TotalFootball.am


09.07.18 22:43

«Փյունիկը» պատասխանել է ՀՖՖ հայտարարությանը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հուլիսի 9-ին հայտարարություն է տարածել, ըստ որի «Փյունիկ» և «Բանանց» ֆուտբոլային ակումբները հրաժարվել են իրենց ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներին։ ՀՖՖ հայտարարության մեջ ասվում է, որ հավաքականների ձախողման դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի այդ ակումբների վրա:

«Փյունիկը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:

«Մենք կարծում ենք, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ Հայաստանի հավաքականների ելույթների ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հենց դրանում է կայանում նրա նշանակությունը։

Մենք ստացել ենք ֆուտբոլիստներին հավաքականներին տրամադրելու ՀՖՖ-ի պահանջը. ընդ որում խոսքը գնում է 2002 թվականին ծնված ֆուտբոլիստների մասին։ Նրանք ցանկանում են, որ մենք մեր ֆուտբոլիստներին տրամադրենք հուլիսի 9-ից մինչև հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում։

2000 թվականին ծնված ֆուտբոլիստներին իրենց տրամադրության տակ են ցանկանում տեսնել սույն թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հուլիսը՝ շաբաթը 3 օր՝ երկրորդ ամսից սկսած։

Մենք խնդրեցինք պարզաբանել վերը նշված պահանջները, քանի որ դրանք համարում ենք ոչ լեգիտիմ և խնդրահարույց։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գերխնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների նախապատրաստումն ազգային հավաքականների համար։ Պատահական չէ, որ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմի կորիզը հենց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաներն են եղել։

ՀՖՖ-ի նոր պահանջը ոչ միայն չի համապատասխանում մեր որդեգրած քաղաքականությանը, այլև մեր կարծիքով անարդյունավետ է։ Հենց երկրի ակումբների լավագույն սաները պետք է ներկայացնեն ազգային ընտրանին, ոչ թե արհեստականորեն հավաքած նոր թիմը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը միշտ տրամադրել է իր ֆուտբոլիստներին ազգային հավաքականներին, ծրագրում է այսուհետ ևս տրամադրել նրանց տարբեր տարիքային հավաքականների խաղերին և նախախաղային հավաքներին, ինչպես և գրված է կանոնակարգում։

Սակայն մեր ֆուտբոլիստներին տևական ժամանակով կտրել մարզումային գործընթացից մեզ համար անհասկանալի է։ Կարծում ենք առաջարկը, ըստ որի մեր ֆուտբոլիստները  շաբաթը 3 օր հավաքականի հետ պետք է մարզվեն, մնացածը՝ ակումբի՝ լավ մտածված չէ և ոչ պրոֆեսիոնալ է։

Մենք ծայրահեղ մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և հույս ունենք այս հարցի վերաբերյալ կառուցողական երկխոսության դուրս գալ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ», - ասված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1