TotalFootball.am


16.04.18 00:52

Վարդան Մինասյան. «Ես ունեմ նախապայմաններ ֆուտբոլիստների հարցում»


Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հյուրընկալվել էր Armenia TV-ի «RԷվոլյուցիա» հաղորդմանը: Եթերի ընթացքում Մինասյանը խոսել է իր վերադարձի, իր ու ՀՖՖ նախագահի միջև եղած նախապայմանների, հավաքականի զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ: 

Ներկայացնում ենք Մինասյանի մտքերն այդ եթերից.

- Եթե գիտեք՝ երբ ես վերադարձա Ղազախստանից, սկսեցի աշխատել «Փյունիկում», ապա՝ Ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես տեխնիկական տնօրեն: Իմ ամբողջ աշխատանքը կապված էր մանկապատանեկան ու ֆուտբոլի հետ: Ինչի համար. քանի որ ես համարում եմ, որ դա պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքն է: Այսինքն, եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ ֆուտբոլ, մենք պետք է ունենանք շատ լավ մանկապատանեկան ֆուտբոլ: Ու այդ աշխատանքը ես ինձ շատ հոգեհարազատ էի համարում և գտնում էի, որ այդտեղ ես անելիք ունեմ: Ի դեպ, այդ ընթացքում ունեցել եմ մի քանի առաջարկներ արտասահմանից, բայց հրաժարվել եմ, քանի որ գտնում էի, որ մանկապատանեկան ֆուտբոլում անելիք ունեի:

Ինչու հենց այս պահին ընդունեցի առաջարկը: Նույնիսկ, մարդիկ ասում են, թե դժվար պահ է: Մենք երբեք էլ հեշտ պահ չենք ունեցել: Պետք է փորձենք շտկել իրավիճակը: 2010 թվականին էլ լավ վիճակ չէր: Ես չեմ ասում, թե ես եկա լավացրի վիճակը: Մենք միշտ էլ ունենալու ենք և լավ, և վատ պահեր: 

 Հրաժարական տալու պահին զգում էի, որ սպառել եմ ինձ, ես փոփոխություն էի ուզում: Ես ուզում էի ինձ փորձել ակումբային ֆուտբոլում, որովհետև դրանք լրիվ տարբեր բաներ էին՝ տարբեր մոտեցումներ, տարբեր սկզբունքներ: Ինչ վերաբերում է ՀՖՖ նախագահ հետ տարաձայնություններին՝ ցանկացած աշխատանքի մեջ էլ լինում են տարաձայնություններ: Բայց հիմնական պատճառը այն էր, որ ես փոփոխություններ էի ուզում: Դա իմ սեփական որոշումն էր, ու դրա վրա կողմնակի ոչինչ չի ազդել: 

- ՀՖՖ նախագահի առաջադրանքն է՝ դուրս գալ Ազգերի լիգայի խմբային փուլից ու մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Դա կլինի Ազգերի լիգայի միջոցով, թե նախընտրական փուլով, որը սկսվելու է 2019 թվականին, այդքան էական նշանակություն չունի: Գլխավոր խնդիրը խմբից դուրս գալն է:

Ղազախստանից վերադառնալու հիմնական պատճառներիցս մեկն այն էր, որ տարաձայնություններ ունեի «Տոբոլի» ղեկավարի հետ, որը փորձում էր միջամտել իմ աշխատանքին, ինչը ես չեմ ընդունում: Ես ունեմ իմ սկզբունքները: Բնական է, որ ղեկավարները խորհուրդներ տալիս են, բայց վերջնական որոշումը պետք է լինի իմը: Իմ ու Ֆեդերացիայի նախագահի մեջ որևէ նախապայման չի եղել: Մենք միմյանց լավ ճանաչում ենք: Նա գիտի իմ աշխատելաոճը:

Աշխատելու եմ այնպես, ինչպես այն տարիներին. բոլոր որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Պարզապես ես ունեմ նախապայմաններ ֆուտբոլիստների վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Ազգային հավաքականում խաղալու համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է լինի հայրենասեր: Գուցե ինչ-որ մեկը մտածի, թե սա ինչ կապ ունի ֆուտբոլի հետ, հավատացեք՝ դա ամենամեծ մոտիվացիան է, քանի որ դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում: Երկրորդը՝ դու պետք է ունենաս տեխնիկա-տակտիկական որակները, որը կհամապատասխանի միջազգային ֆուտբոլին: Երրորդը, որ էլի կարևոր է, մեծ ցանկությունն է: Եթե ֆուտբոլիստը համապատասխանեց այս որակներին, անպայման կհրավիրվի:

- Վահան Բիչախչյանը խոստումնալից ֆուտբոլիստ է, մենք նրան միշտ հետևում ենք, նա իսկապես շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց դեռ պետք է անցնի Երիտասարդական հավաքականի փուլով: Իհարկե, Վահանն իր տարիքից առաջ ընկած է, բայց դեռ պետք է ժամանակ տալ նրան:

- Որքանով մենք ենք տեղեկացված՝ Մխիթարյանը մի քանի շաբաթ բաց կթողնի: Հուսով ենք՝ շուտ կապաքինվի: Նա ցանկացած դիրքում կարող է մեծ էֆեկտիվություն ցուցաբերել: Բայց նա ամենաարդյունավետը լինում է, երբ խաղում է հարձակման գծին մոտ: 

- Մենք ունենք երկու մրցաշար ու երկու տեղով էլ կփորձենք ամեն ինչ անել, որ դուրս գանք Եվրոպայի առաջնություն: Իհարկե, Ազգերի լիգայում ամեն ինչ ավելի հեշտ է, բայց դրա համար մենք պետք է անենք մեր մաքսիմումը: Դա մեծ աշխատանքային պրոցես է, որն արդեն սկսվել է՝ հետևել ֆուտբոլիստներին իրենց ակումբներում, հայտնաբերել Սփյուռքում խաղացող հայ ֆուտբոլիստների: Դրանով ֆեդերացիան միշտ էլ զբաղվել է:

- Չեմ ուզում քննարկել Արթուր Պետրոսյանի աշխատանքը: Նրան, ի դեպ, շատ հարգում եմ: Գիտեք՝ նա լեգենդար ֆուտբոլիստ է մեզ համար: Բրիասկոյի առաջին խաղն ինձ չտպավորեց: Այն ինչ մենք իր կատարմամբ տեսել էինք իր ակումբում, չտեսանք հավաքականում: Բայց դա կարող էր իր օբյեկտիվ պատճառն ունենալ: Ժամային գոտու առումով: Դրա համար լավ կլինի, որ հավաքականում խաղացող ֆուտբոլիստները հանդես գան Եվրոպայում:

- Երիտասարդական հավաքականից անուններ չեմ նշի, բայց կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են լավ հանդես գալ: Նրանք պետք է փորձեն իրենց ակումբներում լավ խաղալ: Հաջորդ տարի Երիտասարդական հավաքականի կորիզը կազմելու են 1998-99 թվականներին ծնվածները, իսկ այդ սերդնի մեջ մենք շատ հեռանկարային ֆուտբոլիստներ ունենք:

- Ես պարզապես ցանկացել եմ ասել, որ լավ արդյունքի հիմքում պետք է ընկած լինի լավ խաղը: 

- Ազգային հավաքականի մարզչական շտաբում ինձ օգնելու են Արթուր Մկրտչյանը և Արտակ Օսեյանը, դարպասապահների հետ կաշխատի Ռոման Բերեզովսկին: Հնարավոր է՝ ընտրենք ևս մեկին՝ ֆիթնես-մարզչի: Բայց այդ մասին դեռ չեմ կարող մանրամասնել:

- Գյուլբուդաղյանցի հարցում ես ու ՀՖՖ նախագահը համակարծիք էինք: Նա այն մարզիչն է, որը համապատասխանում է հայկական ֆուտբոլի մենթալիտետին: Մեր միտքը ճկուն է: Մենք չենք կարող խաղալ սկանդինավյան երկրների պես: Մենք պետք է ավելի շատ գլխով խաղանք՝ «արագ միտք, արագ ոտքեր», ես միշտ այսպես եմ ասել: Իսկ Արմեն Գյուլբուդաղյանցը այդպիսի ֆուտբոլ է դավանում:

- Ես գտնում եմ, որ Գյումրին շատ ֆուտբոլային ռեգիոն է: Այնտեղից լավ ֆուտբոլիստներ են դուրս գալիս:

- Բոլորը մտածում են, որր ֆուտբոլը ոտքի խաղ է, բայց այդպես չէ: Ամեն ինչ սկսում է գլխից, բոլոր ազդակները գլխից են գալիս: Ես ավելի կարևորում եմ գլուխը: Լավ կլինի, որ ֆուտբոլիստները լինեն և «քրտնող», և մտածող:

- Այն ժամանակ, երբ ես մարզիչ էի, հավաքականում ինձնից ավելի տարիքով ֆուտբոլիստներ կային՝ Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին: Բայց ֆուտբոլստ-մարզիչ հարաբերությունը պահվում էր: Ես դրա համար նրանց էլ եմ շնորհակալ: 

- Եղել են դեպքեր, երբ բղավել եմ ֆուտբոլիստների վրա: Անպայման չէ բարձր գոռալով խոսքդ տեղ հասցնես: Մարզիչներ կան՝ գոռում են, բայց դրա մեջ բան չկա: Պետք է կարողանաս ասելիքդ տեղ հասցնել: Բայց երբ տեսնում ես, որ ֆուտբոլիստն իր պոտենցիալից ցածր է խաղում, երբեմն նաև բղավում ես:

- Ֆուտբոլն ամենամասսայական մարզաձևն է: Ֆուտբոլում ներդրումներ անելը ինչ-որ տեղ նաև իմիջի, ինքնառեալիզացվելու խնդիր է: Որքան շատ ունենանք ուժեղ ակումբներ, այնքան ավելի ուժեղ կլինի մեր հավաքականը: 

- Մայիսի 29-ին և հունիսի 3-ին ընկերական խաղեր ունենք: Ֆեդերացիան մոտ օրերս մանրամասները կհաղորդի: Նախատեսվում է ևս մեկ հավաք կազմակերպել միայն տեղացի ֆուտբոլիստների համար՝ առանց լեգեոներների:

- Ազգերի լիգայում մեր մրցակիցները տարբեր են թե ուժերով, թե խաղոճով: Խաղերը տարբեր են լինելու: Բայց մի բան ընդհանուր է լինելու՝ պետք է ամեն ինչ անենք հարյուր տոկոսով ու մի քիչ էլ ավելի: 





  Լրահոս



Հայաստան


 

Շիրակ  23  38
Ալաշկերտ  23

 37

Բանանց   23  36
Գանձասար - Կապան   23  35
Փյունիկ  23  28
Արարատ  22   14

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1