TotalFootball.am


11.09.18 20:22

Խաշմանյա՞ն, թե՞ Ռանիերի. թարմացվԱԱԾ հավաքականի սպասումով


Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային: Թե ինչպիսի նվիրումով, ցանկությամբ ու եռանդով էին խաղում մեր հավաքականի ֆուտբոլիստները, տեսան բոլորը: TotalFootball-ը փորձել է այլ տեսանկյունից անդրադառնալ Մակեդոնիա-Հայաստան խաղին, մի կողմ դնելով էմոցիաներն ու կենտրոնանալով խաղային երևույթների, փաստերի և դրվագների վրա: 

Ազգերի լիգայում մեր հավաքականը մրցեց Լիխտենշտեյնի հետ տանը և Մակեդոնիայի հետ դրսում: Բացարձակապես տարբեր խաղաոճ և հնարավորություններ ունեցող մրցակիցներ: Պետք չէ լինել վերլուծաբան, ֆուտբոլիստ կամ մարզիչ, հասկանալու համար, որ Լիխտենշտեյնի դեմ խաղալու էինք առաջին, իսկ Մակեդոնիայի հետ՝ երկրորդ համարով: Իսկ մեր այսօրվա հավաքականում, երբ չունենք նույնիսկ 5 ֆուտբոլիստ, որոնք 100 տոկոսանոց հիմնական կազմի խաղացողներ են համարվում, անհնար է գտնել մի կազմ, որը կարող է երկու տարբեր խաղերում երկու բացարձակապես տարբեր մարտավարությամբ խաղալ: Եթե առաջին խաղում պետք էր տեխնիկա, ապա երկրորդում անհրաժեշտ էր արագություն, օդային պայքար, տիրապետում դաշտի կենտրոնական հատվածին թե՛ գրոհելիս, թե՛ պաշտպանվելիս:

Եվ վերջում, ամենակարևորը. 3 օրվա մեջ երկու հանդիպում անցկացնելը այնքան էլ հեշտ գործ չէ՝ հատկապես տարիքով, կամ վնասվածքներից տառապած ֆուտբոլիստների համար:

Հետևություն. այսօրվա մեր հավաքականը չի կարող Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ իրար հաջորդող խաղերում նույն կազմով ու մարտավարությամբ խաղալ: 

 

Խաղի մասին 


Վարդան Մինասյանը գուցե ստիպված, գուցե հասկանալով, խաղադաշտ էր դուրս բերել 3 կենտրոնական պաշտպանի: 

Վարազդատ Հարոյան -  խաղում է Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում և այս մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 20 րոպե + Լիխտենշտեյնի դեմ խաղը: 

Անդրե Չալիշիր - խաղում է շվեդական «Գյոթեբորգ» թիմում և համարվում է հիմնական կազմի ֆուտբոլիստ: 

Հայկ Իշխանյան - խաղում է «Գանձասար-Կապանի» կազմում և համարվում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:  

Բնականաբար այս էկզոտիկ պաշտպանության համագործակցության և կենտրոնացվածության մակարդակը չէր կարող բարձր լինել: 

Միակ իդեալական գրոհը

Մեր հավաքականի ֆուտբոլիստներն այս խաղում ընդամենը մեկ իդեալական գրոհ կազմակերպեցին, որը ավարտեց Տիգրան Բարսեղյանի հարվածով: Հայկ Իշխաննյանն ու Գևորգ Ղազարյանը սեփական տուգանային հրապարակի մատույցներից՝ անկյունային դրոշակի մոտից, խլեցին գնդակը մրցակցից և Ղազարյանը սկսեց մեր թիմի գրոհը: Մխիթարյանն արագացավ ու կտրող փոխանցում կատարեց դաշտի կենտրոնական հատվածում գտնվող Մարկոսին, ով մեկ հպում փոխեց գրոհի ուղղությունը դեպի աջ: Հովհաննես Համբարձումյանի համառությունը տվեց իր արդյունքը: Մրցակցի սխալից հետո մեր աջ պաշտպանը փոխանցեց Տիգրան Բարսեղյանին և ....

Համաձայնեք, եթե լիներ այս գոլը, ապա խաղը բոլորովին այլ ընթացք կունենար: Ինչ եղավ այս դրվագից հետո:

Հանդիպման 58-րդ րոպեին մակեդոնացիները մեր ֆուտբոլիստների ջանքերով կրկնապատկեցին հանդիպման հաշիվը: Միանշանակ կարելի է պնդել, որ այս դրվագում ավելի մեծ ավանդ ունեն Հայաստանի, քան Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները: Պարզապես խոսքեր չկան մեկնաբանելու տուգանային հրապարակում պաշտպանվող հայ ֆուտբոլիստների գործողությունները:

Բարևներ Գևորգ Ղազարյանին:

Մակեդոնացիներն այս խաղում գերբնական ոչինչ չարեցին: Նրանք նույնիսկ խփած առաջին գոլից հետո թուլացրել էին զգոնությունը, անընդհատ գցում էին խաղի տեմպը և հանգիստ, առանց շտապելու փորձում էին ուղիներ փնտրել դեպի մեր դարպասը:

Եվ նույնիսկ այս դեպքում մեր հավաքականը չկարողացավ հավաքվել:

Ի՞նչ է սպասվում ապագայում

Եթե հաշվի առնենք, որ Մակեդոնիան և Հայաստանը Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի դեմ խաղերում 100 տոկոսանոց արդյունք կգրանցեն, ապա մեր ընտրանու միակ հույսը մնում է Մակեդոնիայի հետ տնային խաղում նվազագույնը 3 գնդակի տարբերությամբ հաղթանակը տոնելը: Ըստ Ազգերի լիգայի կանոնակարգի՝ խմբում առաջնային է իրար դեմ անցկացրած խաղերը, այլ ոչ թե խփած և բաց թողած գոլերի տարբերությունը:

Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարող ենք  այսպիսի մոտեցումով, այսպիսի մարզչական որոշումներով, այսպիսի խաղով հաղթել Մակեդոնիային՝ այն էլ 3 գնդակի տարբերությամբ:

Ի՞նչ լուծում ենք առաջարկում

Image may contain: 1 person, playing a sport and basketball court


Այն, որ Վարդան Մինասյանը պետք է հեռանա, տրամաբանական է: Եթե դա կապված կլինի ՀՖՖ-ում սպասվող փոփոխությունների հետ, ապա Մինաասյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա իր կամքով: Եթե նոր ղեկավարությունը պետք է որոշի նրա ապագան, ապա պետք է թեկուզ այս պահին, երբ հավաքականը Ազգերի լիգայի ցիկլի մեջ է, փոխարինել Մինասյանին և թարմացնել կազմը: Իսկ ինչ անել, երբ հոկտեմբերի 13-ին և 16-ին մեր ընտրանին երկու տնային հանդիպում ունի՝ համապատասխանաբար Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ: Դե իհարկե հավաքականի մարզչական ղեկը վստահել Հայաստանի վերջին տարիների լավագույն մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, ով այս պահին երջանիկ պատահականությամբ աշխատանք չունի: Ինչու՞ Խաշմանյանին, այլ ոչ թե, օրինակ, Կլաուդիո Ռանիերիին:

Картинки по запросу abraham khashmanyan

Նախ՝ մրցաշարի ընթացքում մարզիչ փոխելը ընդահանրապես չի խրախուսվում, սակայն եթե նման բան լինում է, ապա ցանկալի է, որ նոր մարզիչը լինի տվյալ երկրի ներկայացուցիչ:  Երկրորդ, որովհետև նույն պայմանական Կլաուդիո Ռանիերին դժվար թե համաձայնի գլխավորել մեր հավաքականը, երբ պետք է 3 օրվա մեջ երկու խաղ հաղթել, այն էլ երկրորդը նվազագույնը 3 գնդակի տարբերությամբ:

Ի՞նչ կտա Խաշմանյանի նշանակումը

Հաշվի առնելով, որ գարնանը սկսվելու է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլը, կարող ենք հանգիստ լինել, որ երկրորդ շանս ունենք: Եթե Խաշմանյանի ղեկավարությամբ մեր հավաքականը ինչ-որ հրաշքով կարողանա Ազգերի լիգայի խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել, հրաշալի է: Եթե ոչ, ապա կգնահատվի Խաշմանյանի ղեկավարությամբ անցկացրած 4 հանդիպումներում մեր հավաքականի ցուցադրած խաղը: Եթե այն բավարար կլինի, ապա հենց Աբրահամ Խաշմանյանն էլ կարող է սկսել նոր ցիկլը մեր ընտրանու հետ: Իսկ եթե ոչ, ապա կլինի բավարար ժամանակ նոր մարզիչ փնտրելու և ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլը սկսելու համար:

Ինչու՞ Աբրահամ Խաշմանյանը

Որովհետև, եթե ժամանակին Սարգիս Հովսեփյանը, Վարուժան Սուքիասյանը եղել են մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ապա ժամանակն է այդ շանսը տալ նաև Աբրահամ Խաշմանյանին:  Եվ խոսքը ամենևին էլ փորձարկումներ կատարելու մասին չէ: Աբրահամ Խաշմանյանը վերջին չորս տարիներին երկու անգամ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: Եվրագավաթային խաղերում նրա թիմը ցուցադրել է իր բոլոր մրցակիցների մակարդակին համապատասխան արժանի խաղ: Խաշմանյանը մարզել է նաև Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները: Խաշմանյանի թիմերը միշտ աչքի են ընկնում խաղային կարգապահությամբ, ֆիզիկական և տակտիկական լավ պատրաստվածությամբ:

Հենրիխ Մխիթարյան ավագի մասին


Հենրիխը, ինչպես ասում են, հայտնվեց իր փորած փոսի մեջ: Բոլորովին կարիք չկար Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո խառը գոտում լրագրողների հետ շփման ժամանակ լինել այդ աստիճան ագրեսիվ և ինքնավստահ: Եթե մինչ այս, հնարավոր էր արդարացնել Մխիթարյանի՝ տվյալ պահվածքը, ապա Մակեդոնիայի դեմ խաղից հետո ոչ մի արդարացում գրոշի արժեքը չունի:

Image may contain: 5 people, people standing

Պարզաբանում հատուկ երկրպագուների համար. Հայաստան - Լիխտենշտեյն խաղից հետո Հենրիխ Մխիթարյանից դոպինգ-թեստ էին վերցրել: Պետք է նշել, որ դրա պատճառով հայ ֆուտբոլիստը գրեթե մեկ ժամ ուշ է դուրս եկել ստադիոնից, որտեղ տասնյակ լրագրողներ սպասում էին նրան: Մի շարք մարզիկներ բազմիցս նշել են, որ դոպինգ-թեստ հանձնելը շատ նյարդային պրոցես է: Եվ ինչ-որ տեղ կարելի էր պատկերացնել, որ Մխիթարյանի նյարդերը տեղի տվեցին խառը գոտում լրագրողների հետ շփման ժամանակ: Սակայն դիտելով Մակեդոնիայի դեմ խաղը՝ Հենրիխին արդարացնելու թերևս միակ վարկածն էլ կորցրեց իր իմաստը:

Հենրիխ Մխիթարյանին ավագի թևկապից զրկելու խոսակցությունները միշտ էլ եղել են: Նույնիսկ միջազգային ասպարեզում եղել են դեպքեր, երբ թիմի աստղային ֆուտբոլիստը լինելով ավագ, զրկվել է թևկապից: Օրինակ՝ Բրազիլիայի հավաքականում:

 Այս պահին Մխիթարյանին ավագի թևկապից զրկելը, մեղմ ասած, անիմաստ է: Եթե պետք է նրա փոխարեն ավագ լինի 33 տարեկան Մարկոսը, ով 3 օրվա ընթացքում 2 խաղ ֆիզիկապես չի կարողանալու խաղալ, ապա մենք ամեն անգամ նոր ավագ ենք փնտրելու:

Կոչ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Image may contain: 11 people, people playing sports and outdoor


Յուրաքանչյուր խաղում խաղադաշտ դուրս գալուց առաջ հիշեք, որ հավաքականի ցանկացած դրական արդյունքից թե՛ նյութական, թե փառքի առումով, շահում եք միմիայն դուք: Պարգևավճարներ ստանում եք դուք, այլ ոչ թե լրագրողները, կամ երկրպագուները: Փառավորվում եք դուք, այլ ոչ լրագրողները կամ երկրպագուները:: Հիշեք սա, և այսուհետ յուրաքանչյուր խաղում դուրս եկեք դաշտ ոչ թե մեզ լավություն անելու, այլ ձեր պատիվը բարձր պահելու համար: Ի տարբերություն ձեզ՝ լրագրողները միշտ կատարում են իրենց աշխատանքը՝ անկախ նրանից դուք պարտվել եք, թե հաղթել:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1