TotalFootball.am


14.06.18 02:43

«Իբրան հայկական ռեստորանում խորոված կերավ, իսկ 2 օր հետո հեթ-տրիկ արեց». Մխիթարյանը՝ Ռուսաստանում


Ռուսական Sports.ru ինտերնետ-պարբերականը հարցուպատասխան է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Շնորհակալություն աշխարհի առաջնությանը, հիմա Ռուսաստանում ուղղակի հիասքանչ է: Փողոցներում՝ պայծառ երկրպագուներ: Բարերում միջազգային ընկերություն է ձևավորվում: Հյուրանոցներում ֆուտբոլային աստղեր են, որոնք չեն մասնակցում մրցաշարին, բայց մեծ ֆուտբոլիստներ են ու սովորական ժամանակ՝ անհասանելի:

«Ալֆա-Բանկի»՝ աշխարհի առաջնության պաշտոնական բանկի, հրավերով Ռուսաստան է այցելել 8 համաշխարհային աստղ, որոնք մասնակցել են նրա հաճախորդների համար Մանկական ֆուտբոլային մրցաշարին:

Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի խաղացողը հիանալի խոսում ու գրագետ գրում է ռուսերեն (գիտեմ. ընկերոջս՝ Արամի համար ստորագրություն եմ վերցրել)»,- գրում է կայքը:

1) Դուք 6 լեզու գիտեք. ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն ու պորտուգալերեն: Ասացեք մարդկանց՝ ինչպես դա անել:

-Գաղտնիք չկա: Ֆրանսիայում ապրելու հնարավորություն է եղել, սովորել եմ ֆրանսերեն: Եղել եմ Բրազիլիայում, սովորել եմ պորտուգալերեն: Խաղացել եմ Գերմանիայում, սովորել եմ գերմաներեն: Ամեն ինչ պարզ է. շփվում եմ, հարցնում, գրքեր կարդում:

2) 14 տարեկանում 4 ամիս փորձ եք ձեռք բերել «Սան-Պաուլուում»: Ամենից շատ Ձեզ ի՞նչն է զարմացրել:

-Բրազիլական կյանքի մշակույթը, ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքը. չուրասկո, բրինձ, լոբի, բանան: Հայաստանում դրանք չկան, մեզ մոտ միայն շամփուրի վրա խորոված է:

3) Զվարճալի պատմություն պատմեք Յուրգեն Կլոպի մասին:

-««Բորուսիայում» մարզման ժամանակ հարվածներն էինք փորձարկում և Կլոպն ասաց ինձ. «Եթե 6-7 գոլ խփես, ապա քեզ 50 եվրո եմ տալիս, եթե չխփես՝ տալիս ես դու»: Արդյունքում՝ ես պարտվեցի գրազը: Բայց երկու օր անց մենք 2-1 հաշվով հաղթեցինք «Ֆրանկֆուրտին», ես 2 գոլ խփեցի: Կլոպը գրկեց ինձ և ասաց. «Շատ շնորհակալ եմ քեզ ու շատ գոհ եմ» - «Ուրեմն հետ տուր 50 եվրոս»,- ասացի ես: Ստիպված էր վերադարձնել:

4) Երևանը աշխարհի լավագույն քաղա՞քն է:

-Ինձ համար ամենալավն է: Այնտեղ են ապրում իմ ընկերները, հարազատները, ընտանիքը: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս:

- Երեք գլխավոր վայր Հայաստանում, ուր պետք է այցելել:

-Ամենաառաջինը՝ Խոր Վիրապ: Դա Արարատ լեռան կողքին գտնվող վանք է: Հետո՝ Գառնի, Գեղարդ: Եվ Արցախ: 

5) Կա՞ երգ, որը լսում եք, երբ Ձեզ վատ եք զգում:

-Չկա: Երբ ինձ վատ եմ զգում, երգեր չեմ լսում, ուղղակի մտածում եմ:

- Ձեզ դո՞ւր է գալիս System Of A Down-ը:

-Ես ռոքի մեծ երկրպագու չեմ, բայց քանի որ խմբի մենակատար Սերժ Թանկյանն իմ հայրենակիցն է, այն ինձ շատ է դուր գալիս: Ցավոք, նրա հետ դեռ չեմ հանդիպել:

6) Ձեր հոր տված գլխավոր խորհուրդը:

-Կարծում եմ՝ նա չի հասցրել ինձ որևէ խորհուրդ տալ, որովհետև ես 7 տարեկան էի, երբ նա մահացավ: Ցավոք, այդ տարիքում ես ոչինչ չէի կարող հասկանալ: Դրա համար էլ չեմ մտաբերում:

-Ձեր մոր պատրաստած ամենալավ ուտեստը:

-Մեկ լավ ուտեստ չկա, բայց, այնուամենայնիվ, խոզի միս՝ ռոքվորի սոուսում:

7)  Նկարագրեք Լոնդոնի Ձեր տունը:

- 3-սենյականոց բնակարան է, որը գտնվում է հանգիստ թաղամասում, յուրահատուկ ոչինչ չկա: Կարևորը քեզ այնտեղ հարմարավետ զգալն է, որպեսզի միշտ տուն գնալու ձգտում լինի:

- Վերջին անգամ ե՞րբ եք Ձեր սենյակը հավաքել:

-Երկու օր առաջ:

-Ինչո՞ւ այդպես ստացվեց:

- Որովհետև դա իմ սենյակն է ու ինքս պետք է այն կարգի բերեմ:

-Ձեր տանը ճոխություն կա՞:

-Ես ինքս եմ:

-Իսկ բացի Ձեզնի՞ց:

-Չկա:

8) Որտեղի՞ց եք հագուստ գնում:

-Վերջին անգամ Մյունխենում եմ գնել: Ավստրիայում հավաք էինք անցկացնում, երկու ընկերական խաղ անցկացրինք, առաջինից հետո մեզ ազատ օր տվեցին ու մենք ողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղից էլ գնեցի:

-Ի՞նչ բրենդներ եք սիրում:

-Չկան այդպիսիք: Չի կարելի ասել, թե ես հատուկ բրենդներից եմ օգտվում: Ամենակարևորն այն է, որ ինձ դուր գա շապիկը, ջինսը կամ այլ ինչ-որ բան:

- Ի՞նչ հագուստ եք հագնում:

- Բրենդային, բայց հասարակ:

9) Իբրահիմովիչի մասին այնպիսի պատմություն պատմեք, որը ոչ ոք չգիտի:

-Մի անգամ նրան հարցրի. «Ե՞րբ ազատ կլինես, որ գնանք ընթրելու» - «Արի, հենց այսօր, մարզումից անմիջապես հետո» - «Տեղն ընտրիր, ես սեղան կպատվիրեմ»: «Ես այնքան էլ լավ գլուխ չեմ հանում Մանչեսթերի կենտրոնից, այնպես որ այդ ամենը քեզ վրա»,- ասաց Իբրան: Ու մենք գնացինք հայկական ռեստորան, Զլատանը խորոված կերավ: Իսկ երկու օր հետո մենք Եվրոպա Լիգայում «Սենտ Էտյենի» դեմ խաղացինք, Զլատանը հեթ-տրիկ արեց:

10) Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել:

-Մետրո՞: Վաու: Երևի 15 տարի առաջ, Երևանում:

-Երբ «Շախտյորում» էիք խաղում, Դոնեցկում ինչո՞վ էիք տեղաշարժվում:

-Ակումբային «Hyundai» ունեի, շատ գոհ էի:

-Իսկ հիմա ինչո՞վ եք տեղաշարժվում:

- GLA սերիայի «Mercedes»-ով: Այն իմ ամենօրյա ավտոմեքենան է:

-Ավտոմեքենա, որի մասին երազում եք:

-Տրակտոր: Այն ամենալավ ավտոմեքենան է: Կատակում եմ: Իրականում, մեքենան, որի մասին ես երազում եմ, արդեն ունեմ: Դա «Lamborghini Aventador»-ն է: 

11) «Արսենալի» խաղացողների հետ «չաթ» ունե՞ք:

-Այո, «WhatsApp»-ում:

-Այնտեղ ուրա՞խ է:

-Ամենաուժեղ կատակը Ալեքսանդր Լակազետտն էր գրել, երբ չհրավիրվեց աշխարհի առաջնությանը: Թե ինչ կատակ էր, արդեն գաղտնիք է:

12) Ի՞նչ երազանք ունեք:

-Շատ երազանքներ ունեմ: Ու ամեն անգամ, երբ հասնում եմ երազանքներիցս մեկին, ինձ մոտ ուրիշն է ծնվում: Ես երբեք կանգ չեմ առնում նրա վրա, ինչին արդեն հասել եմ:

Ամենաառաջին երազանքը լավ մարդ լինելն է: Երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները: Մնացածը ինքն իրեն կլինի: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1