Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչ է անում երկրպագուներին առաջիկա խաղերին գալ մարզադաշտ և աջակցել հավաքականին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ։