Կարեն Բարսեղյան. «Ընկճվածությունը մեծ է. պետք է կարողանանք այն հաղթահարել»

TotalFootball.am


17.05.18 01:23

Կարեն Բարսեղյան. «Ընկճվածությունը մեծ է. պետք է կարողանանք այն հաղթահարել»


Գավաթի եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարով տիտղոսը «Գանձասար-Կապանին» զիջելուց հետո լրագրողների հետ հանդիպեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի օգնական Կարեն Բարսեղյանը.

- Շնորհավորում եմ Գանձասար-Կապանին հաղթանակի առթիվ։ Կարծում եմ, որ երկու հավասարազոր թիմերի խաղ էր, որն ուներ բարձր դիտարժանություն։ Իմ անձնական կարծիքով` մենք ավելի մոտ էինք հաղթանակին այն ժամանակ, երբ գոլ խփեցինք։ Գոլից հետո 100-տոկոսանոց պահ ունեինք. ֆուտբոլի օրենքը երբեք չի ներում. երբ չես խփում դու, գոլ խփում են քեզ։ Մենք հակագրոհի ժամանակ գոլ բաց թողեցինք, մեր պլանները խառնվեցին։ Ինչևիցե, երկու թիմերն էլ մեծ աշխատանք կատարեցին, երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի։ Բախտը ժպտաց Գանձասար-Կապանին, ինչի համար շնորհավորում եմ։
- 11-մետրանոց հարվածաշարում էլ առաջինը Ալաշկերտը հոգեբանական առավելություն ստացավ։ Ի՞նչ խնդիր կար թիմում, որ չհաջողվեց այդ առավելությունը նյութականացնել։
- Ինձ համար շատ բարդ է հիմա այդ իրավիճակը քննարկելը։ Ես շատ լավ  հասկանում եմ այդ մեծ ծավալի աշխատանքը, որ ֆուտբոլիստերը կատարել են, 120 րոպե տանջվել-չարչարվել են։  Հաշվի առնելով, որ Գանձասար-Կապանում էլ` մեզ հետ մասին խաղում 6-7 առանցքային  ֆուտբոլիստ բացակայում էին, մեզ համար էլ Փյունիկի հետ խաղը կենսական նշանակություն ուներ։ Բայց, կներեք, նման վերաբերմունք ես չէի սպասում Գավաթի եզրափակչում 11-մետրանոցին ես չէի սպասում։ Ինձ համար անակնկալ էր, որ կարելի է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել 11-մետրանոցներին։
- Իսկ այդ առիթով հանդերձարանում ինչ-որ խոսակցություն եղա՞վ։
- Չէ, բացարձակ։ Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, ամեն մեկը հասկանում է իր մեղավորության աստիճանը, ամեն մեկը հասկանում է, թե ինքն ինչ տվեց, և մենք բոլորս ինչ կորցրինք, նման խոսակցություններ չեն լինում։ Պարզապես ես ինքս մտածում եմ, որ ֆուտբոլին չի կարելի խաբել, պետք է շատ ավելի այլ մոտեցում ցուցաբերել։
- Խաղից առաջ 11-մետրանոցներ փորձարկե՞լ էիք։
- Այո, խաղից առաջ 11-մետրանոցներ մշակել էինք, բայց եթե նկատել եք` մեր ֆուտբոլիստներից 2-ը վնասվածք ստացան խաղի ընթացքում, մեզ համար շատ բարդ էր, հատկապես որ գիտեինք` Գանձասարն ավելի թարմ է լինելու, բայց նույնիսկ այդ վիճակից հետո մենք կարողացանք գոլ խփել, առավելություն ունենալ, ցավոք սրտի, չկարողացանք պահել, բայց այո, իհարկե պլանն էլ ունեինք 11-մեգրանոց հարվածաշարի։ Բայց այսօր մեզ մոտ չստացվեց, Կասպարովն էլ շատ լավ խաղաց։ Այսինքն, թողեցինք, որ լավ խաղա։ 
Մենք ունեինք ֆուտբոլիստների ցանկ, որոնց միջից հնգյակին որոշեցինք այսօր։ 120 րոպեից հետո մենք պետք է հասկանանք` որ ֆուտբոլիստն է պատրաստ, որը` չէ։ Օրինակ Արթուր Եդիգարյանն այդ ծավալի աշխատանք կատարեց, ցուցակում էլ կար, բայց իր հետ զրուցելուց հետո մենք հասկացանք, որ ավելի լավ է` խփեն մյուսները։
- 4 օր անց կրկին խաղ ունեք Գանձասարի հետ։ Կարո՞ղ է այս արդյունքն ինչ-որ ձևով ազդել այդ խաղի վրա։
- Դե նման արդյունքը, չեմ կարծում, որ չի ազդի, հատկապես որ մենք ռեալ շանս ունեինք նվաճելու գավաթը։ Իհարկե, կազդի։ Բայց մենք պետք է հույսներս դնենք ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմի վրա, այն բանի վրա, որ ամեն դեպքում պետք է սա մոռանալ։ Պետք է մոռանանք ու պատրաստվենք հաջորդ խաղին, քանի որ շատ լուրջ խաղ է մեզ սպասվում։ Կփորձենք այս երեք օրերի ընթացքում ինչ-որ չափով ֆուտբոլիստներին այդ հոգեբանական վիճակից դուրս բերել։ Ինչպես կստացվի` ցույց կտա ժամանակը։ 
- Տղաների ընկճվածությունը մե՞ծ էր։
- Չի կարող մեծ չլինել, քանի որ, ամեն դեպքում, սա տիտղոս է։ Բոլորի համար հաճելի է  Գավաթը նվաճելը, դրա համար, իհարկե, ընկճվածությունը մեծ է, և դա շատ լուրջ խնդիր է, որը պետք է կարողանանք հաղթահարել։ Դա էլ, երևի, մեր աշխատաբքի մի մասն է։

- Շնորհավորում եմ «Գանձասար-Կապանին» հաղթանակի առթիվ։ Կարծում եմ, որ երկու հավասարազոր թիմերի խաղ էր, որն ուներ բարձր դիտարժանություն։ Իմ անձնական կարծիքով` մենք ավելի մոտ էինք հաղթանակին այն ժամանակ, երբ գոլ խփեցինք։ Գոլից հետո 100-տոկոսանոց պահ ունեինք. ֆուտբոլի օրենքը երբեք չի ներում. երբ չես խփում դու, գոլ խփում են քեզ։ Մենք հակագրոհի ժամանակ գոլ բաց թողեցինք, մեր պլանները խառնվեցին։ Ինչևիցե, երկու թիմերն էլ մեծ աշխատանք կատարեցին, երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի։ Բախտը ժպտաց «Գանձասար-Կապանին», ինչի համար շնորհավորում եմ։

- 11-մետրանոց հարվածաշարում էլ առաջինը «Ալաշկերտը» հոգեբանական առավելություն ստացավ։ Ի՞նչ խնդիր կար թիմում, որ չհաջողվեց այդ առավելությունը նյութականացնել։

- Ինձ համար շատ բարդ է հիմա այդ իրավիճակը քննարկելը։ Ես շատ լավ  հասկանում եմ այդ մեծ ծավալի աշխատանքը, որ ֆուտբոլիստերը կատարել են, 120 րոպե տանջվել-չարչարվել են։  Հաշվի առնելով, որ «Գանձասար-Կապանում» էլ` մեզ հետ  խաղում 6-7 առանցքային  ֆուտբոլիստ բացակայում էին, մեզ համար էլ «Փյունիկի» հետ խաղը կենսական նշանակություն ուներ։ Բայց, կներեք, նման վերաբերմունք ես չէի սպասում Գավաթի եզրափակչում, 11-մետրանոցին ես չէի սպասում։ Ինձ համար անակնկալ էր, որ կարելի է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել 11-մետրանոցներին։

- Իսկ այդ առիթով հանդերձարանում ինչ-որ խոսակցություն եղա՞վ։

- Չէ, բացարձակ։ Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, ամեն մեկը հասկանում է իր մեղավորության աստիճանը, ամեն մեկը հասկանում է, թե ինքն ինչ տվեց, և մենք բոլորս ինչ կորցրինք, նման խոսակցություններ չեն լինում։ Պարզապես ես ինքս մտածում եմ, որ ֆուտբոլին չի կարելի խաբել, պետք է շատ ավելի այլ մոտեցում ցուցաբերել։

- Խաղից առաջ 11-մետրանոցներ փորձարկե՞լ էիք։

- Այո, խաղից առաջ 11-մետրանոցներ մշակել էինք, բայց եթե նկատել եք` մեր ֆուտբոլիստներից 2-ը վնասվածք ստացան խաղի ընթացքում, մեզ համար շատ բարդ էր, հատկապես որ գիտեինք` «Գանձասարն» ավելի թարմ է լինելու, բայց նույնիսկ այդ վիճակից հետո մենք կարողացանք գոլ խփել, առավելություն ունենալ, ցավոք սրտի, չկարողացանք պահել, բայց այո, իհարկե, պլանն էլ ունեինք 11-մետրանոց հարվածաշարի։ Բայց այսօր մեզ մոտ չստացվեց, Կասպարովն էլ շատ լավ խաղաց։ Այսինքն, թողեցինք, որ լավ խաղա։ Մենք ունեինք ֆուտբոլիստների ցանկ, որոնց միջից հնգյակին որոշեցինք այսօր։ 120 րոպեից հետո մենք պետք է հասկանանք` որ ֆուտբոլիստն է պատրաստ, որը` չէ։ Օրինակ Արթուր Եդիգարյանն այդ ծավալի աշխատանք կատարեց, ցուցակում էլ կար, բայց իր հետ զրուցելուց հետո մենք հասկացանք, որ ավելի լավ է` խփեն մյուսները։

- 4 օր անց կրկին խաղ ունեք «Գանձասարի» հետ։ Կարո՞ղ է այս արդյունքն ինչ-որ ձևով ազդել այդ խաղի վրա։

- Դե նման արդյունքը, չեմ կարծում, որ չի ազդի, հատկապես որ մենք ռեալ շանս ունեինք նվաճելու գավաթը։ Իհարկե, կազդի։ Բայց մենք պետք է հույսներս դնենք ֆուտբոլիստների պրոֆեսիոնալիզմի վրա, այն բանի վրա, որ ամեն դեպքում պետք է սա մոռանալ։ Պետք է մոռանանք ու պատրաստվենք հաջորդ խաղին, քանի որ շատ լուրջ խաղ է մեզ սպասվում։ Կփորձենք այս երեք օրերի ընթացքում ինչ-որ չափով ֆուտբոլիստներին այդ հոգեբանական վիճակից դուրս բերել։ Ինչպես կստացվի` ցույց կտա ժամանակը։ 

- Տղաների ընկճվածությունը մե՞ծ էր։

- Չի կարող մեծ չլինել, քանի որ, ամեն դեպքում, սա տիտղոս է։ Բոլորի համար հաճելի է  Գավաթը նվաճելը, դրա համար, իհարկե, ընկճվածությունը մեծ է, և դա շատ լուրջ խնդիր է, որը պետք է կարողանանք հաղթահարել։ Դա էլ, երևի, մեր աշխատաբքի մի մասն է։





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1