TotalFootball.am


12.01.18 15:50

Ռուբեն Հայրապետյան. «Շարունակելու ենք բանակցությունները Յուրչենկոյի հետ»


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի ընթացքում Հայրապետյանը պատասխանեց «Լոռի» - «Էրեբունի» խաղի շուրջ սկսված խոսակցությունների, «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի, «Բեշիքթաշում»՝ Արաս Օզբիլիզի իրավիճակի, Red Eagles-ին տված հրաժարականի խոստման և  հայկական ֆուտբոլի մի շարք խնդիրների մասին:

«Լոռի» - «Էրեբունի» խաղի վերաբերյալ հետաքննության մասին.

- Խոսքը վաճառված խաղի մասին չէ: Ովքեր այդ տեղեկությունը հրապարակել են, շատ վատ բան են արել: Դա խիստ գաղտնի էր: ՀՖՖ-ն ու ՈՒԵՖԱ-ն համատեղ աշխատանքներ են տանում տոտալիզատորների դեմ: ՈՒԵՖԱ-ն գրություն է ուղարկել մեզ, ՀՖՖ-ն է հայտ ներկայացրել քննության համար, ոչ թե Ռուբեն Հայրապետյանը: Ցավում եմ, որ հրապարակվեց: Մենք պայքարել ու պայքարելու ենք տոտալիզիատորների դեմ: Ամենախիստ պատիժները կիրականացնենք նման արարքներ իրականացնողների նկատմամբ:

«Ավան-Ակադեմիայի» ներկայիս կազմի ճակատագիրը՝ ակումբի անվանափոխությունից ու «Արարատ-Մոսկվայի»՝ Երևան գալուց հետո.

- Չեմ կարող ասել՝ որ ֆուտբոլիստն ուր կգնա, ինչ կանի: Դա ակումբի ղեկավարների գործն է: Իհարկե զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ:  Նրա հայրենասիրությունն ու նվիրվածությունը տարիներ շարունակ տեսել եք: Նրա՝ ֆուտբոլում ներքաշվելը պատահական չէ: Նա միշտ մեր հավաքականի կողքին է եղել, անընդհատ աջակցել է մեզ:

Բարձրագույն խմբի առաջնության մասնակցության ուղեգրերի մասին.

- Առաջին խմբից որ ակումբները ցանկանան բարձրանալ Բարձրագուն խումբ, նրանք կբարձրանան, այդ թվում «Արարատ-Մոսկվան»: Եթե, իհարկե, դուստր թիմեր չեն: Այդ թվում՝ «Արարատ-Մոսկվա» վերանվանված ակումբը:

Երևանի «Արարատ-Մոսկվա՞»…

- «Արարատ-Մոսկվա» անվանը նորմալ եմ վերաբերում: Ժամանակին միանգամից երեք «Դինամո» էր դուրս գալիս Եվրագավաթներ:

«Արարատ-Մոսկվայի»՝ Եվրագավաթների մասնակցելու իրավական կողմի մասին.

- Առանց ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի թույլտվության մենք ոչ մի քայլ չենք անում: «Արարատ-Մոսկվա» ակումբն օդից չի հայտնվել: Անվանափոխություն է կատարվել. «Ավան-Ակադեմիա» ակումբը անվանափոխվել,  դարձել է «Արարատ-Մոսկվա»: Նրանք միանգամից չեն հայտնվելու եվրագավաթներում: Դեռ պետք է բարձրանան Բարձրագույն խումբ, այնտեղ մրցանակային տեղ զբաղեցնեն: Խոսքը 2019 թվականի մասին է:

Ազգերի լիգային ընդառաջ՝ հավաքականի ծրագրերի մասին.

- Արդեն նշանակված է վիճակահանության օրը: Դրանից հետո նորից կհրավիրենք բոլորիդ, կներկայացնենք հավաքականի բոլոր ծրագրերը: Ընկերական խաղերի մասին կխոսենք վիճակահանությունից հետո:

Բարձրագույն խմբի մասին.

- Մեր առաջ դրված խնդիրն է Բարձրագույն խմբի թիմերի քանակը հասնել ամենաքիչը 10-ի: Եթե դրան հասնենք, կլինի այնպես, որ վերջին տեղի թիմը կգնա Առաջին խումբ:

Արթուր Պետրոսյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին.

- Հավաքականի մարզչին վստահելու հետ էր կապված նրա պայմանագիրը երկարաձգելը:

Արգենտինացի մասնագետների մասին.

- Մասնագետները հունվարի 20-ից հետո կլինեն Հայաստանում: Գալիս են 6 հոգով: Բոլոր պատանեկան հավաքականները հանձնվելու են նրանց: Հստակ խնդիր է դրվել, որ հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացվի, հայ ֆուտբոլիստներն ընդգրկվեն արտասահմանյան ակումբներում: Ճիշտ աշխատելու դեպքում արդյունքները կլինեն: Խնդիր է դրված, որ 17, 19 տարեկանների հավաքականները գրանցեն լավ արդյունքներ: Բարձր տեղերը ինձ այնքան էլ չեն հետաքրքրում այդ տարիքային հավաքականներում: Ավելի պետք է, որ կադրեր պատրաստվեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ՝ Երիտասարդական ու Ազգային հավաքականների համար: Կարծում եմ՝ արգենտինացիները մեծ դեր կխաղան ու մեծ օգուտ կտան:

Հայ մարզիչների մասին.

- Մեր մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է: Մեր այսքան տարիների աշխատանքն իզուր է անցնում: Տարիներ շարունակ մենք արտասահմանից մասնագետներ ենք հրավիրել՝ մարզիչներին դասընթացներ տալու համար: Մեզ մոտ նոր գործընթաց է սկսվել՝ մարզիչների արտոնագրերի ետ-կանչման գործընթաց: Եվ դուք շուտով կտեսնեք, թե որքան մարզիչ է զրկվելու արտոնագրերից:

Տոմսերի գների մասին.

- Բազմիցս ասել եմ, նորմալ գներ են: Աբոնեմենտային համակարգ կներմուծենք: Սոցիալապես անապահով խավերին միշտ էլ զեղչեր արել ենք: Իրականում տոմսերի գները չեն պատճառը. հավաքականը լավ չի խաղում, դրա համար էլ ժողովուրդը չի գալիս մարզադաշտ: Արդեն հանձնարարել եմ, ստեղծում ենք աբոնոմենտային համակարգ: Դրա մասին մանրամասն կներկայացնենք ձեզ:

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մասին.

- Ֆեդերացիան անընդհատ զբաղվում է այն ֆուտբոլիստներով, ովքեր արտերկրում են ծնվել ու խաղում: Ովքեր կտան իրենց համաձայնությունը, կըդգրկենք հավաքականում: Դա անընդհատ աշխատանք է: Ֆուտբոլիստները շատ են: Հենց սկսում ենք անունները տալ, գործակալները սկսում են մեր աշխատանքին խանգարել: Մարզիչը ներկայացրել է՝ ում է ուզում տեսնել հավաքականում, մենք աշխատանքները տանում ենք:

«Արարատ» ակումբի ճակատագրի ու Արկադի Անդրեասյանի մասին.

- Իհարկե, Արկադի Անդրեասյանը՝ որպես լեգենդար ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլին պետք է: Անդրեասյանն այն ֆուտբոլիստներից է, որոնցով ես հիացել եմ: Այլ հարց է՝ որքանով են նրանք պետք մարզչական գործում, ֆուտբոլը կառավարելու գործում: Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել:

Ազգային հավաքականի ներկայիս կազմից դժգո՞հ եք.

- 6 գոլ բաց թողնող հավաքականից կարելի՞ է գոհ լինել: Իհարկե դժգոհ եմ հավաքականից: Վիճակահանությունից հետո հետևություններ կանենք: Փոփոխություններ կլինեն հավաքականում: Այդ հարցերը տվեք մարզչին: Մարզչի հետ նոր պայմանագիր ենք ստորագրել:

Յուրչենկոյի մասին.

- Յուրչենկոյի հետ բանակցություններ բնականաբար վարելու ենք: Ես շատ կուզեի, որ նա կանգներ մեր հավաքականի դարպասին:

Բանակային ակումբ ունենալու մասին.

- Բանակային ակումբ ունենալու մասին խոսակցություններ չեմ լսել: Ակումբ ունենալը կախված է ֆինանսավորման հետ: Երբ գտնեք ֆինանսական աղբյուրներ, կլինի նաև ակումբ ունենալ-չունենալու հարցը:

Արցախի ֆուտբոլային ծրագրերի մասին.

- Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներից տեղյակ եմ: ՀՖՖ-ն ամենօրյա աշխատանքներ է տանում նրանց հետ: Ինֆաստրուկտուրաներ ենք ստեղծում Արցախում: Ուզում ենք ստեղծել Արցախի գոնե փոքր առաջնություն:

«Փյունիկի» ղեկավարության մասին.

- Այո, ես Փյունիկի հիմիկվա ղեկավարությունը համարում եմ արժանի. հայրենասեր, ֆուտբոլ սիրող մարդիկ են: Սկզբում իմ դուրն էլ չէին գալիս աշխատանքները: Ինչպես գիտեք՝ առաջնությունը սկսեցին նոր մարզչով: Բայց հետո փոխեցին մարզչին, Արմեն Գյուլբուդաղյանցին ուղարկեցին վերապատրաստման: Արմեն Գյուլբուդաղյանցի գալով «Փյունիկը» գլխիվայր փոխվել է: Եթե այս տեմպով շարունակվի, կտեսնեք՝ քանի հոգի կհրավիրվի Ազգային հավաքական: Ինձ ավելի շատ մտահոգում է «Բանանցը»: Անցած տարի «Բանանցում» երիտսարդական հավաքականի մի շարք խաղացողների չէին խաղացնում: Այսօր այդ նույն ֆուտբոլիստներին ընդհանրապես հանել են ակումբից: 

______

Հռիփսիմե ԳԱԼՍՏՅԱՆ





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1