TotalFootball.am


10.07.18 11:54

Արամ Ոսկանյան. «Մեր առջև դրված խնդիրը երեք փուլ հաղթահարելն է»


Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաևոյի» դեմ կայանալիք խաղից առաջ «Բանանց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը:

«Նախապատրաստական շրջանը բաղկացած էր երկու մասից. մենք 2 շաբաթ հավաք անցկացրեցինք՝ սեփական մարզաբազայում, հետո՝ Մինսկում: Ընդհանուր առմամբ գոհ եմ, բացառությամբ մի հանգամանքի՝ Դմիտրի Խովբոշան վերջին խաղում ծանր վնասվածք ստացավ, կարելի է ասել՝ փաստի առաջ կանգնեցինք: Համալրումներն են՝ Այվազովը, Սոլոմոն Ուդոն ու Իգոր Ստանկովիչը: Նրանք մի փոքր խնդիր ունեն ադապտացիայի հետ, բայց ժամանակի ընթացքում դա էլ կլուծվի:  

Ռումյան Հովսեփյանը անցածխ տարի շատ մեծ օգուտ տվեց մեզ: Ուղղակի սա ֆուտբոլ է. համաձայնություն չկայացավ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի միջև, ու նա հեռացավ թիմից: Կենտրոնում մենք բավականին լավ համալրում ունեցանք ի դեմս Սոլոմոն Ուդոյի: Կարծում եմ՝ Ռումյան Հովսեփյանին նա կարող է լիարժեք փոխարինել: 

Ինչ վերաբերում է լիդերին. ունենք թիմի մի քանի ավագ՝ Վահագն Այվազյանը, Ստեփան Ղազարյանը և Արամ Բարեղամյանը, բայց որպես լիդեր կնշեմ Լեստերին:

Նախորդ մրցաշրջանում աջ պաշտպանօ գոտում ավելի շատ հանդես եկավ նոմինալ կիսապաշտպան Վահագն Այվազյանը: Խովբոշային բերել էինք, որպեսզի հենց աջ պաշտպանի դիրքն ամրացնեինք: Սոլոմոն Ուդոյին փորձեցինք այդ դիրքում, բայց գտանք, որ ավելի մեծ օգուտ կտա կենտրոնական հատվածում:

Լարվածություն կա, բայց պետք է վստահությունն էլ փոխանցենք ֆուտբոլիստներին: «Սարաևոն» բավականին բալանսավորված, որակյալ ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Պետք է կարողանանք թիմային լավ խաղի շնորհիվ հաղթել: Պիտի թիմին ներշնչենք այդ վստահությունը:

Ամեն ինչ անելու ենք, որ բարձր պահենք հայկական ֆուտբոլի նշաձողը: Չէի ասի, թե ամենաթույլ թիմը մեզ է բաժին հասել: Ճիշտ է՝ «Գանձասարի» մրցակիցը շատ ուժեղ թիմ է, «Փյունիկի» մրցակիցը, չեմ կարծում թե նույն այն «Վարդարն» է, որ նախորդ տարի կար: Բայց մեր մրցակիցն էլ ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Ամեն ինչ անելու ենք, որ անցնենք հաջորդ փուլ:

Մրցակիցը սիրում է անընդհատ գնդակին տիրել, առջևի գծում անհատներ ունեն, թիմի ավագը բոլոր գրոհների մեջ ունի իր մասնակցությունը: Բավականին բարձրակարգ հարձակման գիծ ունեն: Կա ֆուտբոլիստ՝ Էմիլ Հալիլովիչ, որի հետ նախորդ տարի բանակցություններ էինք վարում, որ գար «Բանանց»: Բավականին լուրջ հարձակման գիծ ունեն:

Մոտ օրերս կհայտարարենք նոր հարձակվողի մասին: Գանացի է: Հույս ունենք, որ կկարողանա պատասխան խաղից առաջ լինել թիմում: Ուղղակի, ինչպես գիտեք, աֆրիկացիները վիզային ռեժիմի խնդիրներ են ունենում:

Մենք հիանալի մարզադաշտ ունենք, կարծում եմ՝ մեծ թվով հանդիսատեսներ կլինեն ու այն էլ ավելի կգեղեցկանա: Մեր ղեկավարությունը մեծ ծավալի աշխատանք է կատարել: Ափսոս էր, որ այս մակարդակը մարզադաշտը եվրագավաթային խաղեր չընդուներ: 

Էրիկ Պետրոսյանը բավականին ժամանակ է, ինչ խաղաժամանկ չէր ստացել «Փյունիկում»: Նրան ժամանակ է պետք, լավ ծանոթ եմ նրա որակներին: 

Մինչև վիճակահանությունն էլ ակումբի սեփականատիրոջ կողմից 3 փուլ անցնելու խնդիր էր դրված: Անգամ չիմանալով, որ անցնելու դեպքում պետք է «Ֆիորենտինայի» հետ խաղանք: Երեկ էլ նա նշեց, որ խնդիրը մնում է նույնը»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1