TotalFootball.am


09.02.18 17:55

Մխիթարյան. «Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, երջանիկ եմ, որ «Արսենալում» եմ»


«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել ոչ-ակումբային մեդիային:

«Զինագործների» նորեկը Evenening Standard-ին տված հարցազրույցում պնդել է, որ «Արսենալին» միանալն իր հին երազանքներից էր: 29-ամյա կիսապաշտպանը շեշտել է նաև իր «լավագույն թիմակից» Օբամեյանգի հետ վերամիավորվելու հնարավորությունը:

«Ես չեմ ուզում արդարացումներ գտնել: Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, բայց ես երջանիկ եմ, որ մրցաշրջանի առաջին կեսն արդեն անցյալում է: Ես նոր էջ եմ սկսում իմ կյանքում, իմ կարիերայում և շատ երջանիկ եմ այստեղ լինելուս համար:

Անշուշտ, ես ուրախ կլինեմ այստեղ ավելիին հասնելու համար, քան հասել եմ «Մանչեսթերում»: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ: Ես պարզապես պետք է հաճույք ստանամ, անեմ իմ լավագույնը և վերջում կտեսնեմ, թե ուր կարող եմ հասնել»:

Խոսելով «Արսենալում» խաղալու երազանքի մասին՝ Մխիթարյանն ասել է.

«Ես այդ մասին շատ ավելի վաղ էլ եմ ասել, ոչ միայն այդ հարցազրույցում (2009 թվականին ՈՒԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցը՝ TF): Ինչո՞ւ: Ինձ դուր էր գալիս «Արսենալի» խաղաոճը, ես հավանում էի այն մոտեցումը, որով Արսեն Վենգերն աշխատում է իր թիմի հետ, ինձ դուր էր գալիս այն ամենը, ինչ տեղի էր ունենում ակումբի շուրջ:

Դա պարզապես երազանք էր, դա դրայվ էր՝ ասելու. «Ինչո՞ւ ոչ»: Ես աջակցում եմ «Արսենալին» ու ցանկանում եմ հնարավորինս լավ խաղալ այս ակումբի համար»:

Մխիթարյանն անդրադարձել է նաև Օբամեյանգի այն բացահայտմանը, որ տեղափոխության ընթացքում նախկին թիմակիցները կապի մեջ են եղել:

«Ես չեմ վերհիշի բոլոր մանրամասները, քանի որ դա ճիշտ չէ, բայց այո, երբ ես պայմանագիր ստորագրեցի «Արսենալի» հետ, կապ հաստատեցի Օբամեյանգի հետ ու ասացի. «Առաջին քայլն արված է, հիմա մենք սպասում ենք երկրորդին»:

Կարծում եմ՝ միայն երազել կարելի էր, որ «Բորուսիայից» հետո կվերամիավորվենք այլ ակումբում: Բայց ես շատ երջանիկ եմ դրա համար: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա իմ լավագույն ընկերներից մեկն է և լավագույն խաղընկերը, որ երբևէ ունեցել եմ:

Ես շատ երջանիկ եմ, որ նա այստեղ է, ու կարծում եմ, որ բոլոր երկրպագուներն ուրախ են նրան «Արսենալի» մարզաշապիկով տեսնելու համար: Ի՞նչ կարող եմ ասել: Ես սիրում եմ նրա հետ խաղալ: Ես կարող եմ նրան հասկանալ առաջին քայլից և հուսով եմ, որ հաջորդ խաղերում շատ ավելիին կհասնենք»:





  Լրահոս



Հայաստան

Ցանկանո՞ւմ եք Դավիդ Յուրչենկոյին տեսնել Հայաստանի հավաքականում

  • Այո
  • Ոչ

Պիզզելլի. «Պատրաստ եմ դառնալ «Ակտոբեի» առաջատարը խաղադաշտում»
160
Սարգիս Ադամյանը հաղթանակ պարգևեց «Յան Ռեգենսբուրգին»
339
Հայաստանի Մ-19 հավաքականի ավագը տեղափոխվել է Սլովակիա
319
«Արցախն» ու Մոսկվայի «Արարատը» ոչ-ոքի են խաղացել
252
«Ալաշկերտի» նորեկը երազում է խաղալ Չեմպիոնների լիգայում
267
Մխիթարյանի գնահատականը «Էստերսունդի» հետ խաղում
3168

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1