TotalFootball.am


29.01.19 14:24

Արամ Ոսկանյանը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, борода и на улице

Ինչպես արդեն հայտնել էինք, TotalFootball.am-ն առաջիկա օրերին ներկայացնելու է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների գլխավոր մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին:

Արդեն հրապարակել ենք

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը.

2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը.

Հերթն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանինն է:

Գարուն-աշուն համակարգի մասին

«Ընդհանուր առմամբ, կողմ եմ գարուն-աշուն համակարգին անցնելուն` երկու պատճառով:

1. Մեր ակումբները եվրագավաթներին կմոտենան օպտիմալ մարզավիճակով, քանի որ առաջնությունը ընթացքի մեջ կլինի: Բացի այդ, առաջնության ավելի շատ խաղեր կանցկացվեն բարենպաստ եղանակային պայմաններում:

2. Ակումբները ստիպված չեն լինի եվրագավաթներին ընդառաջ սեղմ ժամկետներում հավաքներ կազմակերպել և սպարինգ-մրցակիցներ փնտրել: Եվ նախապատրաստական փուլն է շատ սպոնտան ստացվում, և լրացուցիչ ծախսերի կարիք է առաջանում»:

 

Լեգեոներների սահմանափակման մասին

«Այս գործընթացը չի կարող կտրուկ իրականացվել, քանի որ ակումբները գործող պայմանագրեր ունեն բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Հետագայում էլ, կարծում եմ, կարիք չկա կտրուկ որոշումների: Եթե քննարկումների արդյունքում այդ որոշումն ընդունվի, կարծում եմ, որ ճիշտ կլինի «6 արտասահմանցի ֆուտբոլիստ խաղադաշտում և 10` հայտացուցակում» ձևաչափը»:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0