«Ալաշկերտի» դեմ խաղից առաջ նախախաղային մամուլի ասուլիսին մասնակցեց «Սելթիկի» ֆուտբոլիստ Ջեյմս Ֆորեսթը:
«Հայաստան հասնելու երկար ճանապարհի ու եղանակի հետ կապված դժվարություններ չեմ կարծում լինեն, քանի որ Ղազախստանում ևս խաղացել եմ:
ՉԼ-ի ցանկացած խաղ, նույնիսկ որակավորման փուլի, շատ դժվար են լինելու: Հարգում ենք «Ալաշկերտին», բայց 100 տոկոսով պատրաստ ենք խաղին:
Շատ լրջորեն ենք տրամադրված առաջիկա խաղին:
Նաև արտագնա խաղերում է շատ կարևոր երկրպագուների աջակցությունը»: