություն է հատկացնում: Նա ինձ անընդհատ խորհուրդներ է տալիս: Դե, երբեմն նաև քննադատում է: Մարզիչներս էլ են խորհուրդներ տալիս, քննադատում, եթե պետք է: Սպորտում առանց քննադատության անհնար է: Երբեմն հաշվի եմ նստում դրանց հետ:

- Թեև դեռ շատ երիտասարդ ես, բայց գուցե արդեն լսե՞լ ես ինչ-որ քննադատություն, որը շատ է ազդել քեզ վրա:

- Այո, մի անգամ նկատողություն էր եղել խաղիս վերաբերյալ: Հաջորդ խաղին ես ապացուցեցի ինձ ու մարզչիս, որ կարող եմ ուղղել իմ սխալները: Դրանից հետո ձգտում էի լավ խաղալ:

- Որքա՞ն ժամանակ մնացիր «Մետալուրգում»:

- Ես այնտեղ խաղացի 1.5 տարի: 2009 թվականին տեղափոխվեցի «Շախտյոր»: Իմ տեղափոխությունից հետո «Մետալուրգ» եկավ Հենրիխ Մխիթարյանը:

- Ձեր ծանոթությունը կայացավ արդեն «Շախտյորո՞ւմ»:

- Ոչ: Մենք ավելի շուտ ծանոթացանք, հայկական եկեղեցում: Նա շատ շփվող ու հասարակ տղա էր (Ծիծաղում է՝ խմբ.): Այդքան էլ հաճախ չենք շփվել: Բայց հասցրել է ինձ լավ խորհուրդներ տալ: Երբ իմացավ, որ ես էլ եմ ֆուտբոլ խաղում, ասաց. «Դժվար պահերին երբեք չհանձնվես»: Այդ տարիներին Ուկրաինայում Հենրիխից բացի էլի հայ ֆուտբոլիստներ էին խաղում: Նրանցից անձամբ ծանոթ էի Եղիշե Մելիքյանի հետ:

- Կրթությունն ու ֆուտբոլն ինչպե՞ս ես համատեղում:

- Ուկրաինայում ես էքստերն դպրոցի 11-րդ դասարանում եմ: Իսկ Հունգարիայում՝ գիմնազիայի 10-րդ դասարանում: Համատեղելը դժվար է, բայց պետք է կարողանամ: Առաջադիմությունս միջին է: Ճիշտն ասած՝ ֆուտբոլի ու կրթության մեջ ինձ համար առաջնայինը ֆուտբոլն է: Բայց ես նաև կրթության մասին եմ մտածում: Լավ ֆուտբոլիստ լինելու համար կրթված լինելն է պարտադիր: Մտադիր եմ Ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվել:

- «Քիշվարդայում» հայտնվելն ինչպե՞ս ստացվեց:

- Երբ մենք Դոնեցկից տեղափոխվեցինք, մի ծանոթ մարզիչ խորհուրդ տվեց, դիմել այդ ակումբին: Մենք գնացինք Արևմտյան Ուկրաինա: Խաղ կար հունգարական թիմի հետ, ինձ վերցրին փորձաշրջանի, այդ խաղում մենք հաղթեցինք ու մարզչին դուր եկավ իմ խաղը, նրանք ինձ իրենց հետ տարան Հունգարիա: 2016 թվականից այս ակումբում եմ: Խաղում եմ հիմնական կազմում: Այստեղ բոլորն էլ ինձ լավ են վերաբերվում:

- «Շախտյորում» համեմատաբար երկար ժամանակ ես անցկացրել: Ի՞նչ հիշողություններ կան հիմա:

- «Շախտյորից» միայն լավ հիշողություններ ունեմ: Ինձ այնտեղ շատ բան են սովորեցրել այն ամենից, ինչ հիմա գիտեմ: Շատ երախտապարտ եմ ակումբին ու բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այնտեղ:

- Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ կլինեիր հիմա, եթե չլինեին Ուկրաինայի դեպքերը:

- Դժվար է ասելը: Հավանաբար Դոնեցկում կլինեի, բայց «Շախտյորում», թե այլ տեղ, չեմ կարող հիմա ասել: Միայն կասեմ, որ այն ամենը, ինչ ես հիմա ունեմ, լավագույնն է, որ կարող էր լինել:

- Ինչի՞ ես ձգտում ֆուտբոլում:

- Հասնել մեծ հաջողությունների, ինչպես Մխիթարյանը: Ֆուտբոլում լինել հայ ազգի արժանավոր ներկայացուցիչը:

- Իսկ հայկական ֆուտբոլի հետ կապված ի՞նչ պլաններ ունես:

- Եթե օրերից մի օր ինձ բախտ վիճակվի ու կարողանամ օգնել Հայաստանի հավաքականին, շատ ուրախ կլինեմ դրա համար: Ցավոք, Հունգարիայում Հայաստանի հավաքականի խաղերը չեն ցուցադրվում, բայց երբ Ուկրաինայում եմ լինում, հաջողվում է դիտել խաղերը:

- Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես հայտնվել Ուկրաինայի հավաքականում, կամ՝ Հունգարիայի:

- Ինչպես բոլոր ֆուտբոլիստները, այնպես էլ ես՝ երազում եմ խաղալ հավաքականում: Բայց ինձ համար նախապատվելի է Հայաստանի հավաքականը:

- Որպես կանոն՝ պաշտպանները գոլեր հազվադեպ են խփում: Քեզ մոտ ստացվո՞ւմ է:

- Իհարկե, երբեմն գոլեր խփում եմ: Տուգանայինի մատույցներից պտտեցրած հարվածով՝ դարպասաձողին ու գոլ (ժպտում է՝ խմբ.):

- Համաշխարհային գրանդներից ո՞ւմ ես երկրպագում:

- «Ռեալին»:

- Ո՞վ է քո կուռքը:

- Կաֆուն:

- Ո՞ւմ հետ կուզեիր հանդիպել:

- Պելեի:

- Ո՞վ է քեզ համար ընդօրինակման առարկա:

- Մարսելոն:

- Ո՞րն է քո հաջողության բանաձևը:

- Երբեք չհանձնվել:

- Հանուն ֆուտբոլի շա՞տ բանից ես քեզ զրկում:

- Հանուն ֆուտբոլի շատ բաներ եմ մերժում ինքս ինձ: Հիմանակնում՝ հարազատներից ու ընկերներիս հետ շփումից եմ զրկվում:

- Քեզ համարո՞ւմ ես ուժեղ մարդ:

- Այո: Անհաջողություններն ինձ ավելի են ուժեղացնում:

- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի 5 տարի անց:

- Հուսով եմ՝ 22-ամյա լավ ֆուտբոլիստ կլինեմ (Ժպտում է՝ խմբ.):

_______

ՀՌԻՓՍԻՄԵ ԳԱԼՍՏՅԱՆ / HRIPSIME GALSTYAN





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1