TotalFootball.am


09.01.19 20:43

Հայկական ակումբների սխալ տրանսֆերային քաղաքականությունը


Հայկական ակումբային ֆուտբոլում գլխավոր ժամանակահատվածը հունիսից օգոստոս ընկած շրջանն է: Այո, նախամրցաշրջանային փուլն ու եվրագավաթային հանդիպումները: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հայկական ակումբների ֆինանսական միակ եկամուտը ձևավորվում է եվրագավաթներից: Մեր ֆուտբոլը դեռևս այն մակարդակի չի հասել, որ այլ երկրի ակումբները թեկուզ փորձառու ֆուտբոլիստի համար գումար վճարեն հայկական ակումբներին: Դրա պատճառները ևս տարբեր են: Բացի առաջնության մակարդակից, առաջ են գալիս նաև ակումբների սպորտային տնօրենների կամ շատ դեպքերում ասել է թե հենց ակումբի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:

На данном изображении может находиться: 2 человека, люди занимаются спортом, люди стоят и на улице

 Դա վառ արտացոլվում է, երբ եվրագավաթային տեղի հավակնող ակումբները ձեռք են բերում համեմատաբար ուժեղ լեգիոներների, սակայն նրանց հետ պայմանագիր են կնքում մինչև եվրագավաթային փուլի մեկնարկը: Այսինքն՝ այդ նույն լեգիոներները խաղում են առաջնությունում և երբ գալիս է եվրագավաթային փուլի մեկնարկը, նրանց պայմանագրերի ժամկետները սպառվում են և ֆուտբոլիստները հեռանում են: Մարզիչներն էլ. «Դե գիտեք, մեր հիմնական կազմի x թվով ուժեղ լեգիոներներ հեռացան, իսկ նորեկներն էլ դեռ գտնվում են իրենց ֆունկցիոնալ վիճակի 50-60 տոկոս մակարդակի վրա»: 

Համաձայնեք՝ տարօրինակ է: 

 

Դիտարկենք ընթացիկ մրցաշրջանի Եվրոպա լիգայի որակավորման փուլերի ժամանակացույցը:  

 

 

Փուլ

Վիճակահանություն

1 խաղ

2 խաղ

 

Նախնական
փուլ

12 հունիս 2018

28 հունիս2018

5 հուլիս 2018

1 փուլ

19 հունիս 2018

12 հուլիս 2018

19 հուլիս 2018

2 փուլ

26 հուլիս 2018

2 օգոստոս 2018

3 փուլ

23 հուլիս 2018

9 օգոստոս 2018

16 օգոստոս 2018

Փլեյ-օֆֆ

6 օգոստոս2018

23 օգոստոս 2018

30 օգոստոս 2018

 

Դատելով ժամանակացույցից կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է լեգիոներների հետ պայմանագիր ստորագրել մինչև օգոստոսի 1-ը: Առնվազն որակավորման երկու փուլերում նրանց ծառայություններից օգտվելու համար: Սա է այն օպտիմալ լուծումը, որը կօգնի հայկական ակումբներին ավելի կայուն ելույթներ ունենալ եվրագավաթային խաղերում: Եթե լեգիոներները պետք է խաղան միայն առաջնությունում, թիմին օգնեն դուրս գալ եվրագավաթային փուլ, հետո հեռանան և կարելի է ասել գրեթե ամբողջովին թարմացված թիմ փորձի պայքարել եվրագավաթային խաղերում, ապա մենք երբեք արդյունքի չենք հասնի: Այո, մենք, բոլորս՝ ՀՖՖ-ն, ակումբները, մարզիչները, ֆուտբոլիստները, երկրպագուները: 

 

Ընդհանրապես, հայկական ակումբները «փայլում են» տրանսֆերային անբացատրելի քաղաքականությամբ: Օրինակները շատ են, առանձնացնելու իմաստ էլ չկա: 

 

Ձմեռային տրանսֆերային պատուհանը

На данном изображении может находиться: 1 человек, занимается спортом и на улице

Հայկական ակումբների համար իդեալական է հենց ձմեռային տրանսֆերային պատուհանը: Իհարկե, եվրոպական առաջնություններում այն այնքան էլ նպաստավոր ժամանակահատված չէ, քանի որ տրանսֆերային շուկայում հասանելի և որակյալ ֆուտբոլիստները քիչ են: Բայց հայկական ակումբները եվրագավաթային խաղերին պետք է սկսեն պատրաստվել հենց ձմեռային տրանսֆերային պատուհանից: Բայց այստեղ ևս առաջ է գալիս հայկական մենթալիտետի պարադոքսը. «Բա մի հատ չիմանանք «եվրալիգա»/լիգը չեմպիոնով/լիգա եվրոպի խաղում ենք թե չէ, նոր մարդ բերենք»: 

 

Մ - մրցակցություն, ն - նպատակ

На данном изображении может находиться: 3 человека, борода и на улице

Պետք է ներդրումներ կատարել, արդյունք ունենալու համար: Պետք է հենց ձմռանը փորձել ուժեղացնել թիմը, հետևություններ անել մրցաշրջանի առաջին հատվածից, վերջնական կայունացնել թիմի կազմը և խաղը՝ փորձելով ձեռք բերել երկու-երեք ուժեղ ֆուտբոլիստի: Ինչից հետո էլ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնելով հասնել խաղամակարդակի գագաթնակետին: Այդ ժամանակ եվրագավաթային առաջին խաղին պատրաստվելու միակ գլխացավանքը կլինի թիմին ֆունկցիոնալ լավ վիճակի բերելը, այլ ոչ թե խաղային դիրքերի «ծակերը» փակելը կամ ֆուտբոլիստների միջև համագործակցության մակարդակը բարձրացնելը: 

На данном изображении может находиться: 3 человека, на улице

Պետք է, պետք է փորձել: Եթե նույնիսկ լեգիոներները համաձայն չեն պայմանագիր ստորագրել մինչև օգոստոս, ապա պետք է պայմանագրերում բոնուսային ճկուն համակարգ կիրառել՝ այդպիսով մոտիվացնելով նրանց թե՛ մարզական, թե ֆինանսական տեսանկյունից: Օտարերկրացի ֆուտբոլիստների մեծամասնության համար Հայաստանում խաղալու մոտիվացիան էլ հենց գումարներն ու եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունն է: 

Լուսանկարները՝ ակումբների ֆեյսբուքյան էջերից

Միհրան Ալեքսանյան

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1