TotalFootball.am


09.07.18 18:34

Վարուժան Սուքիասյան. «Երկրպագուների աջակցության կարիքն ունենք. նրանք մեր դուխն են»


Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սելթիկի» դեմ կայանալիք խաղից առաջ «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաև թիմի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը.

Արտակ Եդիգարյան- «Շատ ուժեղ մրցակից է մեզ բաժին հասել, բայց դա կապ չունի մեր տրամադրվածության հետ, այն ավելի ու ավելի բարձր է, քանի որ խաղում ենք հզոր մրցակցի դեմ, առաջին խաղը տանն է ու պետք է լավ արդյունք գրանցենք:

Նման հզոր ակումբների դեմ խաղալը մոտիվացնող է, պետք է բոլոր ֆուտբոլիստները փորձեն աչքի ընկնել:

Վարուժան Սուքիասյան- «Մրցակցին լավ ուսումնասիրել ենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը:

Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես կարծում եմ տղաներն իրոք տրամադրված են ու մենք հուսախաբ չենք անի հանդիսատեսին:

Բնական է հաղթանակն է ձեռնտու վաղը, բայց առաջին հերթին պետք է աշխատենք գոլ բաց չթողնել: Գիտենք, որ մեզ շատ բարդ մրցակից է բաժին հասել:

Տղաները մարտական են տրամադրված ուղղակի այստեղ ֆուտբոլիստների հնարավորություններից է կախված: Մրցակցի մարտավարությունն այնքան ենք ուսումնասիրել, որ կարող եմ ասել լավ ծանոթ ենք այդ թիմին:

Չեմ ասի, թե նորեկները չափից ավելի բարձրակարգ են, բայց կարծում եմ՝ կօգնեն թիմին:

Մեզ համար էլ է շոգ, բայց նրանց համար ավելի բարդ է, մենք մի փոքր առավելություն ունենք եղանակի հետ կապված:

Միանշանակ կասեմ, որ «Սելթիկը» ԲԱՏԷ-ից ուժեղ է ու այնտեղ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Պետք է շատ ուշադիր լինենք ու ճիշտ մարտավարություն ընտրենք:

Բելառուսի հավաքին անցկացրած խաղերը մտածելու տեղիք տվեցին, որոշակիորեն փոխեցինք սխեման:

Սեզար Ռոմերոն ջանասիրաբար աշխատում է, որպեսզի վաղը խաղա: 

Նորեկներից մի քանիը մոտ մեկ ամիս է մեզ մոտ են, խաղեր են անցկացրել թիմում: 

«Սելթիկում» բոլորը, կարծում եմ, հավասար տղաներ են: 

Պետք է դաշտ դուրս գանք, տեսնենք հակառակորդը մեզ ինչ է առաջարկում: Նախապես պետք է մի քանի մարտավարություն ընտրենք: 

«Սելթիկը» վերջին ընկերական խաղում, երբ 7-0 հաղթեց մրցակցին, խաղում էր մի թիմի դեմ, որի կազմում հիմնական կազմից մեկ հոգի կար: Այդ խաղը մեզ այնքան էլ շատ բան չտվեց:

Չեմ խոսել Աբրահամ Խաշմանյանի հետ՝ իմանալու, թե ինչպես կարելի է խաղալ շոտլանդական թիմերի դեմ:

Մենք ունենք երկրպագուների աջակցության կարիքը, նրանք մեր դուխն են, դուխով գնանք, խաղանք»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1