TotalFootball.am


17.05.18 13:21

Աշոտ Բարսեղյան. «Երազում էինք հաղթանակի մասին»


«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ամփոփել է Հայաստանի Գավաթի եզրափակիչը, որում նրա թիմն առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ (1-1, 11մ 4-3) ու առաջին անգամ նվաճել այդ տիտղոսը:

«Մինչև վերջին պահը չգիտեինք՝ ինչ է լինելու, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, որ մինչև վերջ պայքարելու բնավորություն են ձեռք բերել: Շատ լավ խաղ ստացվեց: Կարծում եմ` մարզադաշտ եկած երկրպագուները մեծ բավականություն ստացան էմոցիաներով լի խաղից: Պետք է գովեստի խոսքեր ասեմ «Ալաշկերտի» հասցեին. նրանք շատ լավ խաղացին և արժանի մրցակցություն ստացվեց: Շնորհավորում եմ մեր ղեկավարությանն առաջին անգամ Հայաստանի Գավաթը նվաճելու առթիվ: Լավ էինք պատրաստվել այս խաղին ու երազում էինք հաղթանակի մասին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ակումբին, ինչպես նաև Կապանի ժողովրդին»:

- Բոլոր էլ արժանի են գովասանքի, մեծ ծավալի աշխատանք կատարեցին, բայց չե՞ք կարծում, որ պետք է միջնորդել` Կապանում Գևորգ Կասպարովի արձանը կանգնեցնելու համար:

- Կասպարովը նախապես ասել էր. «Հանգիստ եղեք, 2 հատ բռնելու եմ»: Ասացի. «Սպասի, կարող ա 3 հատ չենք խփում» (ծիծաղում է): Ապրի Կասպարովը, ապրեն բոլորը: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին: Շատ տանջվեցին:

- 4 օր անց նորից խաղալու եք «Ալաշկերտի» հետ: Կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ մտածում եք, որ մրցաշրջանի խնդիրը լուծված է:

- Այդ խաղից կախված է լինելու մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Պետք է անպայման հաղթենք, քանի որ երկու միավորով ենք առաջ «Բանանցից»: Կազմն ընտրելիս պետք է նայենք տղաների վիճակին` վնասվածքներ, հոգնածություն: Վերականգնման հետ կապված խնդիրներ կլինեն, հեշտ չէ 120 րոպե խաղալ: Ովքեր այսօր քիչ խաղաժամանակ ստացան, երևի` նրանք էլ կխաղան 4 օր անց: Բայց պետք է անպայման հաղթանակի ձգտենք:

- Այդուհանդերձ, համարու՞մ եք, որ մրցաշրջանում խնդիրը կատարված է:

- Շատ լավ ստացվեց, որ տիտղոսներից մեկը նվաճեցինք, բայց քանի մենք ֆուտբոլ ենք խաղում, պետք է ձգտենք առավելագույնին, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր ակումբը ոչինչ չի խնայում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ տարին լավ ավարտեցինք:

- Թիմը որքանո՞վ է պատրաստ Եվրոպա լիգայի խաղարկությանը:

- Իհարկե, մենք խնդիրներ ունենք: Ֆուտբոլ ենք խաղում օգտագործելով մեր որակները. խաղում ենք արագ անցումներով, բայց 90 րոպե այդպես չենք կարող դիմանալ: Պետք է կարողանանք գնդակ վերահսկել և գրոհներն այլ ձևով էլ զարգացնել, իսկ դրա համար մեզ համապատասխան ֆուտբոլիստ է անհրաժեշտ, ով կկարողանա կենտրոնում գնդակը վերցնել և առաջ շարժվել: Կադրային խնդիրներ ունենք լուծելու, որովհետև եվրագավաթների համար ավելի ուժեղ ֆուտբոլիստներ են պետք: Մենք միջակ լեգեոներներ չպետք է ունենանք. պետք է ոչ թե քանակի վրա աշխատենք, այլ հարց լուծող ֆուտբոլիստների բերենք թիմ: Եվրոպա լիգայի նախապատրաստության ծրագիրն արդեն կազմել եմ, պետք է լուրջ պատրաստվենք, հավաքներ անցկացնենք: Ուսումնասիրել ենք մեր հնարավոր մրցակիցներին: Բավականին լուրջ թիմեր կան: Կան խաղացողներ, որոնցից հրաժարվելու ենք: Շնորհակալ եմ բոլորից, բայց պետք է ուժեղացնենք կազմը:





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1