TotalFootball.am


08.10.18 21:59

ՀՖՖ-ի ԱՊՊԱ-ն կամ Գյուլբուդաղյանցը՝ հավաքականի գլխավոր մարզիչ


 

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարում երկու տնային հանդիպում է անցկացնելու համապատասխանաբար Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների դեմ: Հոկտեմբերի 7-ին հանրությանը վերջապես հայտնի դարձան մեր ընտրանու գլխավոր մարզիչն ու հավաքականի հայտացուցակը: 

Գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, իսկ հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ:

ՀՖՖ Առաջին փոխնագահ, Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանելով Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը, ասել էր հետևյալը

Այսինքն՝ ի՞նչ կարելի է հասկանալ այս ամենից: 

Արմեն Գյուլբուդաղյանցը հենց սկզբից եղել է թեկնածուների շարքում... բայց Արմեն ջան, մի քանի արտասահմանցի ուժեղ մասնագետների հետ խոսենք, նոր կորոշենք: Դե դու, եթե գլխավոր չլինես, շտաբում հաստատ կլինես: Արմեն ջան, բայց  դու այդ բոլոր հարցերով սկսի զբաղվել,  կազմակերպի մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները, արտասահմանցի ֆուտբոլիստներին հրավիրի: Հա, հավաքի ծրագիրն էլ դու մշակի Արմեն ջան: 

Որոշ ժամանակ անց: Արմեն ջան, մի քանի մասնագետների հետ զրուցեցինք, իրենք էլ ասեցին, որ ճիշտը հայ մասնագետին նշանակելն է: 

 

Մոտավորապես այսպիսի եզրակացություն կարելի է անել այս ամենից: Այնպիսի տպավարություն է, կարծես ՀՖՖ-ն ԱՊՊԱ ռեժիմ է միացրել: Արմեն Գյուլբուդաղյանցը չնայած վերջին տարիներին կայուն մարզչական գործողությամբ չի զբաղվել, բայց այս մասնագետը յուրահատուկ է մի քանի առումներով: Նա առաջին հայ մարզիչն է, ով ՈւԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագիր է ստացել: Գյուլբուդաղյանցի մասին դրական է արտահայտվում հայկական ֆուտբոլային հասարակության գրեթե 99 տոկոսը: Ճիշտ չէ այսպիսի իրավիճակում հավաքականը «դեմ տալ» այսպիսի մասնագետին: Եթե հիմա հավաքականը արդյունք չցուցադրի, ամենայն հավանականությամբ, ՀՖՖ-ն կսկսի նոր մարզիչ փնտրել: Բայց, հասկացեք, որ մարզիչներին թաշկինակի նման փոխելը ոչ մի լավ բանի չի բերի: Եթե նշանակել եք Արմեն Գյուլբուդաղյանցին, ապա 100 % վստահություն հայտնեք և պահանջեք արդյունք՝ ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճել: Ու դա ոչ թե պարտադիր Ազգերի լիգայով, այլ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլով:  Ինչպես նաև երիտասարդ ֆուտբոլիստների ինտեգրումը ազգային հավաքականում լինի առաջնային թեմաներից մեկը: Հիմա մեր հավաքականում սերընդափոխության ժամանակն է: Գյուլբուդաղյանցը շատ լավ ճանաչում է մեր Մ 21 տարեկանների հավաքականի երիտասարդներին և նրանից լավ ոչ ոք չի կարող իմանալ, թե ով կարող է դառնալ ազգային հավաքականի խաղացող:  

Հավաքականի կազմը  

Ես հուսով, որ Արմեն Գյուլբուդաղյանցը ինչ-որ ձև կբացատրի, թե ինչու է նախընտրել խաղային պրակտիկա չունեցող Հրայր Մկոյանին օրինակ՝ Արտյոմ Խաչատուրովից, կամ ցանկացած հայ երիտասարդ պաշտպանից: 

Կառլեն Մկրտչյանի մասին մի անգամ, երբ դեռ Գյուլբուդաղյանցը «Փյունիկի» գլխավոր մարզիչն էր, ասել էր հետևյալը: «Կառլենը մարտիկ է»: 

Ինչ խոսք, դա այդպես է: Բայց արդյոք հիմա Կառլենը ի վիճակի՞ է սուրն ու վահանը ձեռքն առնել և դուրս գալ մարտի:  

Ի՞նչ սպասել Արմեն Գյուլբուդաղյանցից:  

Մաքսիմալ վստահություն Արմեն Գյուլբուդաղյանցին առաջին հերթին ՀՖՖ-ից, հետո երկրպագուներից ու լրագրողներից: Ունենք այն ինչ ունենք և պետք է մինչև վերջ աջակցենք թե՛ հավաքականի մարզչին, թե՛ ֆուտբոլիստներին: Այս իրավիճակում միամտություն կլիներ կարծելը, որ Արմեն Գյուլբուդաղյանցը կդիմի փորձարկումների: Դա է պատճառը, որ հրավիրվել են հիմնականում փորձառու ֆուտբոլիստներ: Բայց նույնիսկ այս դեպքում երիտասարդների ճանապարհը չի փակվել:  

Հավատում եմ, որ ճիշտ մոտիվացիայով և կարգապահությամբ կարող ենք Մակեդոնիային հաղթել մեզ անհրաժեշտ հաշվով: Եվ ուրեմն՝ դուխով, Արմեն Գյուլբուդաղյանց: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1