Նորբերտո Բրիասկո. «Ինձ հայ եմ համարում»

TotalFootball.am


13.03.18 22:03

Նորբերտո Բրիասկո. «Ինձ հայ եմ համարում»


Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկոն հարցազրույց է տվել արգենտինական ռադիոյին ու պատմել ազգային թիմ հրավիրվելու մասին:

Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար:

-Դե ինչ, Նորբի, ի՞նչ ես մտածում Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին: Ինչպե՞ս վերջնական որոշում կայացրիր:

-Մի փոքր զարմացած էի: Ինձ զանգեցին, հարցրեցին՝ արդյոք կցանկանայի՞ գնալ, ասացին, որ հետաքրքրված են ինձնով, կարո՞ղ եմ գնալ: Ես պատասխանեցի «այո», ու այդպես վերջնական որոշման եկանք:

-Հայկական արմատները մորական պապիկիցդ են, այնպես չէ՞:

-Այո, մորական պապիկիցս: Ինձ հայ եմ համարում, քանի որ պապիկս ու տատիկս Հայաստանից եկած սերունդ են:

-Հայաստանի հավաքականի հրավերը եղավ Էստոնիայի ու Լիտվայի դեմ մարտին կայանալիք ընկերական խաղերից առաջ: Ե՞րբ ես պատրաստվում մեկնել այդ հարցերը քննարկելու:

-Այո, Էստոնիայի ու Լիտվայի դեմ ընկերական խաղեր են լինելու, ինչպես արդեն ասվեց, դրա համար էլ այս շաբաթ օրը ես մեկնելու եմ:

-Գործակալիդ հետ դա արդեն քննարկե՞լ ես:

-Մենք նրա հետ ամեն ինչ երկու օր առաջ ենք քննարկել, նրան ասել եմ, որ արդեն շաբաթ օրը մեկնում եմ, նա էլ իր հերթին հավաստիացրել է, որ խնդիր չկա, ու որ ես պետք է ամբողջովին օգտագործեմ իմ հնարավորությունը:

-Այսօր առավոտյան նորություններն էի կարդում, որտեղ խոսվում էր քո առանձնահատկության մասին. փետրվարի 29-ին ես ծնվել: Իսկ հիմա այլ առանձնահատկություն ունես. ուրիշ հավաքականում ես հանդես գալու:

- (ծիծաղում է) Այո, այո,  ամեն ինչ ճիշտ է, իմ ծնունդը հենց փետրվարի 29-ին է: Ու այն, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում, նույնպես իմ առանձնահատկությունն է: 

-Այս ամենից բացի, այն քեզ համար ֆուտբոլիստի կարիերայում նոր փո՞ւլ է համարվում:

-Իհարկե, այո: Միշտ էլ հիանալի ու հետաքրքիր է մեծ թիմերի էլիտար խաղացողների հետ խաղալը: Ու ես կփորձեմ ամեն ինչ անել, որ նրանց հետ խաղալով օգտագործեմ իմ հնարավորությունները:

-Արդեն շփվե՞լ ես Արթուր Պետրոսյանի հետ, թե՞ դեռ սկաուտի հետ խոսելով եք միայն սահմանափակվել:

-Ոչ, ոչ, ինձ ասել են, որ նա ուզում էր ինձ հետ խոսել, բայց դեռ այդպիսի հնարավորություն չի ընձեռվել:

-Վստահ եմ, որ երբ հանդիպեք կշարունակեք կապը պահել:

-Հույս ունեմ: Կցանկանայի ամեն ինչի մասին խոսել, որպեսզի կարողանամ հասկանալ՝ ինչ է ինձնից պահանջվում թիմում:

-Դե ինչ, հաջողություն քեզ ամեն դեպքում:

-Շատ շնորհակալ եմ:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1