TotalFootball.am


28.01.19 14:08

Անդրեյ Տալալաևը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ակումբների ղեկավարները քննարկում են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող առաջնությունների ձևաչափի հնարավոր փոփոխության և օտարերկրյա ֆուտբոլիստների թվաքականի սահմանափակման հարցը: Այլ կերպ ասած.

 

1) Ներկայիս աշուն-գարուն ձևաչափից դեպի գարուն-աշուն անցնելը

2) Լեգիոներների լիմիտի ներդրումը 

 

ՀՖՖ-ի նախաձեռնությամբ Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակցող ակումբների ղեկավարները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ, որից հետո էլ վերջնական որոշում կընդունվի:  

Հաշվի առնելով, որ այս դրույթների հնարավոր փոփոխությունները կարող են էապես ազդել  հայկական ակումբներում աշխատող մարզիչների աշխատանքի վրա, կարծում ենք, որ պետք է հանրայնացնել նաև մարզիչների կարծիքը: Պետք չէ բացառել այն վարկածը, որ հնարավոր է, որևէ ակումբի կամ նույնիսկ ակումբների ղեկավարի և գլխավոր մարզչի կարծիքները չհամընկնեն: Երկու կետերի հնարավոր փոփոխությունն անմիջականորեն ազդելու է թե՛ ակումբների ղեկավարների վրա (ֆինսանսական տեսանկյունից), թե՛ մարզիչների աշխատանքի վրա (խաղային ու մարզումային տեսանկյունից):  

TotalFootball.am-ը կփորձի այս երկու առանցքային հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի թիմերի գլխավոր մարզիչներից: Հաշվի առնելով, որ հայկական թիմերն այս օրերին պատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին և դրանց մեծ մասը գտնվում են արտասահմանում, հետևաբար այս նախաձեռնությունը չէր իրականանա առանց ակումբների մամուլի քարտուղարների աջակցության, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում:  Առաջիկա օրերի ընթացքում կներկայացնենք ԲԽ-ում հանդես եկող 9 և Առաջին խմբի  3 (ոչ դուստր թիմ) թիմերի գլխավոր մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի վերաբերյալ: 

Սկսում ենք «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևից: 

Գարուն-աշուն ձևաչափին անցնելու մասին 

«Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտություն չկա այդ ձևաչափին անցնելու համար, քանի որ Հայաստանի կլիմայական պայմանները թույլ են տալիս խաղալ ընդհուպ մինչև դեկտեմբերի կեսը և  շարունակել խաղալ, նույնիսկ փետրվարին: Ինչ վերաբերում է ակումբներին, ապա դրանց մեծ մասի ղեկավարներն անհատներ են և նրանք կախված չեն պետական բյուջեից և դրա ֆինանսավարումից: Ինչո՞ւ են Ռուսաստանում շատերը նշում, որ նախկին համակարգն ավելի լավն է: Քանի որ նահանգների կամ քաղաքների բյուջեները, որից կախված են ակումբները, նախատեսված են լինում հունվարից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածի համար, իսկ մրցաշրջանը, որը սկսվում է ամռանը և վերջանում հաջորդ տարվա գարնան վերջին, միանգամից երկու տարվա բյուջեի մաս է կազմում, ինչն էլ խնդիրներ է առաջացնում: Իսկ Հայաստանում սեփականատերերն անհատներ են և և ֆինանսավորումը կայուն կատարվում է, ամեն դեպքում նրանք կախված չեն պետական բյուջեից: Դա է պատճառը, որ խիստ անհրաժեշտություն չեմ տեսնում այդ ձևաչափին անցնելու համար: Առավել ևս, որ եվրոպական առաջնությունների հետ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի ներդաշնակությունը թույլ է տալիս ավելի լավ կազմավորել և պատրաստել թիմը: Միակ բանը, որ կարող եմ առաջարկել դա այն է, որ կարելի է ամառային դադարն ավելի երկարացնել, իսկ ձմեռայինը՝ կարճացնել: Դա թույլ կտա ավելի լավ պատրաստվել թիմերին, և խաղային օրացույցը հնարավոր կլինի կազմել շաբաթական ցիկլով: Դրա շնորհիվ ֆուտբոլիստներին հնարավոր կլինի զարգացնել առաջնության ընթացքում, և ոչ թե մտածել միայն արդյունքի մասին»:

 

Լեգիոներների լիմիտի մասին 

«Ցանկացած արհեստական սահմանափակում, որպես կանոն, վնաս է պատճառում գործընթացին: Սակայն, երբ այս հարցը չի կարգավորվում, դա նույնպես մտահոգում է: Օրինակ՝ ես գիտեմ մի թիմ Հայաստանում, որն արդեն գրեթե 50 ֆուտբոլիստ է հայտավորել, իսկ հիմա արդեն երրորդ կազմն է փոխում մի տարվա ընթացքում: Իհարկե, պետք է խիստ կանոնակարգ լինի այս ամենի համար և սահմանված լինի հստակ քանակ: Օրինակ՝ մեկ տարվա կտրվածքով քանի՞ ֆուտբոլիստ կարելի է հայտավորել, ինչպես նաև քանի՞ ֆուտբոլիստ (ընդունենք 5) ընթացքում հայտավորելու հնարավորություն կա, թեկուզ հավելյալ վճարներով: Եվ իհարկե լեգիոներների հստակ քանակ: Եթե մենք խոսում ենք հայկական ֆուտբոլի զարգացման և ոչ թե միայն արդյունքի հասնելու մասին, ապա անկասկած սահմանափակում պետք է լինի, որը կնպաստի հայ ֆուտբոլիստների զարգացմանը, ոչ թե նրանց ինչ-որ արտոնություններ կտա: Կարծում եմ՝ կարող է լինել 50/50: Թիմի հայտացուցակի կեսը հայկական անձնագրով, մյուս կեսը՝ արտասահմանյան անձնագրով ֆուտբոլիստներ: Ենթադրենք թիմի հայտացուցակը կազմված է 25-26 ֆուտբոլիստից: Նրանցից 13-ը կլինեն հայ, մյուս 13-ը օտարերկրացի ֆուտբոլիստներ: Իսկ մեկնարկային կազմում կլինեն նրանք, որոնք ավելի արժանի կլինեն դրան: Մեկնարկային կազմում տեղ վաստակելու հնարավորությունն էլ նրանք կարող են վաստակել արդար մրցակցության շնորհիվ»:

Միհրան Ալեքսանյան 

Կարդացեք նաև «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը՝ ԱՅՍՏԵՂ





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1