TotalFootball.am


11.07.18 13:48

Լեստեր Պելտիեր. «Բանանցը» շատ ավելի պրոֆեսիոնալ ակումբ է, քան «Ալաշկերտը»


Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» կխաղա բոսնիական «Սարաևոյի» հետ: Երևանյան թիմի գլխավոր հույսերից մեկը Լեստերն է, որը հիմա շատ լավ մարզավիճակում է: TotalFootball.am-ը այսօր կայանալիք խաղի, ինչպես նաև այլ հարցերի մասին զրուցել է տրինիդադցի ֆուտբոլիստի հետ:

 

Տարիքը՝ 29

Քաղաքացիությունը՝ Տրինիդադ և Տոբակո

Համաստեղության նշանը՝ Կույս

Խաղային դիրքը՝ Հարձակվող

Խաղային համարը՝ 11

Նպատակը՝ Ամենաբարձր մակարդակով խաղալ

Ոգեշնչման աղբյուրը՝ Ընտանիք, ընկերներ, լավ մարդիկ

 

«ԴԱՐՁԱ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀՈՐՍ ՆՄԱՆ ԼԻՆԵԼ»

- Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել ֆուտբոլով ու այդ տարիքում ի՞նչն էր գրավել ձեզ այդ սպորտաձևի մեջ:

- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից: Առաջին պորֆեսիոնալ պայմանագիրս կնքել եմ, երբ 16 տարեկան էի: Հայրս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր Նիդեռլանդներում, մեզ տանում էր իր խաղերին: Ուզում էի հորս նման լինել. նա լավ ֆուտբոլիստ էր, ես լեփ-լեցուն ստադիոններ էի տեսնում: Հենց հորս պատճառով էլ սկսեցի ֆուտբոլ խաղալ:

- Խաղացել եք տարբեր երկրներում. որ երկրից ի՞նչ եք վերցրել:

- Ինձ համար միշտ մարտահրավեր է եղել նոր առաջնություն, նոր երկիր գնալն ու փորձել չեմպիոն դառնալը: Սլովակիայում ու Հայաստանում՝ «Ալաշկերտի» հետ, ինձ դա հաջողվել է:

- Այդ առաջնություններից հետո Հայաստանի առաջնությունը հետքայլ չէ՞ր:

- Կյանքը երբեմն այդպիսին է լինում: Ես խաղացել եմ MLS-ում, անգլիական Չեմպիոնշիփում, Սլովակիայում, Ղազախստանում, իսկ հետո ընտանեկան խնդիրների պատճառով դադար եմ վերցրել ֆուտբոլից: Դա մոտ 6-7 ամիս տևեց: Ու երբ այդպիսի բան է լինում, ոչ ոք քեզ չի սպասում: Ես պիտի մի տեղ գնայի, որտեղ կարող էի մարզավիճակս հետ բերել: Հայաստանի առաջնությունը հաստատ քայլ առաջ չէր, բայց այն լավ լիգա է խաղալու ու առաջ շարժվելու համար: Հարգում եմ եվրոպական բոլոր առաջնությունները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր առաջնությունում տաղանդավոր ֆուտբոլիստներ կան: Այսպիսով, այստեղ գալը մտավոր ձևով ու որպես խաղացող ինձ կարող էր ավելի լավը, խոնարհ դարձնել: Այստեղ գալը լավ էր նաև այն առումով, որ կարող եմ կարիբիան խաղացողների համար դռներ բացել Հայաստան գալու ու ֆուտբոլ խաղալու համար: Ես չեմ եկել այստեղ՝ մտածելով, թե գալիս եմ ու խաղամ հեշտ լիգայում, այլ մտածելով, որ պետք է գամ ու խաղամ լավ, որ հայ ժողովուրդն իմանա՝ Տրինիդադը տաղանդավոր խաղացողներ ունի:

- Ի՞նչ էիք զգում այն ժամանակ, երբ դադար էիք վերցրել ֆուտբոլից. կարոտո՞ւմ էիք այն, թե՞ երբեմն մտածում էիք ֆուտբոլը թողնելու մասին:

- Խնդիրը փոքր աղջկաս հետ էր կապված: Կարիերայիս այդ ժամանակահատվածում շատ ժամանակ չէի անցկացնում նրա հետ: Այդ ժամանակ ղազախական ակումբներից մեկի հետ էի պայմանագիր կնքել ու ղեկավարներին ասացի, որ այլևս չեմ ուզում շարունակել: Դադար վերցրեցի թե՛ հավաքականից, թե՛ ակումբային ֆուտբոլից: Ես ամբողջ կյանքում այս մարզաձևով եմ զբաղվել ու, իհարկե, կարոտում էի այն, դրա համար էլ հետ եկա: Երբեք չեմ ցանկացել թողնել ֆուտբոլը: Պարզապես ինձ համար ընտանիքն առաջին տեղում է: Ժամանակս ընտանիքիս, աղջկաս հետ անցկացրեցի: Նա 5 տարեկան էր դառնում, բացատրեցի նրան ամեն ինչ, ու հիմա իմ կյանքում ամեն ինչ լավ է:

- Ինչպե՞ս եկաք հենց այստեղ՝ Հայաստան:

- Հանգստանում էի Լոս Անջելեսում, «Ալաշկերտն» էլ այնտեղ հավաք էր անցկացնում: Ընդհանուր ընկերներ կային, նրանք ինձ հրավիրեցին թիմի հետ մարզվելու: Թիմի կազմում մասնակցեցի «ԼԱ Գելաքսիի» դեմ խաղին ու «Ալաշկերտի» սեփականատերն ինձ հրավիրեց իրենց ակումբում խաղալու: Այսպիսով, ես տեղափոխվեցի այնտեղ: Ես շատ խոնարհ մարդ եմ, եկա այստեղ գլուխս կախ ֆուտբոլ խաղալու ու մարզավիճակս հետ բերելու համար: Կարծում եմ՝ «Բանանցն» էլ լավ աշխատանք է կատարում ու ինձ ստիպում է խաղալ այն լավ ֆուտբոլը, որին սովոր էի: Ահա թե ինչու եմ ես հիմա Հայաստանում:

- Երբ եկաք Հայաստան, սպասումներն ու իրականությունը համընկա՞ն:

- Երբ եկա «Բանանց», խոսեցի խաղացողների հետ, ակնկալում էի, որ չեմպիոն կդառնանք ու մենք իսկապես մոտ էինք դրան: Եկել եմ Հայաստան մարզավիճակ ձեռք բերելու ու առաջ շարժվելու համար: Ես Հայաստանը որպես առաջընթաց ունենալու միջոց եմ օգտագործում ու այն լավ է աշխատում. արտերկրից առաջարկ ունեմ:

- Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ առաջին անգամ դուրս եկաք օդանավայանից, երբ Երևան եկաք:

- Ես ծնվել եմ Տրինիդադ և Տոբակոյում, բայց կարևոր չէ՝ Եվրոպայում որտեղ ֆուտբոլ կխաղամ: Առաջին տպավորություններս...ուզում էի ճանաչել նոր մշակույթ, նոր մարդկանց: Կարևոր չէր՝ այն ինչ տեսք ունի, ես ուզում էի տեսնել ու զգալ՝ ինչպիսին է Երևանում, Հայաստանի նման լավ երկրում ապրելը: Նախքան պայմանագիր կնքելս տեղեկություններ էի հավաքել ու գիտեի, որ այն պատմական վայր է: Ինձ համար այստեղ գալն իսկապես զվարճալի էր:

- Հիմա, երբ արդեն տևական ժամանակ է այստեղ եք, ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանը:

- Կարծես՝ մարդիկ ֆուտբոլի մեծ սիրահար չեն այստեղ: Միևնույն ժամանակ որոշ բաներով նման են կարիբիաններին. սիրում են ամռանը խորոված ուտել, ընտանիքը նրանց համար ամենակարևորն է: Ինձ համար Հայաստանում ամենաբարդ բանը լեզուն է: Կարծում եմ՝ աշխարհում ուր էլ գնաս, կարող ես խոնարհ լինել ու ընկերներ ձեռք բերել: Հիմա ես Հայաստանում շատ ընկերներ ունեմ:

- Հայերեն բառեր չեք սովորե՞լ:

- Գիտեմ «բարև ձեզ, ոնց ես, լավ ես, լավ եմ»: Բայց դժվար է, որովհետև այստեղ մարզիչն ու բոլորն ինձ հետ անգլերեն են խոսում ու հայերեն սովորելն անհնար է:

- Այստեղ արդեն հասցրել եք երկու ակումբում հանդես գալ. համեմատեք «Ալաշկերտն» ու «Բանանցը»:

- «Ալաշկերտի» հետ չեմպիոն եմ դարձել: Բայց «Բանանցի» մարզչական շտաբը նույնն է, ինչ «Ալաշկերտում» էր, երբ խաղում էի այնտեղ: Հետո նրանք տեղափոխվեցին ու կարծում եմ՝ Ոսկանյանը՝ «Բանանցի» գլխավոր մարզիչը, կարող է ինձնից լավագույն որակները ստանալ, իսկ նրանից հետո «Ալաշկերտ» գնացած մարզիչը՝ ոչ: Ուստի, ես տեղափոխվեցի «Բանանց», որ այն մրցունակ թիմ դարձնեմ: Թիմը լավ գործեց առաջնությունում, մրցում էր չեմպիոնության համար: Բայց սա ֆուտբոլ է: Կարծում եմ՝ «Բանանցը» շատ ավելի պրոֆեսիոնալ ակումբ է:

- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ «Ալաշկերտի» դեմ խաղալիս սեփականատիրոջն ինչ-որ բան ապացուցելու ցանկություն եք ունենում. այդ ցանկությունը դեռ պահպանվո՞ւմ է:

- Հայաստանում ոչ մեկի ոչինչ չեմ ուզում ապացուցել: Իմ CV-ն լավն է, Եվրոպայի բարձրակարգ առաջնություններում եմ խաղացել, ուղղակի ուզում եմ այստեղ մարզավիճակ ձեռք բերել: «Ալաշկերտի» մարզչի հետ ընկերներ ենք եղել, հարգում եմ նրան: Ոչ մի խնդիր չկա:

- «Բանանցն» ի՞նչ շանսեր ունի «Սարաևոյի» հետ խաղում, եթե մի կողմ թողնենք ցանկություններն ու ռեալ նայենք իրավիճակին:

- Ցանկացած թիմ շանս ունի: Հատկապես, եթե ինձ պես մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստ ու այսպիսի կազմ ունեն, որ գոլեր են խփում: Մենք հինգշաբթի օրը հաղթելու շանս ունենք: Դա հնարավոր է: Այս ակումբը լավ թիմ ու մեծ բյուջե ունի, բայց Եվրոպա լիգայում ցանկացած բան հնարավոր է, ցանկացած բան:

- Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ես նկատել այստեղ ֆուտբոլում:

- Հայաստանը տաղանդներ ունի: Ես հայ ֆուտբոլիստների հետ խաղում եմ: Նրանք ավելի ագրեսիվ են խաղում, ավելի շատ ֆիզիկականի վրա հիմնված: Խելացի, արագ խաղացողը կարող է խնդիրներ առաջացնել առաջնությունում: Հայերը լավ, երիտասարդ, խոստումնալից խաղացողներ ունեն:

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՀԻՇԵՆ»

- Ֆուտբոլը ձեզ շա՞տ բաներից է զրկել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել ձեր կարիերայի ընթացքում:

- Անկեղծ ասած, ես օրհնված եմ, որ այսպիսի կարիերա ունեմ: Ֆուտբոլն ինձ տվել է այն ամենն, ինչ ունեցել եմ ու ունեմ կյանքում:

- Հիմա հպարտանո՞ւմ եք ձեր կարիերայով:

- Այո, հաստատ: Ես դեռ երիտասարդ եմ, 29 տարեկան եմ: Դեռ շատ բաներ ունեմ իրականացնելու: Տեսնենք՝ ապագայում ինչ հնարավորություններ կլինեն:

- Ո՞րն է այն առավելագույնը, որին ձգտում եք ֆուտբոլում:

- Լավ մարզվելը, հնարավորության դեպքում տարբեր առաջնություններում խաղալը, հաջողության հասնելն ու փորձել այնպես անելը, որ մարդիկ ինձ հիշեն:

- Ամենաշատն ո՞ւմ եք կարոտում «Ալաշկերտից»:

- Ոչ մեկի և ոչինչ:

- Ո՞ւմ հետ եք ամենամտերիմը «Բանանցում»:

- Սիբոյի ու Սանթոսի, բայց թիմում բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ:

- Ո՞վ է ամենակատակասերը թիմում:

- Սիբոն: Նա անընդհատ պարում ու ծիծաղում է: Նա ինձ ու ողջ թիմին ծիծաղեցնում է ամեն օր:

- Այստեղ ամենից շատ ի՞նչն է ձեզ դուր գալիս:

- Ուտելիքը:

- Ի՞նչն է ձեզ զարմացնում հայերի մեջ:

- Ինձ շատ զարմացրեցին ընտրությունները: Երբ մարդիկ դուրս էին եկել փողոց: Ես այդ ժամանակ ականատես եղա ժողովրդի ուժին, տեսա որքան կրակոտ են հայերը:

- Ի՞նչ կասեք երկրպագուներին ու ի՞նչ կմաղթեք եվրագավաթներին մասնակցող մեր մյուս թիմերին:

- Եկեք ու աջակցեք մեզ, որովհետև մենք ունենք դրա կարիքը: Եվ հավատացեք մեզ, որովհետև ամեն ինչ հնարավոր է:

______

Հարցազրույցը՝ Ս. Բ. 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1