TotalFootball.am


13.06.18 22:52

ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ-ի գործով. Պարզաբանում է Լուսինե Բակումյանը


 

 

Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:
 
-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:
-Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է:
Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:
Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ:
-Որո՞նք են այդ կետերը:
Որոշման՝ուշադրության արժանի կետերն են.
ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝  ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել),
ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին,
ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան ,
ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին,
Այսպիսով ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն այնուամենայնիվ չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալուց, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել: 
-Շատ են շահարկումները, թե իբրև ՀՖՖ-ն համաչափ պատժամիջոց չի սահմանել «Շիրակ» ակումբի նկատմամբ և, եթե պայմանավորված խաղ «խաղալու» համար է «Շիրակը» պատժվել, ապա ինչու՞ «Բանանց» ակումբն էլ չի պատժվել:  
-Գիտեք, դա Շիրակի ղեկավարների կողմից կոնկրետ միտումով արվող հայտարարություններ են՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել թե իրենց երկրպագուներին և թե մյուսներին, ովքեր ծանոթ չեն գործին:
Զուտ իրավական տեսանկյունից այստեղ ամեն բան առավել քան պարզ է: Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածն ասում է. «...պայմանավորված խաղերի կազմակերպումը....» և «...նույն արարքի փորձ կատարելը...», այլ ոչ՝ պայմանավորված խաղեր խաղալը կամ խաղալու փորձ կատարելը: Կանոնակարգն ի սկզբանե սահմանել է, որ պարտադիր չէ, որ պայմանավորված խաղը խաղացվի, որ կարգապահական միջոցներ կիրառվեն, այլ լրիվ բավարար է՝ կազմակերպված լինելու փաստը: Այս դեպքում ապացուցված է, որ «Շիրակի» պաշտոնյան տրամադրել է կանխավճար և խոստացել լրացուցիչ գումար՝ խաղի ելքն իրենց օգտին վճռելու նպատակով:
Այստեղ նույնն է պնդել, որ կաշառատուի կողմից կաշառակերին կանխավճար տալը և վերջնավճար խոստանալը դեռևս կաշառք չէ՝ այլ կաշառքի  փորձ:
 
Ինչ վերաբերվում է շահարկումներին, թե ինչու «Բանանց» ՖԱ-ն չի պատժվել, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ չնայած, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստը  ներգրավված է եղել՝ գործում առկա ապացույցները փաստում են, որ նա ներգրավվել է իր կամքից անկախ: Բացի այդ, նրա կողմից անմիջապես դրսևորված հետագա պահվածքն ապացուցում է, որ նրա գործողություններում ուղղակիորեն բացակայում են ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված արարքի տարրերը:
Ավելին, որպեսզի ընդհանրապես բոլորի մոտ այդ հարցը փակվի, հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Բանանց» ՖԱ-ն ևս որակավորվել է Եվրոպայի ակումբային մրցաշարին: Եվ, հաշվի առնելով այն, որ «Շիրակ» ՖԱ-ի գործը մանրակրկիտ ուսումնասիրվել է ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների կողմից, ապա թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ «Բանանցի» ֆուտբոլիստի, արդյունքում նաև «Բանանց» ՖԱ-ի ներգրավվածության փոքր ինչ կասկածի դեպքում անգամ՝ ՈւԵՖԱ-ի կողմից վարույթ կհարուցվեր նաև «Բանանց» ՖԱ-ի նկատմամբ՝ դրանից  բխող բոլոր իրավական և մարզական հետևանքներով հանդերձ:

Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմել է ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:
 
-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:

-Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է:
Նախևառաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:

Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ:

-Որո՞նք են այդ կետերը:

-Որոշման՝ուշադրության արժանի կետերն են.

ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝  ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել), ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին, ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան, ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին: Այսպիսով ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն, այնուամենայնիվ, չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալ, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել: 

-Շատ են շահարկումները, թե իբրև ՀՖՖ-ն համաչափ պատժամիջոց չի սահմանել «Շիրակ» ակումբի նկատմամբ և, եթե պայմանավորված խաղ «խաղալու» համար է «Շիրակը» պատժվել, ապա ինչու՞ «Բանանց» ակումբն էլ չի պատժվել:  

-Գիտեք, դրանք «Շիրակի» ղեկավարների կողմից կոնկրետ միտումով արվող հայտարարություններ են՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել թե իրենց երկրպագուներին, և թե մյուսներին, ովքեր ծանոթ չեն գործին:
Զուտ իրավական տեսանկյունից այստեղ ամեն բան առավել քան պարզ է: Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածն ասում է. «...պայմանավորված խաղերի կազմակերպումը....» և «...նույն արարքի փորձ կատարելը...», այլ ոչ՝ պայմանավորված խաղեր խաղալը կամ խաղալու փորձ կատարելը: Կանոնակարգն ի սկզբանե սահմանել է, որ պարտադիր չէ, որ պայմանավորված խաղը խաղացվի, որ կարգապահական միջոցներ կիրառվեն, այլ լրիվ բավարար է՝ կազմակերպված լինելու փաստը: Այս դեպքում ապացուցված է, որ «Շիրակի» պաշտոնյան տրամադրել է կանխավճար և խոստացել լրացուցիչ գումար՝ խաղի ելքն իրենց օգտին վճռելու նպատակով:
Այստեղ նույնն է պնդել, որ կաշառատուի կողմից կաշառակերին կանխավճար տալը և վերջնավճար խոստանալը դեռևս կաշառք չէ՝ այլ կաշառքի  փորձ:
 
Ինչ վերաբերում է շահարկումներին, թե ինչու «Բանանց» ՖԱ-ն չի պատժվել, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ չնայած, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստը  ներգրավված է եղել՝ գործում առկա ապացույցները փաստում են, որ նա ներգրավվել է իր կամքից անկախ: Բացի այդ, նրա կողմից անմիջապես դրսևորված հետագա պահվածքն ապացուցում է, որ նրա գործողություններում ուղղակիորեն բացակայում են ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված արարքի տարրերը:

Ավելին, որպեսզի ընդհանրապես բոլորի մոտ այդ հարցը փակվի, հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Բանանց» ՖԱ-ն ևս որակավորվել է Եվրոպայի ակումբային մրցաշարին: Եվ, հաշվի առնելով այն, որ «Շիրակ» ՖԱ-ի գործը մանրակրկիտ ուսումնասիրվել է ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների կողմից, ապա թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ «Բանանցի» ֆուտբոլիստի, արդյունքում նաև «Բանանց» ՖԱ-ի ներգրավվածության փոքր ինչ կասկածի դեպքում անգամ՝ ՈւԵՖԱ-ի կողմից վարույթ կհարուցվեր նաև «Բանանց» ՖԱ-ի նկատմամբ՝ դրանից  բխող բոլոր իրավական և մարզական հետևանքներով հանդերձ:

 

 





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1