TotalFootball.am


18.10.18 23:24

5 երիտասարդ ֆուտբոլիստ, որոնք պետք է հրավիրվեն ազգային հավաքական


 

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում անցկացնելու է ևս երկու հանդիպում: Նոյեմբերին մեր ընտրանին երկու արտագնա հանդիպում կանցկացնի Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Սրանից լավ հնարավորություն երիտասարդներին ազգային հավաքականում ներգրավելու համար չի կարող լինել: Նախ՝ մեր երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները երիտասարդական ԵՎՐՈ 2019-ի ընտրական փուլում, երկրորդն էլ՝ հենց այսպիսի մրցակիցների դեմ խաղերում պետք է շանս տալ երիտասարդներին, որպեսզի ճնշումը մեծ չլինի: 

Խոսքը միայն մեր Մ21 տարեկանների հավաքականի տղաների մասին է: Սա առանձին թեմա է, որին պետք է անդրադառնալ: Հավաքականում թարմ արյուն է պետք, արտերկրում կամ Հայաստանում հանդես եկող 21 տարեկաններից բարձր ֆուտբոլիստներին այս անգամ չեմ դիտարկում՝ կենտրոնանալով միայն երիտասարդականի տղաների վրա, որոնք իրոք արժանի են շանս ստանալու: 

 

Նախ հասկանանք, թե ի՞նչ տարիքի ֆուտբոլիստներ են խաղում մեր հավաքականում (Վերջին հավաքին մասնակցած ֆուտբոլիստները) 

30 և ավելի բարձր 

Մարկոս Պիզելլի - 34

Հրայր Մկոյան - 32

Արթուր Սարկիսով - 31

Յուրա Մովսիսյան - 31

Արտակ Գրիգորյան - 30

Գևորգ Ղազարյան - 30

Կառլեն Մկրտչյան - 30

Հենրիխ Մխիթարյան - 30 

25 -ից բարձր

Իվան Յագան - 29

Հովհաննես Համբարձումյան - 28

Էդգար Մալաքյան - 28

Արտակ Եդիգարյան - 28

Գագիկ Դաղբաշյան - 27

Արտյոմ Խաչատուրով - 26

Ռումյան Հովսեփյան - 26

Կամո Հովհաննիսյան - 26

Վարազդատ Հարոյան - 26

Տիգրան Բարսեղյան -  25

Տարոն Ոսկանյան - 25

Սարգիս Ադամյան - 25 

25-ից ցածր  

Գոռ Մալաքյան - 24

Պետրոս Ավետիսյան - 22 

Ի՞նչ է սա նշանակում 

Պարզ է, որ մեր հավաքականին երիտասարդ չես անվանի: Եվ կան դիրքեր, որտեղ հանդես եկող ֆուտբոլիստների ՕԳԳ-ն արդեն այսօր է հասնում նվազագույնի և հեռանկար այլևս չկա: Կամ բազում անգամներ տարրական սխալներ թույլ տված, առաջընթաց չգրանցող, էլ չեմ ասում հետընթաց ապրող ֆուտբոլիստները շարունակում են հրավիրվել հավաքական: Ավելի լա՞վ  չէ աստիճանաբար այդ բացերը լրացնել երիտասարդականի ֆուտբոլիստներով, որոնք կայուն խաղ են ցուցադրում ներքին առաջնությունում: 

Երկար կարող ենք վիճել, որ թեկուզ մեկ ոտքով ու խմած խաղացող, օրինակ, Կառլեն Մկրտչյանը, ավելի լավ կխաղա, քան 21-ամյա երիտասարդը: Այս հարցում ճիշտ է թե՛ պնդումը, թե՛ հերքումը: Այդ իսկ պատճառով պետք է գտնել ոսկե միջինը: Ու դա պետք է անել հիմա, աստիճանաբար, քանի որ, եթե դանդաղենք, ապա մի օր հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստ կավարտի կարիերան և չենք ունենա արժանի փոխարինողներ և կկանգնենք փաստի առաջ:  

Արմեն Գյուլբուդաղյանցին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուց հետո շատերը նշում էին, որ հենց նա կլինի այն մարդը, ով ճանապարհ կբացի երիտասարդների համար: Ջիբրալթարի և Մակեդոնիայի դեմ խաղերի ասուլիսների ժամանակ էլ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ պատրաստ է աստիճանաբար ներգրավել երիտասարդներին:  

Եվ ամենակարևորը՝ ովքեր կարող են երիտասարդական հավաքականից տեղափոխվել ազգային հավաքական

 

* Պետրոս Ավետիսյանն ու Էրիկ Վարդանյանը ցուցակից դուրս են, քանի որ նրանք, իմ կարծիքով, արդեն անցել են այս թեստային փուլը: Պետրոսը կարող էր արդեն այս շաբաթ նշել նորամուտը հավաքականի կազմում, սակայն Ջիբրալթարի դեմ անիծյալ խաղը խառնեց Արմեն Գյուլբուդաղյանցի ծրագրերը: Վստահ եմ՝ Պետրոսը անպայման կստանա իր շանսը: Էրիկը նշել է նորամուտը հավաքականում, սակայն հիմա վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: Երբ Էրիկը լինի առողջ, ապա միանշանակ պետք է դիտարկվի որպես ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ուշադրություն դարձրեք. հիմնական, ոչ թե մեկնարկային: Չնայած, անհրաժեշտության դեպքում կարող է լինել նաև մեկնարկային կազմում: 

Էրիկը և Պետրոսը, չնայած երիտասարդ տարիքին, շատ են տանջվել վնասվածքներից: Նրանք առողջ լինելու դեպքում լիովին պատրաստ են խաղալ ազգային հավաքականում և փոխարինել, օրինակ, Մարկոսին, ով արդեն 34 տարեկան է: Թեկուզ ամեն խաղում որոշակի խաղաժամանակ ստանալով՝ նրանք կկարողանան հետագայում փակել Մարկոսի տեղը, երբ ամենահայ բրազիլացին կավարտի ելույթները հավաքականի կազմում: 

 

Վահագն Հայրապետյան - «Փյունիկ», 21 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան

 

Վահագն Հայրապետյանի նման մեծ ծավալի աշխատանք կատարող ֆուտբոլիստները քիչ են, սակայն անփորձ լինելը զգացնել է տալիս: Հայրապետյանը համարվում է «Փյունիկի» հիմնական կազմի խաղացող: Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր խաղ դիտելով՝ նկատում ես, որ անսահման էներգիա, ուժ և նվիրվածություն կա նրա մեջ: 

Հայրապետյանը կարող է անընդհատ վազել խաղադաշտում, անընդհատ ու անդադար: Պետք է աստիճանաբար նրա մոտ բարձրացնել նաև ֆուտբոլային ինտելեկտը, պահը ճիշտ գնահատելու խնդիրն ու ուժերը տեղին օգտագործելու հարցը: Իսկ այսպիսի հատկանիշները ձևավորվում են փորձի շնորհիվ: 

Հավաքականում կարող է փոխարինել Կառլեն Մկրտչյանին: 

 

Ալիկ Առաքելյան - «Փյունիկ»  - 22 տարեկան, եզրային կիսապաշտպան

 

Գրեթե նույն հատկանիշներն ունի նաև Ալիկ Առաքելյանը, բայց վերջինիս մոտ վառ արտահայտված է տեխնիկական որակները: Ունի արագություն, տեխնիկա, բայց տաքարյուն է: Չնայած՝ այս դեպքում նույնիսկ դժվար է ասել, դա թերությու՞ն է, թե՞ առավելություն: 

Հավաքականում կարող է փոխարինել Գևորգ Ղազարյանին 

Արթուր Քարտաշյան - «Փյունիկ» -  21 տարեկան, կենտրոնական պաշտպան 

Արթուր Քարտաշյանը վաղուց գրավել է մեր հավաքականի տարբեր մարզիչների ուշադրությունը: Նա ունի արագություն, շատ լավ է խաղում երկրորդ հարկում: Արթուրի դրական կողմերից է նաև այն, որ նա անընդհատ հուշում է խաղընկերներին: Իսկ դա կենտրոնական պաշտպանի կարևոր ֆունկցիաներից մեկն է:  

Հավաքականում կարող է փոխարինել Հրայր Մկոյանին: 

 

Ժիրայր Մարգարյան - «Շիրակ» - 21 տարեկան, ձախ պաշտպան

Նարեկ Պետրոսյան - «Բանանց» - 22 տարեկան, ձախ պաշտպան

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Zhirayr margaryan armenia u21

Ժիրայրը հաստիքային ձախ պաշտպան է, սակայն «Շիրակում» Վարդան Բիչախչյանը նրան սկսեց օգտագործել նախ՝ ձախ կիսապաշտպանի, հետո արդեն աջ պաշտպանի դիրքում: Մարգարյանը միտված է հարձակմանը: Հիանալի միանում է գրոհներին և եզրում ակտիվություն է պահպանում ամբողջ հանդիպման ընթացքում:  

Նարեկ Պետրոսյանը ուժեղ է մենապայքարներում, մեկը մեկի դեմ խաղում: Ավելի շատ միտված է պաշտպանությանը և այս դեպքում կարող է դիտարկվել ավելի զգուշավոր մարտավարությամբ խաղալու պարագայում:  

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականը խնդիրներ ունի ձախ պաշտպանի դիրքում, տրամաբանական կլինի, որ այս ֆուտբոլիստներից գոնե մեկը հավակնի այդ թափուր հաստիքին: 

Հ.Գ. Պետք չէ աչքս մտցնել այն փաստը, որ երիտասարդական հավաքականը ձախողել է ԵՎՐՈ 2019-ի ընտրական փուլը: Եթե դուք չեք հավանում 32 տարեկան Հրայր Մկոյանին, չեք հավանում 25 տարեկան Տարոն Ոսկանյանին ու չեք հավանում 21 տարեկան Արթուր Քարտաշյանին, ապա, ներեցեք, բայց ուրիշ չունենք: Երիտասարդների պարագայում հույս կա, որ նրանք դեռ աճելու, կատարելագործվելու և սխալներից դասեր քաղելու հնարավորություն ունեն: 

 

Միհրան Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1