TotalFootball.am


09.07.18 23:56

«Բանանցը» նույնպես պատասխանել է ՀՖՖ հայտարարությանը


Հուլիսի 9-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով «Փյունիկ» և «Բանանց» ակումբներին Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների նախապատրաստական գործընթացը միտումնավոր ձախողելու մեջ:

«Բանանց» ակումբը տարածել է պաշտոնական պարզաբանում: Ավելի վաղ ՀՖՖ-ի հայտարարությանը պատասխանել էր նաև «Փյունիկը»:

 

«Հունիսի 28-ին  ՀՖՖ-ն «Բանանց» ֆուտբոլային ակումբին  խնդրել էր՝ ակումբի ֆուտբոլիստներին շատ երկար ժամկետով թույլ տալ միանալ պատանեկան հավաքականներին.

Մասնավորապես՝ 
Մ17տ. հավաքական  - 2002թ.
·         2018
թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ըամենօրյա մարզումներ հավաքականի հետ
·         2018
թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ Հոկտեմբերի 26-ըյուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ

Մ19տ. հավաքական – 2000թ.
·         2018
թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
·         2018
թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսըյուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ  օրերին մարզումներ հավաքականի հետ:

Հուլիսի 4-ին և 7-ին ՀՖՖ-ից ստացված գրություններից պարզ դարձավ, որ խոսքը մինչև 19 տարեկանների հավաքականի 13 և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի 8 ֆուտբոլիստի մասին է:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, գլխավոր մարզիչն ու ակումբի ակադեմիայի տնօրենը որոշում են կայացրել ֆուտբոլիստներին բաց չթողնել նման աբսուրդային ժամկետով:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը, հանդիսանալով հավաքականների համար բազային ակումբ, 15 տարուց ավելի, միշտ անվերապահորեն գործուղել է իր ֆուտբոլիստներին հավաքականներ և մտադիր է այդպես անել նաև հետագայում:

Մենք լավ ենք գիտակցում պատանեկան հավաքականների կարևորությունը հայկական ֆուտբոլի համար, սակայն պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք, որ  ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում, իսկ "հավաքական" բառն էլ ենթադրում է, որ լավագույնները պետք է ընտրվեն հավաքականի համար: Հավաքականներին միանալու  համար կան միջազգայնորեն հստակ սահմանված  ժամկետներ: 

ՀՖՖ ներկայացրած ժամկետներից ստացվում է, որ մեր ակումբի 21 ֆուտբոլիստներ պետք է մոտ մեկ ամիս ամենօրյա մարզումներ անցկացնեն հավաքականում և չմարզվեն իրենց ակումբում: Նաև նրանք հետագայում նույնպես երկար ժամանակահատվածում պետք է շաբաթվա 7 օրերից 3-ը անցկացնեն հավաքականում: 

ՀՖՖ-ին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք պարզաբանել, թե որ նորմերի համաձայն պետք է նման ժամկետներով տրամադրենք ֆուտբոլիստներին հավաքականներին: Պատասխան մեր հարցմանը չի ստացվել:
 
Նման ժամկետները ձախողում են ակումբի բնականոն աշխատանքը, քանի որ հնարավոր չէ մարզումային գործընթաց կազմակերպել մեկ թիմի 13 ֆուտբոլիստի բացակայության պարագայում: Շատ կարևոր է նաև այն, որ երկար ժամկետում շաբաթական երեք օր  հավաքականում մարզվելու դեպքում պատանի ֆուտբոլիստները չեն կարող հասկանալ, թե որ ակումբում են դաստիարակվում: 

Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում և լավագույնները սահմանված կարճ ժամկետներում գնում են հավաքականներ և վերադառնում են ակումբ: Բայց միայն մեր ֆեդերացիան է հանդես եկել այսպիսի նորարարությամբ և փորձում է ինքը ֆուտբոլիստներ պատրաստել՝ խաթարելով ակումբների աշխատանքը: 

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ խոսքը սովորական հերթական հավաքի մասին չէ, ինչպես ներկայացված է ՀՖՖ հայտարարության մեջ, այլ երկարաժամկետ, ակումբի գործունեությունը խաթարող ժամկետի մասին է:

ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ պատանեկան հավաքականների հավանական ձախողման պատասխանատվությունը դնում է ակումբների վրա: Մենք հուսով ենք, որ հավաքականները հաջող ելույթներ կունենան, չնայած նրան որ նախկինում ֆուտբոլիստներին տրամադրել ենք հավաքականներին ՀՖՖ ցանկացած ժամկետներով, սակայն դրական արդյունքներ չեն եղել:

Եթե ՀՖՖ-ն խուսափում է պատասխանատվությունից և իր անհաջողությունների մեղքը ցանկանում է դնել ուրիշների վրա, ապա պետք է մտածել ՀՖՖ աշխատակիցների որակավորման մասին:

Ցանկանում ենք պնդել, որ նման ծրագրեր կազմելիս, ՀՖՖ-ն չգործի միայնակ, որոշումներ չպարտադրի ակումբներին, այլ աշխատի ակումբների հետ համատեղ՝ հաշվի առնելով երկրի շահերը», - ասվում է «Բանանցի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1