Զինվորական ծառայությունից Անգլիա փախած հայ ֆուտբոլիստը սկանդալային հարցազրույց է տվել

TotalFootball.am


06.02.18 19:11

Զինվորական ծառայությունից Անգլիա փախած հայ ֆուտբոլիստը սկանդալային հարցազրույց է տվել


«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը, որը երկու տարի առաջ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փախել է Անգլիա ու հանդես է գալիս տեղի «Ուիթչըրչ Ալփորթ» ակումբում, հարցազրույց է տվել Shropshirestar կայքին՝ խոսելով այդ մասին:

Աղբյուրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը 23-ամյա Հովիկ Ներսեսյանից պահանջում է վերադառնալ ու ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում: Ներսեսյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստան վերադառնալու դեպքում իրեն բանտարկություն է սպասվում՝ հավելելով, որ հայկական բանակում ծառայելը վտանգ կլինի իր կյանքի համար:

«Իմ երկրում ինձ են փնտրում: Եթե հիմա հետ գնամ, ինձ բանտ կնստեցնեն, իսկ դրանից հետո ստիպված կլինեմ ծառայության անցնել ու կյանքս վտանգի կենթարկվի:

Նրանց չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին կանչում ու կռվի է ուղարկում: Ես ադրբեջանական նորություններում կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Նշվում է, որ բրիտանական ակումբը դատական գործընթաց ու ստորագրահավաք է սկսել ֆուտբոլիստին օգնելու ու Անգլիայում քաղաքական ապաստան խնդրելու համար: Նիստը նախատեսված է անցկացնել փետրվարի 19-ին:

«Այստեղ՝ Շրոփշայրում ես ապահով եմ, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը: Հույս ունեմ՝ դատարանը լավ որոշում կկայացնի»,- հավելել է Ներսեսյանը:

Այս հարցին անդրադարձել է նաև ակումբի գլխավոր մարզիչը՝ ասելով. 

«Հենց որ հասկացանք ամեն ինչ որքան լուրջ է, ակումբը սկսեց պայքարել: Նա այնպիսի վիզա ունի այստեղ, որը թույլ չի տալիս աշխատել, նա ուղղակի չնչին գումարով է ապրում իր մորաքրոջ հետ: Նա հիանալի տղա է, նրան պետք է պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն տրվի:

Մենք ուժեղ դատական գործ ենք պատրաստել: Գործեր կան այն մարդկանց մասին, որոնք վերադարձել են իրենց երկրներ ու կտտանքների ենթարկվել: Կարծում եմ՝ սա կօգնի նրան մնալ այստեղ»: 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1