TotalFootball.am


28.01.19 20:00

Վարդան Բիչախչյանը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


Ինչպես արդեն հայտնել էինք, TotalFootball.am-ն առաջիկա օրերի ընթացքում կներկայացնի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների գլխավոր մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին:

Ներկայացնում ենք «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը:  

Գարուն-աշուն համակարգի մասին 

«Միանշանակ կողմ եմ, միանշանակ: Հաշվի առնելով Հայաստանի եղանակային պայմանները և ունեցած դաշտերի քանակը, ավելի նպատակահարմար է, որ մեր մոտ առաջնությունը մեկնարկի գարնանը, իսկ վերջանա՝ աշնանը:

Մեր առաջնությունն ավարտվում է մայիսի վերջին, իսկ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին մեկնարկում են եվրագավաթային խաղերը: Այստեղ արդեն խնդիրներ են  առաջանում: Նախ՝ հնարավոր չէ լիարժեք արձակուրդ տրամադրել թիմին, հետո սկսում ենք կարճ նախապատրաստական շրջան, որի ընթացքում, եթե հնարավորություն չունես արտերկրում ընկերական խաղեր անցկացնել, ստացվում է, որ Հայաստանում գրեթե անհնար է դառնում ընկերական հանդիպումներ խաղալը: Իսկ, եթե մենք սկսում ենք առաջնությունը գարնանը, պարզ է, որ մինչև հունիսի վերջ արդեն միջինը 10 խաղ անցկացրած թիմեր են մոտենում եվրագավթային խաղերին: Իսկ դա նշանակում է, որ թիմը կարող է կազմ ու պատրաստ մոտենալ եվրագավթային մրցաշարերին:

Միանշանակ կողմ եմ, որ անցնենք գարուն-աշուն ձևաչափին, քանի որ մարտի 3-ին մեկնարկում է առաջնության երկրորդ հատվածը և անգամ Երևանում գրեթե պատրաստ դաշտ չկա, մարզերի մասին էլ խոսք չկա: Խոսքը առաջին հերթոին Շիրակի և Լոռու մարզերի մասին է: Դեկտեմբերի 2-ին խաղ է նշանակված, բայց մեզ մոտ այդ ժամանակ արդեն ձմեռ է: Մարզվելու հնարավորություն չունենք, դաշտերը սառած են: Հետևաբար այս համակարգը չի արդարացնում իրեն: Բացի այդ, ստացվում է, որ այս ձևաչափով մեկ մրցաշրջանում երկու անգամ նախապատրաստական փուլ են անցկացնում թիմերը: Իսկ գարուն աշուն ձևաչափի դեպքում ձմռանը 3 ամիսների ընթացքում թիմը կպատրաստվի և կխաղա գարնանից մինչև աշուն: 

Լեգիոներների լիմիտի մասին 

«Այս հարցում պետք չէ շտապել: Ձևաչափի վերաբերյալ այս պահին ոչինչ չեմ կարող ասել, դա լուրջ քննարկման ենթակա հարց է: Ես կողմ եմ, որ լիմիտ լինի մեր առաջնությունում: Հիմա կան ակումբներ, այդ թվում նաև մենք, որ ունեն 7-8 լեգիոներ, բայց կարելի է ունենալ 2-3 ուժեղ լեգիոներներ, որից կշահեն թե՛ թիմերը, թե՛ առաջնությունը: Ինչպես նաև այդ ուժեղ և որակյալ լեգիոներների հետ մարզվելով կշահեն նաև մեր երիտասարդներն ու պատանիները: Այնուամենայնիվ, այս պահին դժվարանում եմ հստակ պատասխան տալ ձևաչափի վերաբերյալ, քանի որ, կրկնում եմ, դա լուրջ քննարկումներ է պահանջում: Պետք է այնպես անել, որ ո՛չ ակումբները, ո՛չ այն լեգիոներները, որոնք ունեն երկարաժամկետ պայմանագրեր, չտուժեն այդ փոփոխություններից»:

Միհրան Ալեքսանյան

 

Կարդացեք նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը:

 

Անդրեյ Տալալաևը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ակումբների ղեկավարները քննարկում են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող առաջնությունների ձևաչափի հնարավոր փոփոխության և օտարերկրյա ֆուտբոլիստների թվաքականի սահմանափակման հարցը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0