TotalFootball.am


07.03.18 18:20

Կարեն Բարսեղյան. «Սա խաղի տրամաբանական ելք էր»


«Շիրակի» հետ գավաթային կիսաեզրափակչի առաջին խաղից հետո  «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի խոսքերն է ներկայացրել ակումբի մամուլի ծառայությունը:

«Խաղի մասին խոսելիս պետք է շատ «հեռվից գանք» ու նշենք, որ դաշտի տիրոջ կարգավիճակով խաղում ենք Գյումրիում։ Շնորհակալություն «Շիրակ» ակումբին, որ ընդառաջեցին։ Մենք կադրային շատ լուրջ խնդիրներ ունեինք այս խաղից առաջ։ Այդ ամենը հաշվի առնելով, ես շատ շնորհակալ եմ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար, շատ շնորհակալ եմ, որ նրանք ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում։ Կարծում եմ, որ խաղի արդյունքը տրամաբանական էր, բայց այն մեզ չի գոհացնում, որովհետև դաշտի տիրոջ կարգավիճակով էինք խաղում։ Խաղային շատ խիտ գրաֆիկ ունենք, շատ լուրջ կորուստներ կան թիմում, հենց այս օրվանից պետք է մոռանանք գավաթային այս հանդիպումը։ Այս դիմակայության հանգուցալուծումը լինելու է Երևանում»։

- Խաղում էիք տանտիրոջ կարգավիճակով, բայց խաղավարտին «Շիրակն» ավելի ակտիվ էր, հոգնածության խնդիր կա՞ր։

- Ես նշեցի, որ մենք զրկված էինք մեր առանցքային չորս ֆուտբոլիստներից, իսկ անգամ մեկ ֆուտբոլիստը շատ կարևոր է: Մենք զրկված էինք Լուբամբո Մուսոնդայից, Ալեքս Ջունիորից, Գեղամ Հարությունյանից, Վարդան Պողոսյանից, բացակայում էր նաև Դավիթ Տերտերյանը, ով չկար նախորդ խաղում դեղին քարտ ստանալու պատճառով։ ՈՒնենք երկու ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային հարցերը կլուծվեն առաջիկա օրերի ընթացքում։ Հավատացեք, որ դա շատ լուրջ խնդիր է։ Մենք և «Շիրակը» հավասար պայմաններում էինք, որովհետև երկուսս էլ նույն օրն էինք խաղացել։ Բայց մի մոռացեք, որ մենք խաղում էինք Գյումրիում։ Կար խաղադաշտի, հանդիսատեսի գործոնը։ Ֆուտբոլիստներն իրենց դաշտում՝ ավելի լավ էին զգում։ Յուրաքանչյուր գործոն պետք է հաշվի առնել, բայց ամենալուրջ գործոնն ու խնդիրը դա մեր առանցքային խաղացողների բացակայությունն է։

Ես իմ թիմի կատարած աշխատանքից գոհ եմ, նվիրվածությունից՝ նույնպես։ Դժգահ եմ արդյունքից, որովհետև դաշտի տիրոջ կարգավիճակում 1-1 հաշիվը գրանցելն այդքան էլ ձեռնտու չէ։ Կնախընտրեի, որ խաղն ավարտվեր 0-0, ոչ թե 1-1, կամ հաղթանակ՝ 2-1 հաշվով։ Դա անկեղծորեն եմ ասում։ Շատ ճիշտ եք նշում, որ առավելություն ուներ «Շիրակը», նրանք ավելի շատ էին գրոհում, նման իրավիճակում պետք է բավարարվենք այս արդյունքով ու մտածենք ապրիլին կայանալիք խաղի մասին։

- Չնշանակված 11-մետրանոցի մասին ի՞նչ կասեք։

- Անպայման պետք է դիտենք կրկնպատկերը, որովհետև առանց դիտելու որևէ մեկնաբանություն տալը՝ սխալ եմ համարում։ ՈՒստի այս պահին այդ մասին չեմ խոսի։ Գյումրիում կայացած նախորդ խաղի վերջին րոպեին մեր դարպասին 11 մետրանոց նշանակեցին, այդ մասին նույնպես չխոսեցի։

- Այդ դրվագը ազդեցություն ունեցա՞վ խաղի վրա։

- Այո, նյարդային իրավիճակ ստացվեց, որովհետև անհասկանալի պահ էր։ Ֆուտբոլում նաև բախտի գործոնը կա։ Մենք դեպի դարպասը հարված կատարեցինք, բայց այն մի փոքր շեղ ընթացավ, իսկ մրցակիցը հարվածեց ու անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում։ Սա խաղի տրամաբանական ելքն էր ու այդ դրվագը ոչ մի կերպ չազդեց խաղի վրա։





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1